«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հունիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11617239
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հունիսի 2017 թ. ք. Երևան |
N 587-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 435-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մեծանուն հայեր. Նար-Դոսի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՆԱՐ-ԴՈՍ. ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. 1867-1933. MIKAEL HOVHANNISIAN. NAR-DOS. ՀԱՅ ԳՐՈՂ. ARMENIAN WRITER. 150th ամյակ. anniversary» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի.
2) Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «1892-1965. HAMO BEKNAZARIAN. ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.
3) Աշխարհահռչակ հայեր. Քըրք Քըրքորյանի (Գրիգոր Գրիգորյան) ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1917-2015. ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. KIRK KERKORIAN» նամականիշի և «ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. ԲԱՐԵՐԱՐ ԳՈՐԾԱՐԱՐ. KIRK KERKORIAN. BENEFACTOR BUSINESSMAN. 100th ամյակ. anniversary. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ. NATIONAL HERO OF ARMENIA. 1917-2015» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 և N 4 հավելվածների.
4) Գիտություն և տեխնիկա. Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ARMENIA - A REGIONAL ASTRONOMICAL CENTER» նամականիշի, համաձայն N 5 հավելվածի։
2. Գործողության մեջ դնել՝
1) Մեծանուն հայեր. Նար-Դոսի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «150th ամյակ. anniversary. ՆԱՐ-ԴՈՍ. ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. 1867-1933. MIKAEL HOVHANNISIAN. NAR-DOS. ՀԱՅ ԳՐՈՂ. ARMENIAN WRITER» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը՝ 500 հատ:
2) Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «1892-1965 HAMO BEKNAZARIAN. ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 170 դրամ, տպաքանակը՝ 40 000 հատ:
3) Աշխարհահռչակ հայեր. Քըրք Քըրքորյանի (Գրիգոր Գրիգորյան) ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1917-2015. ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. KIRK KERKORIAN» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը՝ 40 000 հատ և «ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. ԲԱՐԵՐԱՐ. ԳՈՐԾԱՐԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ. KIRK KERKORIAN. BENEFACTOR. BUSINESSMAN. NATIONAL HERO OF ARMENIA. 100th ամյակ. anniversary» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը՝ 500 հատ:
4) Գիտություն և տեխնիկա. Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ARMENIA - A REGIONAL ASTRONOMICAL CENTER» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 280 դրամ, տպաքանակը՝ 40 000 հատ:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի մարտի 30-ի թիվ 316-Ն հրամանում լրացում կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» թիվ 435-Ն հրամանում /այսուհետ՝ հրաման/ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի 2-րդ կետի 5-րդ ենթակետում և 3-րդ կետի 5-րդ ենթակետում «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԸ. ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 25-ԱՄՅԱԿԸ. 15-летие ОРГАНИЗАЦИИ ДОГОВОРА О КОЛЛЕКТИВНОЙ БЕЗОПАСНОСТИ. 25-летие ДОГОВОРА О КОЛЛЕКТИВНОЙ БЕЗОПАСНОСТИ» բառերը փոխարինել «25-летие ДОГОВОРА О КОЛЛЕКТИВНОЙ БЕЗОПАСНОСТИ. 15-летие ОРГАНИЗАЦИИ ДОГОВОРА О КОЛЛЕКТИВНОЙ БЕЗОПАСНОСТИ. ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 25-ԱՄՅԱԿԸ. ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԸ» բառերով.
2) հրամանի «6-րդ» հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 6 հավելվածի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
Վ. Մարտիրոսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 4 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 5 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 6 |
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 6 |
»: