Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.04.18/14(583) Հոդ.158
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.03.2017
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 ապրիլի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10017156

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 մարտի 2017թ.

N 13-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության N 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 21-Ն հրամանը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին:

 

Լ. Ալթունյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2017 թվականի մարտի 31-ի

N 13-Ն հրամանի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ N 3.1.1-010-08 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության N 3.1.1-010-08 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին:

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թվականի հոկտեմբերի 20-ի

թիվ 21-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ N 3.1.1-010-08 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության կազմակերպման և իրականացման սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (այսուհետ՝ սանիտարական կանոններ) նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, ինչպես նաև գերատեսչական պատկանելությունից (այսուհետ բժշկական կազմակերպություններ) մասնագետների համար:

2. Սույն սանիտարական կանոնները ներառում են տուբերկուլոզի դեպքերի հայտնաբերման, հաղորդման ախտորոշման, դեպքերի վարման, շարունակական հսկողության, տուբերկուլոզի դեմ պատվաստումների, տուբերկուլոզի օջախների համաճարակաբանական հետազոտության, կոնտակտավորների հսկողության, բուժման, կանխարգելման, առողջարանային բուժման, տուբերկուլոզային բժշկական կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, շրջակա միջավայրի գործոնների բացասական ազդեցության կանխարգելմանը, սարքավորումների շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների և սանիտարահակահամաճարակային ռեժիմի և այլ հարցեր, որոնք ուղղված են տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության ապահովմանը:

 

II. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ

 

3. Տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումն իրականացնում են բոլոր բժշկական կազմակերպությունների բժիշկները, անհատական բժշկական գործունեությամբ զբաղվող և ընտանեկան բժիշկները, գյուղական բժշկական ամբուլատորիաների միջին բուժանձնակազմը, եթե դեպքը համապատասխանում է տուբերկուլոզ հիվանդության դեպքի ստանդարտ բնորոշմանը (այսուհետ՝ ստանդարտ բնորոշում)` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 26.12.2011թ. N 31-Ն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 11.01.2012թ. N 02-Ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարի 30.12.2011թ. N 258-Ն, ՀՀ բնապահպանության նախարարի 29.12.2011թ. N 301-Ն, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 27.12.2011թ. N 325-Ն համատեղ հրամանի 17-րդ գլխի:

4. Բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց մոտ տուբերկուլոզին բնորոշ ախտանշաններ հայտնաբերելիս (համաձայն ստանդարտ բնորոշման՝ կասկածելի դեպք)՝ առաջնային առողջության պահպանման կենտրոնի (այսուհետ՝ ԱԱՊԿ) բժիշկը (բուժքույրը), ախտորոշման նպատակով, 3 օրվա ընթացքում նրան ուղեգրում է բնակության վայրի տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ:

5. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի բժիշկը նշված անձին ժամանակին ենթարկում է ամբողջական կլինիկական և լաբորատոր-գործիքային հետազոտության (խորխի մանրէադիտում և, անհրաժեշտության դեպքում, ռենտգենաբանական հետազոտություն)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի:

6. Խորխի քսուքի մանրէադիտում կատարվում է համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպության լաբորատորիայում:

7. Մշտական բնակության վայր չունեցող և տուբերկուլոզի կասկածելի դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող անձինք ուղեգրվում են կասկածելի դեպքը հայտնաբերած տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` ախտորոշման հաստատման և, անհրաժեշտության դեպքում, բուժման նպատակով:

8. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպությունը (տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ կամ մասնագիտացված տուբերկուլոզային բժշկական կազմակերպություն՝ ստացիոնար/հիվանդանոց) յուրաքանչյուր ուղեգրված դեպքի հետազոտության արդյունքների մասին տեղեկատվություն է տրամադրում ուղեգրող կազմակերպությանը:

9. Տեղամասային թերապևտը, մանկաբույժը, ընտանեկան բժիշկը, ինչպես նաև բուժքույրը (այդ թվում՝ բուժակ-մանկաբարձական կետի) իրենց կողմից սպասարկվող բնակչության տուբերկուլոզի առումով ռիսկի խմբերի շրջանում կանխարգելիչ բժշկական զննությունները կազմակերպելու և իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ:

10. Տուբերկուլոզի առումով ռիսկի խմբի մեջ ընդգրկվում են.

1) ՄԻԱՎ վարակով հիվանդներ,

2) նարկոլոգիական (թմրամոլներ, ալկոհոլամոլներ) և հոգեբուժական դիսպանսերներում հաշվառվածներ,

3) տուբերկուլոզային վարակի աղբյուրի հետ, մանրէազատ չբուժվող հիվանդի, դեղակայուն հիվանդի հետ սերտ կենցաղային և մասնագիտական շփում ունեցող անձինք (հիվանդի մոտ մանրէազատման դադարեցումից հետո և մահվան կամ տեղափոխվելու դեպքում ևս մեկ տարի տևողությամբ),

4) վերջին 2 տարում տուբերկուլոզով վարակվածները,

5) տուբերկուլոզի շարունակական հսկողության ենթակա անձինք,

6) անձինք, որոնք բուժվել են տուբերկուլոզից և թոքերում ունեն մնացորդային երևույթներ` հիվանդության բացահայտումից հաշված երեք տարի տևողությամբ,

7) կալանավորված անձինք և դատապարտյալները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման,

8) շնչառական, ստամոքս-աղիքային (ստամոքս-աղիքային համակարգի ոչ մասնահատուկ (ինքնատիպ, սպեցիֆիկ) հիվանդություններ, խոցային հիվանդություն), միզասեռական համակարգերի օրգանների ոչ մասնահատուկ քրոնիկ հիվանդություններով, խոցային հիվանդությամբ հիվանդները,

9) շաքարային դիաբետով հիվանդները,

10) անձինք, որոնք ստանում են կորտիկոստերոիդային, ճառագայթային և ցիտոստատիկ բուժում,

11) մշտական բնակության վայր չունեցող անձինք,

12) տուբերկուլոզի ծանր բեռով երկրներում (երկրների ցանկը տրամադրվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից) 3 ամսից ավելի արտագնա աշխատանքից վերադարձած անձինք,

13) միգրանտները, փախստականները, հարկադիր տեղաշարժվողները,

14) ծերանոցների, մանկատների և սոցիալական օգնության կազմակերպությունների բնակիչները, որոնք չունեն որոշակի բնակության վայր և զբաղմունք,

15) ստացիոնարներում թոքային ախտաբանությամբ բոլոր հիվանդները,

16) փոշեգարությամբ հիվանդները՝ սիլիկոզ, անտրակոզ, բերիլիոզ և այլն,

17) քաղցկեղի որոշակի տեսակներով հիվանդները` լեյկեմիա, գլխի կամ պարանոցի շրջանում քաղցկեղ,

18) երիկամային ծանր հիվանդություններով հիվանդները,

19) մարմնի զանգվածի նվազում` նորմայից 10 տոկոս և ավելի քաշի անկում ունեցող անձինք:

11. Տուբերկուլոզի առումով ռիսկի խմբերին պատկանող անձինք, համաձայն 10-րդ կետի, ցանկացած առիթով բժշկական օգնության դիմելիս, սպասարկող բուժաշխատողի կողմից հետազոտվում են նաև տուբերկուլոզին բնորոշ գանգատների առկայությունը բացահայտելու ուղղությամբ: Զննության արդյունքների մասին կատարվում է գրառում հիվանդի բժշկական փաստաթղթերում (հիվանդի ամբուլատոր քարտ, հիվանդության պատմություն և այլն): Զննության արդյունքում տուբերկուլոզին բնորոշ ախտանշանների հայտնաբերման դեպքում, հետազոտված անձինք ուղեգրվում են տուբերկուլոզային բժշկական կազմակերպություն` ֆթիզիատորի խորհրդատվության և, անհրաժեշտության դեպքում, հետագա հետազոտման և, անհրաժեշտության դեպքում՝ բուժման:

12. Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով իրականացնում են նախնական և պարբերական բժշկական զննություններ այն գործունեության ոլորտներում ընդգրկված անձանց շրջանում, ովքեր ենթակա են առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

III. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

 

13. Տուբերկուլոզային վարակի ախտորոշումը կատարվում է բժշկական կազմակերպություններում՝ համապատասխան արագ ախտորոշիչ թեստերի կիրառմամբ, վերապատրաստված բուժաշխատողների կողմից:

14. Թոքային և արտաթոքային տուբերկուլոզի ախտանշաններով անձինք, հետազոտվում են տուբերկուլոզի նկատմամբ՝ համաձայն կոնկրետ արագ ախտորոշման թեստին ուղեկցող հրահանգի:

15. Նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիները տուբերկուլոզի նկատմամբ հետազոտվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման պահանջների:

16. Տուբերկուլոզի արագ ախտորոշման թեստից առաջ անձը ենթարկվում է բժշկական զննության, որի արդյունքները գրանցվում են բժշկական փաստաթղթերում (հիվանդի ամբուլատոր քարտ, հիվանդության պատմություն և այլն):

17. Կրթական կազմակերպություններ (նախադպրոցական ուսումնական հաստատություն, հանրակրթական, հատուկ ուսումնական հաստատություն, քոլեջ և այլն), ինչպես նաև մանկատուն, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաճախող երեխաների և դեռահասների շրջանում տուբերկուլոզի արագ ախտորոշման թեստի արդյունքները գրանցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանով հաստատված «Կանխարգելիչ պատվաստումների քարտում» (ձև 063) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 1752-Ն հրամանի հավելվածներով հաստատված «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում, երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերում, նախածննդային պատրոնաժի թերթիկի ձևերում», «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտում» (ձև 112/հ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 18-ի N 03-Ն հրամանի հավելված 5-ով հաստատված «Նորածնի փոխանակման քարտում», Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի N 874-Ա հրամանի հավելված 4-ով հաստատված «Երեխայի բժշկական քարտում»՝ նշելով թեստն արտադրող կազմակերպության, երկրի անվանումը, սերիան, հսկման համարը, պիտանելության ժամկետը, թեստի իրականացման ամսաթիվը և արդյունքները:

18. Տուբերկուլոզի արագ ախտորոշման թեստի դրական արդյունքի դեպքում անձը երեք օրվա ընթացքում ուղեգրվում է ֆթիզիատորի խորհրդատվության:

19. Տուբերկուլոզի արագ ախտորոշման թեստի դրական արդյունք ունեցող երեխաներին չի թույլատրվում հաճախել մանկական և դեռահասների կազմակերպություն, եթե չեն ներկայացնում 1 ամսվա ընթացքում տեղեկանք` տուբերկուլոզի բացառման մասին:

 

IV. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

 

20. Տուբերկուլոզ հիվանդության ախտորոշումը կատարվում է՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 26.12.2011թ. N 31-Ն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 11.01.2012թ. N 02-Ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարի 30.12.2011թ. N 258-Ն, ՀՀ բնապահպանության նախարարի 29.12.2011թ. N 301-Ն, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 27.12.2011թ. N 325-Ն համատեղ հրամանի 17-րդ գլխի:

21. Ըստ ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի, դեղակայունության և բուժման արդյունքների տուբերկուլոզ հիվանդության ախտորոշումը կատարվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի:

22. Տուբերկուլոզի ախտորոշման համաճարակաբանական ցուցանիշները ներառում են հետևյալ համաճարակաբանական վերհուշի (անամնեզի) առկայությունը.

1) շփում տուբերկուլոզով հիվանդ (ոչ մանրէազատող, մանրէազատող և արտաթոքային) մարդու կամ կենդանու հետ, կամ անասնաբուժական փորձաքննության չենթարկված մսի, մսամթերքի, կաթի, կաթնամթերքի օգտագործումը.

2) տուբերկուլոզային վարակը կամ տուբերկուլոզ հիվանդությունը նախկինում.

3) տուբերկուլոզի զարգացմանը նպաստող գործոնների առկայություն (բնակությունը ծերանոցում, կալանավորված կամ ձերբակալված լինելը, ՄԻԱՎ-ով վարակված լինելը, ալկոհոլիզմ և թմրամոլություն, վերջին 2 տարում տուբերկուլոզով վարակվածություն, ռենտգենյան թոքանկարում նախկինում տարած տուբերկուլոզի մնացորդային երևույթներ, շաքարային դիաբետ, սիլիկոզ, երկարատև բուժում կորտիկոստերոիդներով, իմունաճնշիչ դեղերով բուժում, քաղցկեղի որոշակի տեսակներ` լեյկեմիա, գլխի կամ պարանոցի շրջանի քաղցկեղ, երիկամային ծանր հիվանդություններ, ստամոքս-աղիքային համակարգի ոչ սպեցիֆիկ հիվանդություններ, խոցային հիվանդություն, մարմնի զանգվածի անկում` նորմայից 10% և ավելի և այլն):

23. Տուբերկուլոզի ախտորոշման լաբորատոր-գործիքային ցուցանիշները ներառում են.

1) լաբորատոր հետազոտություններ.

ա. խորխի մանրադիտում,

բ. մանրէաբանական հետազոտություն (ցանք),

գ. դեղազգայունության որոշման թեստ,

դ. պոլիմերազային շղթայական ռեակցիա.

2) գործիքային հետազոտություններ.

ա. ռենտգենաբանական հետազոտություն,

բ. բրոնխադիտում,

գ. համակարգչային շերտագրում (ՇԱ):

24. Տուբերկուլոզի նկատմամբ լաբորատոր հետազոտության համար բժշկական կազմակերպության կողմից նմուշն ուղեգրվում է համապատասխան մանրադիտակային հետազոտություն իրականացնող լաբորատորիա՝ խորխի մանրադիտման և տուբերկուլոզի ռեֆերենս լաբորատորիա՝ ցանք, դեղազգայունության թեստ իրականացնելու նպատակով:

25. Տարածաշրջանային պոլիկլինիկայի տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ ուղեգրված թոքային տուբերկուլոզի կասկածով բոլոր հիվանդները (նույնիսկ ռենտգենաբանական փոփոխությունների բացակայության դեպքում) ենթարկվում են խորխի տարբեր նմուշների եռակի մանրադիտակային հետազոտության` թթվակայուն միկոբակտերիաներ հայտնաբերելու նպատակով: Բուժաշխատողները կլինիկական հետազոտման երկու օրվա ընթացքում, սահմանված կարգով, հավաքում են խորխի 3 նմուշ:

26. Երևան քաղաքում լաբորատոր մանրադիտման հետազոտությունները կազմակերպում են տարածքային պոլիկլինիկաների լաբորատորիաներում, իսկ դրանց բացակայության կամ խորխը հավաքելու, հավաքված նմուշները տեղափոխելու անհնարինության դեպքում, պայմանագրային կարգով` տվյալ գործունեությունն իրականացնելու լիցենզիա ունեցող այլ լաբորատորիայում:

27. Հայաստանի Հանրապետության մարզերում, լաբորատոր հետազոտություններն իրականացնելու նպատակով, նմուշն ուղեգրում են մարզերի այն բժշկական կազմակերպություններ, որոնց կազմում կան տուբերկուլոզի նկատմամբ մանրադիտման հետազոտություն իրականացնող լաբորատորիաներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեֆերենս լաբորատորիա (այսուհետ՝ տուբերկուլոզային ռեֆերենս լաբորատորիա):

28. Մանրէաբանական և հիվանդների խորխից անջատված միկոբակտերիաների դեղազգայունության որոշման հետազոտությունները կազմակերպում են գործունեության տվյալ տեսակն իրականացնելու լիցենզիա ունեցող լաբորատորիայում: Խորխի հետազոտման արդյունքներն ուղարկվում են ուղեգրող բժշկական կազմակերպություն:

29. Լաբորատոր հետազոտությունները ենթակա են որակի ներքին՝ եռամսյակային և արտաքին` տարեկան հսկողության՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի փետրվարի 20-ի N 303-Ա հրամանի: Այս գործընթացները փաստաթղթավորվում են:

30. Ախտորոշման նպատակով իրականացված հիվանդի խորխի մանրադիտման հետազոտության բացասական արդյունքի դեպքում կատարվում է ռենտգենաբանական հետազոտություն` թոքային ախտահարման տարբերակիչ ախտորոշման համար:

31. Սկզբնական ռենտգենաբանական հետազոտության արդյունքում կրծքավանդակի օրգաններում փոփոխություն արձանագրելիս՝ հիվանդներն ուղեգրվում են խորխի քսուքի մանրադիտման հետազոտության` տուբերկուլոզ ախտորոշման լաբորատոր հաստատման նպատակով:

32. Տուբերկուլոզը հաստատելու համար, անհրաժեշտության դեպքում, կարող են իրականացվել նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանի պահանջների:

33. Բուժման չենթարկվող թոքային ոչ մանրէազատ և քրոնիկ ընթացքով արտաթոքային տուբերկուլոզի ժամանակ, ախտորոշումը հաստատվում է մանրէաբանական կամ հյուսվածքաբանական հետազոտությունների հիման վրա:

34. Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտությունների ժամանակ ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշման հավելվածով հաստատված բժշկական օգնության և սպասարկման դիմած անձի ռադիոգրաֆիկ հետազոտման դեպքում, դոզայի ուղղորդիչ մակարդակներով:

35. Ռենտգեն-ախտորոշիչ բաժանմունքներում (կաբինետներում) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտության գործընթացին ներկայացվում են հետևյալ պահանջները.

1) ռենտգենաբանական հետազոտությունների արդյունքում տրվում է եզրակացություն,

2) ռենտգենաբանական հետազոտությունների ենթարկվածները հաշվառվում են գրանցամատյանում,

3) տուբերկուլոզի ակտիվ ձևերի դեպքում ռենտգենյան ժապավենները պահպանվում են մինչև գործընթացի մարումը: Տուբերկուլոզի նկատմամբ ցանկացած հետազոտության դեպքում ռենտգենյան ժապավենների համար վարվում է արխիվ՝ 3 տարի ժամկետով: Հոսպիտալացման դեպքում ռենտգենյան ժապավեններն ուղարկվում են ստացիոնար,

4) ռենտգենաբանական հետազոտություններ իրականացնելիս պահպանվում են ճառագայթային անվտանգության կանոնները,

5) ռենտգենաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված փոփոխությունների դեպքում հիվանդներն ուղեգրվում են տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` հետագա հետազոտությունների համար:

36. Թոքային տուբերկուլոզը հաստատվում է.

1) խորխի քսուքի մանրադիտման,

2) կլինիկառենտգենաբանական հետազոտությունների,

3) դրական ցանքի արդյունքում:

37. Անկախ մանրադիտման արդյունքներից՝ բոլոր նմուշների համար կատարվում է ցանք:

 

V. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

38. Տուբերկուլոզի բոլոր ձևերով հիվանդները ենթակա են հաշվառման (գրանցման):

39. Տուբերկուլոզի դեպքերի հաշվառումը, հաղորդումը և հաշվետվությունն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:

40. Տուբերկուլոզի դեպքերի հաշվառման, ինչպես նաև՝ դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը:

41. Բոլոր բժշկական կազմակերպություններում, տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ ուղեգրված տուբերկուլոզի կասկածելի դեպքերը և դրանց հետազոտման արդյունքները, տուբերկուլոզին առնչվող բոլոր բժշկական տվյալները` ներառյալ համաճարակաբանական վերհուշության (անամնեզի), հաշվառվում և գրանցվում են բժշկական կազմակերպության պրոֆիլին համապատասխան փաստաթղթերում («Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ», «Երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտ», «Մեծահասակի հիվանդության պատմագիր», «Երեխայի հիվանդության պատմագիր» և այլն): Բժշկական կազմակերպությունում տուբերկուլոզի յուրաքանչյուր դեպք հաշվառվում է՝ համաձայն սույն հրամանի Ձև 1-ի:

42. Կյանքում առաջին անգամ կասկածելի կամ հաստատված տուբերկուլոզով (Ա15-Ա19՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ N 871-Ն հրամանի) յուրաքանչյուր հիվանդի համար այն հաղորդող բժշկական կազմակերպությունը, երեք օրվա ընթացքում, իրականացնում է տուբերկուլոզի ակտիվ դեպքերի և ախտադարձերի (ռեցիդիվ) մասին հաղորդում տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ: Ինչպես նաև տրվում է շտապ հաղորդում` օրենսդրությամբ սահմանված կարգով: Շտապ հաղորդում ուղարկվում է նաև ախտադարձերի, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդի մահվան դեպքում (այդ թվում` կյանքի ընթացքում հաշվառման մեջ չգտնված):

43. Տուբերկուլոզի կասկածելի բոլոր դեպքերը հաշվառվում և գրանցվում են տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի կողմից:

44. ԲՑԺ (Կալմետ Գերենի ցուպիկներ) պատվաստումից հետպատվաստումային անբարեհաջող դեպքի վարումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 3108-Ա հրամանի:

45. Նախկին գրանցումներով բժշկական փաստաթղթերի բացակայության դեպքում (ազատազրկման վայրերից, արտագնա աշխատանքից, արտերկրից վերադարձած անձինք և այլն) բնակության վայրի տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետում հաշվառվում են որպես առաջնակի:

46. Բուժումը շարունակելու նպատակով մեկ այլ տուբերկուլոզային բժշկական կազմակերպություն (կաբինետ, ստացիոնար) տեղափոխվող հիվանդների համար լրացվում է տեղափոխման ձևաթուղթ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի Ձև ՏԲ 09-ի:

47. Բժշկական կազմակերպությունների կողմից տուբերկուլոզին առնչվող հաշվետվությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում է տվյալ տարվա համար «Պետական պատվերի շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպման մասին» չափորոշչով:

48. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի ֆթիզիատորի կողմից յուրաքանչյուր կիսամյակ արձանագրված հիվանդների հաշվառման տվյալները համեմատվում է խորխի մանրէադիտման և մանրէաբանական հետազոտություն իրականացնող լաբորատորիաների հետազոտությունների հաշվառման մատյանի տվյալների (խորխի հետազոտման ուղեգրի տվյալներ և հետազոտության արդյունքներ) հետ՝ այդ մասին կատարելով գրառում և նշելով ամսաթիվը:

49. Տուբերկուլոզ ախտորոշող լաբորատորիան, հաստատված յուրաքանչյուր դեպքի մասին, եթե հիվանդը դիմել է լաբորատորիա առանց բժշկի ուղեգրի` անմիջապես, շտապ հաղորդում է ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

50. Տուբերկուլոզով հիվանդների շարունակական դիսպանսերային հսկողությունը կազմակերպվում է տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից:

51. Թոքային տուբերկուլոզով քսուք-բացասական հիվանդների շարունակական հսկողությունը սահմանվում է բուժման ավարտից հետո ևս 6 ամիս` կատարելով անհրաժեշտ հետազոտություններ հսկողության ավարտին՝ համաձայն տվյալ տարվա «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի չափորոշչի»:

52. Թոքային տուբերկուլոզով քսուք-դրական հիվանդների հսկողությունը սահմանվում է առաջին կատեգորիայով բուժման ավարտից հետո մանրէազատումը դադարելու դեպքում՝ ևս 1 տարի, մանրէազատումը շարունակվելու դեպքում (5-6-րդ ամիսներին` քսուք դրական) կազմակերպվում է կրկնակի բուժում 2-րդ կատեգորիայով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի:

53. Թոքային տուբերկուլոզով քսուք-դրական հիվանդների հսկողությունը սահմանվում է 2-րդ կարգի բուժման ավարտից հետո մանրէազատումը դադարելու դեպքում` ևս մեկ տարի, մանրէազատումը շարունակվելու դեպքում` անժամկետ` կատարելով անհրաժեշտ հետազոտություններ 6 ամիսը մեկ անգամ՝ համաձայն տվյալ տարվա «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի չափորոշչի»:

54. Արտաթոքային տուբերկուլոզով մնացորդային երևույթների բացակայության դեպքում հսկողությունը շարունակվում է ևս 6 ամիս, մնացորդային կայուն երևույթների (տուբերկուլոզային մենինգոէնցեֆալիտ, ողնաշարի տուբերկուլոզ և այլն) առկայության դեպքում հսկողությունը սահմանվում է 2 տարի:

55. Դեղակայուն տուբերկուլոզով հիվանդների հսկողությունը սահմանվում է 2-րդ կարգով բուժման ավարտից հետո, մանրէազատման դադարի դեպքում ևս 1 տարի, 2-րդ կարգով բուժման ավարտից հետո մանրէազատման պահպանման դեպքում` անժամկետ:

 

VII. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՕՋԱԽՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

56. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի բժիշկը, հաղորդում ստանալուց հետո 3 օրվա ընթացքում, մասնակցում է տուբերկուլոզի դեպքի ընտանեկան (տնային) օջախի համաճարակաբանական հետազոտությանը:

57. Տուբերկուլոզի օջախում վարակի տեղայնացման և հիվանդության տարածումը կանխելու նպատակով` տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի մասնագետների կողմից կազմակերպվում են հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները.

1) Մասնակցություն տուբերկուլոզով հիվանդի տնային (ընտանեկան) օջախի համաճարակաբանական հետազոտությանը,

2) հիվանդի հոսպիտալացում՝ ըստ ցուցման և բուժում, հոսպիտալացումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի N 59-Ն հրամանով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի» չափորոշչի պահանջների,

3) հիվանդի մեկուսացում օջախի սահմաններում` հոսպիտալացման ցուցման բացակայության դեպքում,

4) կազմակերպ օջախում առողջացման միջոցառումների ծրագրի մշակում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության հետ համաձայնեցված, ինչպես նաև՝ օջախի շարունակական հսկողություն,

5) հիվանդի հետ կոնտակտի մեջ եղած 0-18 տարեկան երեխաների մեկուսացում, տուբերկուլոզային վարակով, տուբերկուլոզով հիվանդ, կոնտակտավոր երեխաների կանխարգելիչ, պահպանողական կամ վերականգնողական բուժման նպատակով` առողջարանային բուժման կազմակերպում,

6) 0-16 տարեկան կոնտակտավոր երեխաների կանխարգելիչ բուժման կազմակերպում,

7) մասնակցություն հիվանդի և ընտանիքի անդամների բժշկահիգիենիկ գիտելիքների ուսուցմանը,

8) կոնտակտավորների հետազոտությունների կազմակերպում և շարունակական հսկողություն,

9) մասնակցություն օջախի հսկողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման կայացմանը:

58. Մանրէազատ տուբերկուլոզով հիվանդի օջախում հիվանդի հետ շփված անձանց հայտնաբերելու, այդ մարդկանց առողջական վիճակը գաղտնի (լատենտ) տուբերկուլոզով վարակի և հիվանդության առումով գնահատելու, նրանց համապատասխան բուժումն ապահովելու նպատակով՝ տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի բժիշկը մասնակցում է շփման հետազոտությանը՝ համաձայն աղյուսակ 1-ի.

 

Աղյուսակ 1.

 

ՇՓՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ` ԸՍՏ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ

 

Տեղակայում

Մանրէաբանություն

Գործողություն

Թոքային

խորխ քսուք +
ցանք +

իրականացնել շփման հետազոտություն

Թոքային

խորխ քսուք +
ցանք` ընթացքի մեջ

իրականացնել շփման հետազոտություն (եթե ցանքը բացասական է և կլինիկորեն տուբերկուլոզը բացառվում է, դադարեցնել)

Թոքային

խորխ քսուք +
ցանք +

իրականացնել շփման հետազոտություն

Թոքային

խորխ քսուք -
ցանք` ընթացքի մեջ

իրականացնել շփման հետազոտություն, եթե կա խիստ կասկած (եթե ցանքը բացասական է և կլինիկորեն տուբերկուլոզը բացառվում է, դադարեցնել)

Թոքային

խորխ քսուք +
ցանք -

չիրականացնել շփման հետազոտություն, եթե տուբերկուլոզը բացառվում է

Թոքային և արտաթոքային

խորխ քսուք -
ցանք -

իրականացնել 1 անգամ և հետագայում՝ ըստ դիմելիության

 

59. Շփման հետազոտությունը ներառում է բժշկական գրանցումների վերանայումը, հիվանդի հարցումը, միկոբակտերիաների փոխանցման ռիսկի գնահատումը, շփված անձանց տարբերակում և գնահատումը, հայտնաբերված տուբերկուլոզ հիվանդությամբ շփված անձանց բուժումը, վարակված շփված անձանց քիմկանխարգելման առաջարկումը, նշանակված ռեժիմի խստորեն պահպանման դիտարկումը և բուժման ավարտի ապահովումը, անհրաժեշտության դեպքում` հետազոտություններն ընդլայնելու վերաբերյալ որոշումը:

60. Հիվանդի հետ շփված անձանց շրջանում, տուբերկուլոզային վարակի հայտնաբերման նպատակով, իրականացվում է.

1) արագ ախտորոշման թեստ,

2) խորխի առկայության դեպքում` խորխի եռակի մանրադիտակային հետազոտություն,

3) թոքերի գործիքային հետազոտություն՝ ռենտգենաբանական, ֆլյուորոգրաֆիկ, համակարգչային տոմոգրաֆիայի և այլն հետազոտություն։

61. Շփված անձանց հետազոտությունները կազմակերպվում են հիվանդի ախտորոշումը հաստատելուց հետո 7 օրվա ընթացքում:

62. Մանրէազատ թոքային տուբերկուլոզով հիվանդի հետ շփված անձանց հսկողությունն իրականացվում է հիվանդի մանրէազատումը դադարելուց հետո ևս 1 տարի ժամկետով:

63. Տուբերկուլոզի արագ ախտորոշիչ թեստի դրական արդյունք, ինչպես նաև տուբերկուլոզի ախտանշաններ ունեցող յուրաքանչյուր շփված անձ ենթարկվում է կրծքավանդակի գործիքային (ռենտգենաբանական, ֆլյուորոգրաֆիկ և այլ) և խորխի (առկայության դեպքում) հետազոտությունների:

64. 5-15 տարեկան կոնտակտավոր, արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքով երեխաները ենթարկվում են կանխարգելիչ բուժման, թեստը կրկնվում է 3 ամիս հետո: Թեստի բացասական արդյունքի դեպքում կանխարգելիչ բուժումը դադարեցվում է: Տուբերկուլոզի կլինիկական ախտանշանների առկայության, արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքի դեպքում, երեխաները ենթարկվում են հետազոտությունների՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի: Դրական արդյունքի դեպքում, սահմանված հետազոտությունների իրականացման արդյունքում, ժխտվում է ակտիվ տուբերկուլոզի առկայությունը: Հիվանդության բացակայության դեպքում իրականացվում է իզոնիազիդով 6 ամիս տևողությամբ (1կգ քաշին 5մգ հաշվարկով) կանխարգելիչ բուժում: Բուժման սկզբից մեկ անգամ, բուժման ընթացքում՝ երկու ամսից հետո և բուժման վերջում իրականացվում են լյարդային ֆերմենտների հետազոտություն՝ ցուցանիշների որոշման նպատակով: Ելնելով լաբորատոր տվյալներից հետազոտությունը իրականացվում է ավելի հաճախակի:

65. 6 ամսականից 5 տարեկան կոնտակտավոր, արագ ախտորոշիչ թեստի դրական արդյունքով երեխաները հիվանդությունը ժխտելու նպատակով, ենթարկվում են հետազոտությունների՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի: Հիվանդության բացակայության դեպքում նրանք ստանում են իզոնիազիդով 6 ամիս տևողությամբ կանխարգելիչ բուժում: Երեք ամիս հետո, կրկնակի բացասական արդյունքի դեպքում, բուժումը դադարեցվում է: Դրական արդյունքի դեպքում՝ կանխարգելիչ իզոնիազիդով բուժումը շարունակվում է ևս 3 ամիս:

66. 6 ամսականից փոքր կոնտակտավոր երեխաները, հիվանդությունը ժխտելու նպատակով ենթարկվում են հետազոտությունների՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի: Հիվանդության բացակայության դեպքում իրականացվում է 6 ամիս տևողությամբ իզոնիազիդով կանխարգելիչ բուժում` անկախ արագ ախտորոշիչ թեստի արդյունքների:

67. ԲՑԺ պատվաստումը կատարվում է կանխարգելիչ բուժման ավարտից հետո՝ կողմնորոշվելով մաշկային թեստի արդյունքով:

68. Իզոնիազիդով կանխարգելիչ բուժում առնվազն 6 ամիս տևողությամբ պետք է ստանան ՄԻԱՎ վարակ ունեցող կոնտակտավորները՝ անկախ իմունային անբավարարության աստիճանից, նրանց մոտ ակտիվ տուբերկուլոզի առկայությունը ժխտելուց հետո:

69. Կոնտակտավորների իզոնիազիդով կանխարգելիչ բուժումը տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի ֆթիզիատորի կողմից պարտադիր կարգով իրականացվում է վարակի աղբյուր հանդիսացող հիվանդների դեղազգայունության թեստի արդյունքներից հետո: Կոնտակտավորները ենթակա են ակտիվ հսկողության և յուրաքանչյուր 3 ամիսը 1 անգամ ենթարկվում են հետազոտության:

70. Դեղակայուն տուբերկուլոզով հիվանդների կոնտակտավորները կանխարգելիչ բուժման չեն ենթարկվում: Կոնտակտավորները, տուբերկուլոզին բնորոշ ախտանշանների առկայության դեպքում, ստանում են նույն բուժումը, որը ստանում է հիվանդը:

71. Նոր հիվանդություն առաջացնելու հավանականությունից (հաստատված ՏԲ հիվանդի կենսանմուշի լաբորատոր հետազոտությունների արդյունքներ) ելնելով՝ տուբերկուլոզի օջախները բաժանվում են 5 խմբի` նոր հիվանդության առաջացման մեծ հավանականությամբ օջախ (առաջին խումբ), փոքր (2-րդ խումբ), առավել փոքր (3-րդ խումբ), պոտենցիալ հավանականությամբ (4-րդ խումբ) և զոոնոզ ծագումով (5-րդ խումբ) օջախներ: Օջախների խմբավորումը կատարում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի մասնագետը` համաճարակաբանի հետ համատեղ:

72. Ելնելով օջախների դասակարգումից, համաճարակաբանի կողմից, այցելությունը օջախ կատարվում է հետևյալ պարբերականությամբ.

1) 1-ին խումբ` եռամսյակը մեկ անգամ,

2) 2-րդ խումբ` տարին 2 անգամ,

3) 3-րդ խումբ` տարին 1 անգամ,

4) 4-րդ խումբ` տարին 1 անգամ,

5) 5-րդ խումբ` տարին 1 անգամ:

73. Շփման հետազոտությունը չի իրականացվում ոչ տուբերկուլոզային միկոբակտերիաների կողմից հարուցված հիվանդության դեպքում:

 

VIII. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

74. Տուբերկուլոզի իմունականխարգելման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջների համաձայն:

 75. Տուբերկուլոզի դեմ պատվաստումներն իրականացվում են նորածիններին կյանքի 0-48 ժամվա ընթացքում: Տուբերկուլոզի դեմ նորածինների կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում, իսկ հակացուցումների կամ այլ պատճառների, ինչպես նաև տնային ծնունդների դեպքում՝ առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում:

76. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում պատվաստումներն իրականացվում են պատվաստումների սենյակում կամ հիվանդասենյակում` օգտագործելով պատվաստումների շարժական սեղանը, որի նախապատրաստումն իրականացվում է պատվաստումների սենյակում, իսկ առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ առանձին սենյակում կամ իմունականխարգելման կաբինետում այս նպատակի համար առանձնացված սեղանին: Պատվաստանյութի բաց սրվակը (շշիկը) պահպանվում է սառնարան պայուսակում, պատվաստանյութը նախապես ներարկչի մեջ չի հավաքվում:

77. Պատվաստանյութի ներարկման տեղը մշակվում է միայն թորած ջրով, ախտահանիչ նյութ չի օգտագործվում: Պատվաստանյութը ներմուծվում է խիստ ներմաշկային՝ ձախ բազկի վերին հատվածում՝ 0,05մլ ծավալով: Տուբերկուլոզի դեմ պատվաստումներ օրացուցային ժամկետում չստանալու դեպքում այն իրականացվում է մինչև 1 տարին լրանալը: 2 ամսականից բարձր երեխաներին ԲՑԺ պատվաստումից առաջ կատարվում է տուբերկուլինային մաշկային թեսթ կամ այլ արագ ախտորոշման թեսթ:

78. ԲՑԺ պատվաստումից հետո մի քանի շաբաթ անց (2 շաբաթ և ավել) ներարկման տեղում առաջանում է պապուլա /5մմ տրամագծով/, որը հետագայում վերածվում է փոքր խոցի և մի քանի ամսից ձևավորվում է սպի /2-5մմ/:

79. ԲՑԺ պատվաստումները հակացուցված են.

1) եթե նորածինների մոտ առկա է ցածր քաշ` մինչև 1700գ,

2) իմունադեֆիցիտային ծանր վիճակ,

3) սուր ընթացքով հիվանդություն:

 

IX. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

80. Տուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) տեղակայմանը և կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր տուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) և այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են տուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) հողհատկացման, նախագծման, շինարարության և վերակառուցման աշխատանքներով:

81. Նոր կառուցվող, վերակառուցվող տուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) շինարարության և վերակառուցման նախագծերը ենթարկվում են սանիտարահիգիենիկ փորձաքննության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

82. Բնակելի գոտում տեղակայված տուբերկուլոզային հիվանդանոցների և հարակից բնակելի ու հասարակական շենքերի միջև ապահովվում է առնվազն 30մ հեռավորություն:

83. Բժշկական կազմակերպությունների կազմում գործող ստացիոնար տուբերկուլոզային բաժանմունքի մասնաշենքը տեղակայվում է ավտոփոխադրամիջոցների մոտեցման ուղով ապահովված մեկուսացված գոտում: Նշված գոտին շրջապատից առանձնանում է մոտ 15մ շառավղով կանաչապատ մասով:

84. Տուբերկուլոզային հիվանդանոցի տարածքում գործառնական կապ չունեցող այլ հիմնարկներ չեն տեղակայվում:

85. Տուբերկուլոզային հիվանդանոցը տեղակայվում է բարեկարգ, կանաչապատ, անձրևաջրերի հեռացման համապատասխան թեքությամբ հեղեղատար համակարգով ապահովված տարածքում: Կենցաղային կոշտ թափոնների կուտակման համար տեղադրվում է կափարիչով ամուր փակվող աղբահավաք տարողություն` ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման, լվացման հնարավորություն ընձեռող այլ ծածկով և եռակողմ պատերով հարթակի վրա: Աղբահավաք տարողություն տեղակայվում են մասնաշենքերից առնվազն 15մ հեռավորության, աղբամանները` մասնաշենքերի տեղակայման տարածքի յուրաքանչյուր 50մ-ի վրա:

86. Բժշկական կազմակերպությունների կազմում կամ առանձին գործող տուբերկուլոզային ստացիոնարն ապահովվում է իր առանձին ընդունարանով և դուրս գրման սենքով: Տուբերկուլոզային ստացիոնարում առանձնացվում են դեղակայուն, մանրէազատ, թոքային ոչ մանրէազատ և արտաթոքային ձևերով հիվանդների, ինչպես նաև ախտորոշման համար ընդունված հիվանդների բաժանմունքներ: Ընդ որում ընդունարանից դեպի դեղակայուն, մանրէազատ տուբերկուլոզով հիվանդների բաժանմունքներ հիվանդները գնում են առանձացված մուտքով` աստիճանավանդակով և/կամ վերելակով: Դեղակայուն, մանրէազատ տուբերկուլոզով հիվանդների բաժանմունքները տեղակայվում են թոքային ոչ մանրէազատ և արտաթոքային տուբերկուլոզով հիվանդների բաժանմունքներից ավելի վերևի հարկերում:

87. Տուբերկուլոզային հիվանդանոցում օդային ռեժիմի մեկուսացումն ապահովելու համար բաժանմունքների կամ կառուցահատվածների մուտքի մոտ նախատեսվում են անցախցեր: Անցախցերը դրանք բաժանմունքների կամ կառուցահատվածների օդային միջավայրը մեկուսացնող տարածքներ են (երկու հաջորդաբար հերմետիկ փակվող դռներով, միմյանցից առնվազն 1.5 մ հեռավորության վրա):

88. Բուժանձնակազմի մուտքը և ելքը հիվանդանոց իրականացվում է սանթողարանով:

89. Հիվանդասենյակային բաժանմունքները տարանցիկ չեն լինում:

90. Տուբերկուլոզային հիվանդանոցում դեղակայուն, մանրէազատ տուբերկուլոզով, ինչպես նաև ախտորոշման համար ընդունված հիվանդների հիվանդասենյակները ունենում են կիսաբոքսային կառուցվածք:

91. Կիսաբոքսը նախատեսվում է 1-2 մահճակալի համար, ապահովվում է սանհանգույցով` ցնցուղով: 1 մահճակալով կիսաբոքսն ունենում է 12մ2, 2 մահճակալով կիսաբոքսը` 20մ2, երեխայի և մոր շուրջօրյա մնալու կիսաբոքսը` 20 մ2 մակերես:

92. Ախտորոշիչ բաժանմունքն ապահովվում է 1 մահճակալով կիսաբոքս-հիվանդասենյակներով:

93. Բաժանմունքներում նախատեսվում են կիսաբոքսեր երեխայի և մոր շուրջօրյա մնալու համար` անցախցով և սանհանգույցով:

94. Մանկական բաժանմունքի համար հատկացվում է առանձին ընդունարան: Մասնագիտացված (ուռոլոգիական, վիրաբուժական, վերակենդանացման, ֆթիզիոհոգեբուժական և այլն) և մանկական բաժանմունքում ստեղծում են պայմաններ թոքային մանրէազատ, դեղակայուն և ոչ մանրէազատ հիվանդների առկայության դեպքում՝ դրանց տարանջատման և մեկուսացման համար:

95. Մինչև 7 տարեկան երեխաների հիվանդասենյակներն առանձնացված են ապակեպատ միջնապատերով:

96. Թոքային ոչ մանրէազատ և արտաթոքային տուբերկուլոզով հիվանդների բաժանմունքներում հիվանդասենյակները լինում են 1-3 տեղանոց` անցախցով կամ սանհանգույցով և անցախցով: Նշված հիվանդասենյակներում 1 մահճակալի համար ապահովվում է` մեծերի հիվանդասենյակներում՝ 7.5 մ2, երեխաների հիվանդասենյակներում՝ 6.5 մ2 մակերես:

97. Թոքային ոչ մանրէազատ և արտաթոքային տուբերկուլոզով հիվանդների բաժանմունքների հիվանդասենյակներում սանհանգույցների բացակայության դեպքում կազմակերպվում են սանհանգույցներ՝ կանանց 10 հոգուն, իսկ տղամարդկանց 15 հոգուն 1 զուգարանակոնքի (նույն քանակությամբ պիսուարներ) հաշվարկով: Կանանց սանհանգույցն ապահովվում է շարժական ցնցուղով հիգիենայի սենյակով: Հիվանդասենյակներն ունենում են լվացարաններ:

98. Հիվանդասենյակներում ցնցուղի բացակայության դեպքում նախատեսվում է ցնցուղարան՝ յուրաքանչյուր 15 հիվանդի համար 1 ցնցուղի հաշվարկով:

99. Տուբերկուլոզային հիվանդանոցին կամ պոլիկլինիկային կից գործող մանրադիտակային հետազոտությունների լաբորատորիայում հատկացվում է առանձնացված տարածք (լաբորատորիա) խորխի մանրադիտման (տուբերկուլոզի միկոբակտերիաների մանրադիտակային հետազոտությունների) համար:

100. Լաբորատորիան բաղկացած է լինում 3 մասից`

1) նմուշների ընդունման և գրանցման,

2) պատրաստուկների պատրաստման և ներկման,

3) մանրադիտման:

101. Բաժանմունքները ապահովվում են խորխի հավաքման համար նախատեսված խցերով` նվազագույնը 1,2x1,2մ2 մակերեսով, որն ունի ներկառուցված ապակե պատուհան, բուժքրոջ կողմից խորխի հավաքմանը հետևելու համար: Խորխի հավաքման խցում ապահովվում է առնվազն 20-ապատիկ (ԷՅՍԻԷՅՉ (ACH)) օդափոխանակություն կամ առաստաղին տեղադրվում է շուրջօրյա շահագործվող մանրէասպան ուլտրամանուշակագույն (այսուհետ` ՈՒՄ) ճառագայթման լամպ և էլեկտրական հովհարիչ` օդը պատշաճ կերպով տեղափոխելու համար կամ առանց պաշտպանիչ ծածկի ՈՒՄ ճառագայթման լամպ, որը պետք է անջատել, երբ հիվանդը մտնում է խորխի հավաքման խցիկ և միացնել, երբ այնտեղից դուրս է գալիս: Բոլոր դեպքերում խորխի հավաքման խցիկից հիվանդի դուրս գալուց հետո հաջորդ հիվանդին թույլատրվում է մտնել խցիկ առնվազն 15 րոպե հետո:

102. Բաժանմունքում խորխի հավաքման խցի կազմակերպման անհնարինության դեպքում այն կազմակերպվում է շենքից դուրս տեղակայված խորխի հավաքման բացօթյա խցիկներում: Բացօթյա խցիկը ունենում է ծածկ, 1.2-1.8մ բարձրության մակարդակով շրջապատից տարանջատվում է պոլիէթիլենային, պլաստիկ կամ նմանատիպ այլ նյութից պատրաստված միջնապատով` քամու միջոցով խորխի տարածումը կանխելու նպատակով և մոտ է լինում խորխի նմուշը փոխանցելու պատուհանին: Խորխի հավաքումը և տեղափոխումը լաբորատորիա կատարվում է բուժքրոջ հսկողությամբ:

103. Խորխի նմուշները լաբորատորիա են մտնում հատուկ պատուհանով:

104. Միկոբակտերիայի կուլտուրայի անջատման աշխատանքներն իրականացվում են առանձին սենքում:

105. Տուբերկուլոզային հիվանդանոցի կեղտաջրերը ենթարկվում են վարակազերծման, եթե տվյալ բնակավայրի ջրահեռացման համակարգը ապահովված չէ մաքրման կայանով:

106. Լվացքատան առկայության դեպքում վերջինիս ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մարտի 27-ի N 03-Ն հրամանով: Լվացքատան բացակայության դեպքում՝ աշխատանքներն իրականացվում են պայմանագրային կարգով այլ լվացքատանը:

 

X. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ, ԲՐՈՆԽԱԴԻՏՄԱՆ ՍԵՆՅԱԿԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

107. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի տեղակայմանը և կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների և այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են տուբերկուլոզային առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների հողահատկացման, նախագծման, շինարարության և վերակառուցման աշխատանքներով:

108. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի բրոնխադիտման սենյակը բաղկացած է լինում հետևյալ սենքերից`

1) բժշկի կաբինետ,

2) միջամտությունների սենք` իր անցախցով (շլյուզով),

3) ներդիտակային (էնդոսկոպիկ) սարքավորումների լվացման-ախտահանման սենք:

109. Նոր կազմակերպվող (կառուցվող) տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի, բրոնխադիտման սենյակի առաջարկվող մակերեսները սահմանվում են սույն սանիտարական կանոնների և Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով հաստատված «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» ՍՆիՊ 2.08.02-89 շինարարական նորմերին կից «Բժշկական կազմակերպությունների նախագծման ձեռնարկ»-ներում բերված առաջարկների համաձայն:

110. Պոլիկլինիկայի կազմում գործող տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետը չի տեղակայվում նկուղային կամ կիսանկուղային հարկերի սենքերում: Այն տեղակայվում է պոլիկլինիկայի մեկուսացված գոտում (ոչ տարանցիկ միջանցքով): Մեկուսացված գոտի ստեղծելու նպատակով՝ տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետը (այսուհետ՝ կաբինետ) պետք է ունենա առանձնացված սպասասրահ:

111. Մեկուսացված գոտու ապահովման անհնարինության դեպքում, կաբինետին կից սպասասրահում, գործում է շուրջօրյա օգտագործման ենթակա փակ տիպի (էկրանավորված) մանրէասպան լամպ: Նմանատիպ լամպ տեղակայվում է նաև պոլիկլինիկայի տարածքում գործող ռենտգեն ախտորոշիչ կաբինետին հարակից սպասասրահում:

112. Կաբինետը և սպասասրահն ունենում են բնական լուսավորություն և օդափոխություն:

113. Կաբինետը և բրոնխադիտման սենյակն ապահովվում են մշտական հոսող ջրով, լվացարաններն ունենում են արմնկային, զգայական կամ ոտնակային կառավարմամբ ծորակ:

114. Կաբինետը և բրոնխադիտման սենյակը, սպասասրահը ունենում են հարթ, ամբողջական, լվացման և ախտահանման ենթակա մակերեսներ:

115. Ռենտգեն հետազոտությունների կաբինետի սպասասրահում մանրէազատ տուբերկուլոզով հիվանդների և տուբերկուլոզի կասկածով հիվանդների կուտակումները կանխելու նպատակով նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

1) Վարչակազմի կողմից սահմանվում է «Մանրէազատ տուբերկուլոզով հիվանդների և տուբերկուլոզի կասկածով հիվանդների հետազոտությունների ժամեր» (օրվա երկրորդ կեսին), երբ մնացած հիվանդների հոսքը քիչ է:

2) Հազացող հիվանդներին բուժանձնակազմը տրամադրում է միանվագ օգտագործման դիմակներ:

3) Առաջնահերթ ընդունվում են վարակի ներուժ ունեցող տուբերկուլոզով հիվանդները (բուժքույրն ուղեկցում է հիվանդին և արտահերթ ներս տանում կամ հեռախոսակապով պարզում ռենտգենաբանական հետազոտության սպասողների առկայության մասին և հիվանդին ուղարկում դրանց բացակայության ժամանակ)` նվազեցնելով շփման ժամանակահատվածը:

4) Ապահովվում է ռենտգենաբանական հետազոտման կաբինետի օդափոխիչ համակարգի անխափան և արդյունավետ աշխատանքը:

 

XI. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

116. Տուբերկուլոզի նկատմամբ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներին (մանրադիտման, մանրէաբանական հետազոտության, դեղազգայունության հետազոտության, պոլիմերազային շղթայական ռեակցիայի՝ ՊՇՌ-ի) ներկայացվող հիգիենիկ պահանջները կանոնակարգվում են ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 19-ի թիվ 04-Ն հրամանով:

 

XII. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

117. Ստացիոնար տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում, հիվանդասենյակներին հարակից (հորիզոնական և ուղղահայաց) տարածքներում չեն տեղակայվում աղմուկի աղբյուր հանդիսացող սարքավորումներ (օրինակ՝ օդափոխանակության համակարգի շարժիչ) կամ ավտոփոխադրամիջոցների մոտեցման հետ առնչվող (ընդունարան և այլն) սենքեր:

118. Իոնիզացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների իրականացմամբ (ճառագայթային ախտորոշիչ բաժանմունքներ) սենքերը չեն տեղակայում տուբերկուլոզով հիվանդ հղիների և մանկական հիվանդասենյակներին հարակից (հորիզոնական և ուղղահայաց) տարածքներում:

119. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում շենքերի, կառույցների, բաժանմունքների և սենքերի ճարտարապետական-կառուցվածքային, ինչպես նաև բնական և արհեստական օդափոխության լուծումներն ապահովում են սանիտարահակահամաճարակային ռեժիմի օպտիմալ պայմանները, տուբերկուլոզի վարակիչ, ոչ վարակիչ և արտաթոքային հիվանդների մեկուսացումը՝ բացառելով «կեղտոտ» և «մաքուր» օդային հոսքերի խաչվելը կամ շփումը:

120. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում սենքերում օպտիմալ միկրոկլիմայական պայմանների և մաքուր օդային միջավայրի (կենսաբանական, քիմիական աղտոտումից, իոնիզացնող և ոչ իոնիզացնող ճառագայթումից զերծ) ապահովման համար նախատեսվում են ջեռուցման, օդափոխանակության և օդի լավորակման համակարգեր:

121. Հիվանդանոցային տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում սենքերը պարտադիր ապահովվում են բնական օդափոխությամբ` պատուհաններով, օդանցքներով, օդի արտաձգման խորշերով` մղանցքներով:

122. Առկա օդափոխության արհեստական համակարգի ճիշտ կառուցվածքի դեպքում օդային հոսքերը շարժվում են «մաքուր» գոտուց դեպի «կեղտոտ» գոտու ուղղությամբ` «կեղտոտ» գոտում բացասական ճնշման ապահովման միջոցով:

123. Օդափոխության արհեստական համակարգի օդի արտածման բոլոր խողովակները լինում են թարմ օդ ներմղող (մատակարարող) խողովակներից 10մ հեռավորության վրա: Օդափոխության մեխանիկական համակարգի ճիշտ շահագործման դեպքում ապահովվում է`

1) կիսաբոքսային հիվանդասենյակներում 12-պատիկ (ACH) օդափոխանակությունը և բացասական ճնշումը,

2) հիվանդների տեսակցության սրահում 12-պատիկ (ACH) օդափոխանակությունը և բացասական ճնշումը,

3) խորխի հավաքման խցիկում 20-պատիկ (ACH) օդափոխանակությունը և բացասական ճնշումը,

4) բաժանմունքի միջանցքներում և բուժաշխատողների սենյակներում` դրական ճնշումը:

124. Հիվանդասենյակների օդի արտածման համար կարող են սարքավորված լինել ուղղահայաց օդատարներ: Հիվանդասենյակներում պահանջվող օդափոխանակության ապահովման համար տեղադրում և շահագործում են ներհոս և արտածման մեխանիկական օդափոխանակության համակարգերը: Ամենապարզ համակարգը ունենում է ներհոսքն ապահովող օդափոխիչներ միջանցքում և արտահոսքն ապահովող համակարգ՝ լոգարանում: Ներհոսքը միջանցքից անցնում է հիվանդասենյակ: Արտահոսքն ապահովող օդափոխիչները պետք է պատուհանին մոտ գտնվեն, որպեսզի ամբողջ սենյակում ապահովեն լավ օդափոխություն: Դռների ներքևի մասում կարող են տեղադրվել ճաղեր, որպեսզի առկա լինի օդի լավ շրջապտույտ: Կիսաբոքսային բաժանմունքում օդի ներմղումը (արհեստական ներհոս օդափոխիչ համակարգով) կատարվում է դեպի միջանցք` վերին գոտում տեղադրված օդափոխիչներից: Ձմռան ամիսներին ներմղվող օդը տաքացվում է: Բուժական սենքերում և հիվանդասենյակներում առկա օդափոխանակության ներմղման և արտածման, հետշրջանառվող (ռեցիրկուլյացիոն) համակարգերը, առանձին սենքի հետշրջանառվող, օդի լավորակման սարքերը ապահովվում են բարձր արդյունավետության զտիչներով (ԲԱԶ - HEPA):

125. Տուբերկուլոզի տարածման ռիսկի հավանական վտանգ ներկայացնող սենքերը (մանրէազատ, բազմադեղակայուն ձևերի բաժանմունք, դիտողական, միջամտությունների սենյակներ, խորխի հավաքման տարածք, բրոնխադիտման սենյակ, վիրահատարան, ինտենսիվ թերապիայի բաժանմունք, դիահերձարան, արտաքին շնչառության գործառնության (սպիրոմետրիայի սենյակ, լաբորատորիայի ցենտրիֆուգման, միկոբակտերայի կախույթներով (սուսպենզիաներով) կուլտուրայի անջատման, հետազոտման, դեղորայքազգայնության որոշման հատվածներ, հիվանդասենյակային բաժանմունքներում հիվանդների ընդհանուր հավաքման, հարազատների հետ տեսակցության սենքեր, պոլիկլինիկայի սպասասրահներ և այլն) ապահովվում են օդի մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչ սարքերով: Մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչ սարքերով սենքերն ապահովվում են կամ ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգով, կամ էլ ունենում են պատուհանների օդանցքների միջոցով ինտենսիվ օդափոխման հնարավորություն: Վատ օդափոխվող սենյակներում լամպերը 1,5-2 ժամ միացնելուց հետո անջատում են 40 րոպե տևողությամբ և օդափոխում սենյակները:

126. Տուբերկուլոզի տարածման ռիսկի հավանական վտանգ ներկայացնող սենքերում օդափոխման ընդհանուր համակարգի և օդի վարակազերծման սարքերի բացակայության դեպքում սենքերի արհեստական օդափոխանակության խնդիրը լուծվում է՝ դրանք ապահովելով օդի զտման բարձր արդյունավետության զտիչներով (մշակվող օդում գտնվող միկրոօրգանիզմների ապաակտիվացման 95 տոկոսից ոչ պակաս արդյունավետություն ունեցող) շարժական օդափոխիչ սարքավորումներով:

127. Տուբերկուլոզի միկոբակտերիաների կուլտուրաների անջատման աշխատանքներ իրականացնող լաբորատորիաների օդափոխանակությանը ներկայացվող պահանջներն են.

1) Պատուհանների դասավորությունը լինում է այնպես, որ օդի հոսքը ուղղված չլինի խորխի պատրաստուկի պատրաստման աշխատատեղից դեպի լաբորատորիայի աշխատակիցը: Օդն անընդհատ հեռացվում է այնպիսի արագությամբ, որը կապահովի ժամում 6-12-պատիկ (ACH) օդափոխություն: Օդափոխանակության համակարգի մուտքի և ելքի բացվածքները լինում են հանդիպակաց պատերին, ընդ որում մաքուր օդը տրվում է «մաքուր» գոտուն, իսկ կեղտոտը հեռացվում է լաբորատորիայի «կեղտոտ» գոտուց` ներհոս համակարգի ընդունող բացվածքից հնարավորինս հեռու` հակառակ կողմում: Հիվանդի խորխի նմուշը հավաքվում է բացօթյա տարածքում:

2) Կուլտուրալ հետազոտությունների աշխատանքների իրականացման դեպքում լաբորատորիայում տեղադրվում է բարձր արդյունավետության զտիչով ապահովված 3-րդ դասի կենսաանվտանգության պահարան:

128. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպությունների սենքերում շրջակա միջավայրի և տարբեր առարկաների պատշաճ մակարդակով մաքրման և ախտահանման համար սենքերը ապահովվում են հարթ, ամբողջական, անջրաթափանց, ախտահանման համար կայուն մակերեսով պատերով, առաստաղով, հատակով, սարքավորումներով և գույքով: Չեն կիրառվում կախովի առաստաղներ: Գույքը, կահույքը և սարքավորումները ունենում են նաև մաքրման համար հարմար տեղակայում:

129. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում անհրաժեշտության դեպքում իրականացվում է կոսմետիկ կամ հիմնական վերանորոգում: Սենքերի մակերեսների անհարթությունները, ճեղքերը, սարքավորումների անսարքությունները վերացվում են անմիջապես:

130. Կոսմետիկ կամ հիմնական վերանորոգման ընթացքում տվյալ բաժանմունքի գործունեությունը դադարեցվում է:

131. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում հիվանդասենյակների սենքերի օդի օպտիմալ ջերմաստիճանը տարվա ցուրտ և անցումային եղանակների համար` 200C է, կիսաբոքսերում` 220C է, իսկ տաք եղանակների համար` 23-250C (բայց ոչ ավել 280C-ից): Նորածնային և մանկական տարիքի երեխաների համար` ցուրտ և անցումային եղանակներին` 21-250C է, իսկ տաք եղանակների համար` 22-260C:

132. Օդի շարժման արագությունը` 0.2 մ/վրկ` ցուրտ և անցումային եղանակների համար, 0.2-0.3 մ/վրկ` տաք եղանակի համար, իսկ օդի հարաբերական խոնավությունը` 30%-60%:

133. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում սենքերի օդի և մակերեսների ՈՒՄ մանրէասպան ճառագայթմամբ վարակազերծման արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի XV գլխով, իսկ գործառնական (ֆունկցիոնալ) նշանակությունից և մաքրության դասից կախված՝ սենքերի օդի մանրէաբանական աղտոտվածության թույլատրելի մակարդակները` սույն հրամանի Աղյուսակ 2-ով:

134. Խմելու ջրի որակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին:

135. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում սենքերը ապահովվում են արմնկային, զգայական կամ ոտնակային կառավարման ծորակներով լվացարաններով և շուրջօրյա ջրամատակարարմամբ:

 

XIII. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

136. Սարքավորումները (մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչ սարքեր, գոլորշային և չոր օդային մանրէազերծիչ սարքեր և այլն) համապատասխանում են գործող տեխնիկական պայմանների և ստանդարտների պահանջներին, լինում են ստուգաչափված, դրանց շահագործումը իրականացվում է համապատասխան վերջիններիս տեխնիկական անձնագրում, շահագործման հրահանգում նշված պահանջների և բացառում օդի աղտոտումը վնասակար նյութերով:

137. Սարքավորումների շահագործումն իրականացվում է միայն հրահանգավորում (արտադրողի կամ ճարտարագետի կամ դրա համար նախատեսված ուսուցանողի կամ վարակի հսկողության պատասխանատուի) ստացած անձնակազմի կողմից:

138. Մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչ սարքերը լինում են փակ (էկրանավորված), բաց և համակցված տեսակների: Բաց տեսակի ճառագայթիչները կիրառում են սենքերի վարակազերծման համար միայն մարդկանց բացակայության դեպքում: Փակ ճառագայթիչները կիրառվում են մարդկանց ներկայությամբ: Բաց ճառագայթիչներով սենքերում անձնակազմը մուտք է գործում անհատական պաշտպանության միջոցներով (ակնոցներ, դիմակներ և ձեռնոցներ): Բաց տեսակի լամպերով շարժական ՈՒՄ ճառագայթիչները պահվում են առանձին սենքում` փակ ծածկոցի մեջ: Սենքերի ճառագայթումը շարժական ճառագայթիչներով իրականացվում է մաշկը և աչքերը ՈՒՄ ճառագայթումից պաշտպանող ակնոցներով, դիմակով և ձեռնոցներով՝ կողմնակի անձանց և հիվանդների բացակայության պայմաններում:

139. Բաց տեսակի ճառագայթիչով ՈՒՄ ճառագայթիչ սարքերի էլեկտրականության ցանցին միացումն իրականացվում է սենքից դուրս գտնվող անջատիչի միջոցով, որը միացվում է դռան վերևում գտնվող լուսային ցուցանակին՝ «Չմտնել: Վտանգավոր է: Կատարվում է վարակազերծում ՈՒՄ ճառագայթումով»: Համակցված ճառագայթիչները ապահովվում են առանձին անջատիչներով` էկրանավորված և բաց տեսակի լամպերի կառավարման համար:

140. Մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչ սարքով սենքում, օզոնին բնորոշ հոտի բացահայտման դեպքում, տուբերկուլոզային բժշկական կազմակերպության վարակի հսկողության պատասխանատու անձի կողմից ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ` անմիջապես սենքից հեռացնում են մարդկանց, ճառագայթիչը անջատվում է էլեկտրական ցանցից, օդափոխության համար միացվում է օդափոխման համակարգը կամ բացվում են պատուհանները, մինչև օզոնին բնորոշ հոտի անհետացումը: Դրանից հետո ճառագայթիչները միացվում են և մեկ ժամ անընդմեջ աշխատանքից հետո (փակ պատուհանների և միացրած օդափոխման համակարգի դեպքում) կատարում են օզոնի կոնցենտրացիայի (խտության) գործիքային չափում: Եթե օզոնի կոնցենտրացիան գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (այսուհետ՝ ՍԹԿ)` 0.1 մգ/մխ, ապա դադարեցվում է մանրէասպան սարքերի շահագործումը մինչև անսարքության վերացումը կամ ճառագայթիչի փոխումը:

141. ՈՒՄ ճառագայթիչ սարքի մանրէասպան լամպերը պարբերաբար փոշուց մաքրվում են` էլեկտրական հոսանքից անջատված վիճակում: Պիտանելության ժամկետները լրացած ՈՒՄ ճառագայթիչ մանրէասպան լամպերը փոխարինվում են նորերով: Տուբերկուլոզային բժշկական կազմակերպության կողմից կատարվում է ճառագայթիչի շահագործման ժամանակահատվածի հաշվառում` համաձայն սարքի հրահանգի: Մանրէասպան լամպի շահագործման ժամանակահատվածը համապատասխանում է արտադրողի կողմից սարքին կից ներկայացված հրահանգով սահմանված ժամանակահատվածին:

142. Լամպերի շահագործմանը զուգընթաց լամպի մանրէասպան հոսքընթացը նվազում է, լամպերի աշխատանքի համար նախատեսված 1/3 ժամկետի ավարտից հետո սկզբնական ճառագայթման տևողությունը ավելացվում է 1,2 անգամ, 2/3 ժամկետի ավարտից հետո` 1,3 անգամ: Ճառագայթիչների աշխատանքի ժամանակի հաշվառումը և ճառագայթման տևողության փոփոխությունները գրանցվում են համապատասխան մատյանում:

143. ՈՒՄ ճառագայթիչ սարքի ամբողջականության խախտման և սենքերում սնդիկի արտահոսքի դեպքում կատարվում է սենքի մանրակրկիտ սնդիկազերծում, որից հետո ինդիկատորային թղթերի օգնությամբ իրականացվում է օդի որակական հետազոտություն՝ սնդիկի գոլորշիների առկայության նկատմամբ: Եթե մեկ օր հետո հայտնաբերվում են սնդիկի գոլորշիների ՍԹԿ-ի /0.01մգ մ3/ գերազանցում, ապա շարունակվում է սնդիկազերծման աշխատանքները:

144. Աշխատանքային ժամկետը սպառած և շարքից դուրս եկած ճառագայթիչ սարքերի լամպերը պահպանվում են առանձնացված և կողմնակի անձանց մուտքի արգելմամբ` փակ սենյակում: Լամպերի հետագա հեռացումը և վնասազերծումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի պահանջների:

145. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպության օդատարները, օդախցիկները, օդափոխիչ սարքերը շահագործվում են մաքուր վիճակում, առանց մեխանիկական վնասվածքների, ժանգոտման հետքերի, հերմետիկության խախտումների: Օդափոխիչ սարքերի, համակարգի զտիչների փոխումը կատարվում է ըստ աղտոտվածության, սակայն արտադրողի հրահանգում նշված հաճախականությունից ոչ պակաս: Փոխված զտիչները համարվում են բժշկական թափոն և հեռացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով սահմանված կարգով:

146. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպության վարակի հսկողության պատասխանատուի կողմից իրականացվում են հետևյալ լաբորատոր-գործիքային հետազոտությունները.

1) հիվանդասենյակներում օդի ջերմաստիճանի ամենօրյա, խոնավության և օդի շարժման արագության ամենամսյա գործիքային չափումներ,

2) ամիսը 1 անգամ հաճախականությամբ սենքերի օդի և մակերեսների մանրէաբանական աղտոտվածության լաբորատոր հետազոտություններ` ասեպտիկա և անտիսեպտիկա պահանջող բոլոր սենքերում (Աղյուսակ 2),

3) ամիսը 1 անգամից ոչ պակաս հաճախականությամբ օդափոխիչ համակարգի, սարքերի, օդի լավորակման սարքերի անխափան և արդյունավետ աշխատանքի, մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչների տեխնիկական վիճակի ճարտարագիտական հսկողություն, բաժանմունքների հիվանդասենյակներում, միջանցքներում, հիվանդների տեսակցության սրահում, խորխի հավաքման խցիկում և բուժաշխատողների սենյակներում օդային հոսանքի ուղղության (սենքերում բացասական ճնշման ապահովումը) որոշում համապատասխան սարքի օգնությամբ,

4) ամիսը 1 անգամից ոչ պակաս հաճախականությամբ մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչներով կահավորված սենքերի օդի ճառագայթվածության հսկողություն (ճառագայթվածության չափումները կատարվում են ստուգաչափված չափիչ սարքերի, օր` ՈՒՄ դոզիմետրի միջոցով),

5) անհրաժեշտությունից ելնելով մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչներով կահավորված սենքերի օդում` օզոնի և սնդիկի գոլորշիների առկայության որոշում:

 

XIV. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ԵՎ ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

147. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում մշակվում և ներդրվում են վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ տուբերկուլոզի դեմ պայքարի և կանխարգելման ծրագիր՝ ուղղված հիվանդությունների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին:

148. Վարակիչ հիվանդություններ՝ այդ թվում նաև տուբերկուլոզի վարակի հսկողության ծրագրերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանի պահանջներին:

149. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանական հսկողությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 3023-Ա հրամանի պահանջների:

150. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում բժշկական արտադրատեսակների լվացումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

151. Բժշկական թափոնների վարումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի պահանջների:

152. Բուժանձնակազմի շրջանում մասնագիտական վարակման կանխարգելմանը, անձնակազմի բժշկական զննություններին և տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում աշխատանքի ընդունմանը ներկայացվում են հետևյալ պահանջները.

1) Տուբերկուլոզային հիվանդանոցներ (բաժանմունքներ) և տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներ աշխատանքի են ընդունվում 18 տարեկան լրացած անձինք:

2) Բուժանձնակազմի շրջանում մասնագիտական վարակման կանխարգելման նպատակով իրականացվում է.

3) ա. Կենսաբանական գործոններից բուժանձնակազմի պաշտպանություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 3354-Ա հրամանի պահանջների.

բ. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպությունում բուժաշխատողների առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննությունների գործընթացի ապահովում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշումների պահանջների։

4) Աշխատանքի նոր ընդունվողի մոտ ախտածին մանրէների վարակակրություն և մակաբուծակրություն հայտնաբերելու դեպքում, նրա բուժումը և աշխատանքի ընդունումը կատարվում է սահմանված կարգով:

5) Աշխատանքի նոր ընդունվողներին կատարվում է նախնական հրահանգավորում աշխատանքի պաշտպանության հարցերի և նրանց պարտականությունների մասին, իսկ կրտսեր բուժանձնակազմի հետ անց է կացվում տեխուսուցում՝ հիվանդասենյակներում և բաժիններում աշխատելու համար նվազագույն գիտելիքներ ուսուցանելու նպատակով:

6) Աշխատանքի նոր ընդունվող անձնակազմին մատչելի ձևով բացատրվում է տուբերկուլոզային հիվանդանոցում և բաժանմունքում աշխատանքի առանձնահատկությունների, անհատական պաշտպանության և անձնական հիգիենայի կանոնների, սանիտարահակահամաճարակային ռեժիմի, ներքին կարգապահական կանոնների պահպանման մասին:

7) Հետագայում` 6 ամիսը մեկ անգամ անցկացվում է կրկնահրահանգավորում՝ անձնական կանխարգելիչ և տեխնիկական անվտանգության կանոնների վերաբերյալ: Հրահանգավորումը կատարվում է բաժանմունքի, կաբինետի կամ աշխատանքային տեղամասի ղեկավարների կողմից: Հրահանգավորման իրականացման մասին կազմվում է արձանագրություն և պահպանվում ղեկավարի մոտ:

153. Տուբերկուլոզային ստացիոնար բժշկական կազմակերպություններում հիվանդների ընդունմանը և սանիտարական մշակմանը ներկայացվում են հետևյալ պահանջները.

1) Հիվանդների ընդունումը կատարվում է անհատական կարգով:

2) Ընդունարանն ապահովվում է.

ա. հիվանդների զննման համար անհրաժեշտ առարկաներով, իրերով,

բ. ընդունվող հիվանդների համար սպիտակեղենի լրակազմերով,

գ. անհրաժեշտ քանակի միանվագ օգտագործման օճառով, անհատական սպունգներով,

դ. մաքուր և օգտագործած սպունգների պահպանման համար անհրաժեշտ տարողություններով` «մաքուր» և «օգտագործված» մակնշմամբ,

ե. մազերը խուզելու և եղունգները կտրելու սարքերով, կափարիչով ամուր փակվող դույլերով,

զ. տարողություններով՝ սպունգները կամ խոզանակները լվանալու համար,

է. համապատասխան մաքրող պարագաներով,

ը. լվացող-ախտահանող, ախտահանիչ և միջատասպան միջոցներով:

3) Ընդունարանում, բոքսերում, զննասենյակներում բուժանձնակազմը կրում է անհատական պաշտպանության միջոցներ՝ վերնահագուստ, բժշկական ոտնաման (հողաթափ), գլխարկ (գլխաշոր), շնչադիմակ: Վերնահագուստը, գլխարկը/գլխաշորը փոխվում են հերթափոխի վերջում, իսկ շնչադիմակները՝ գործողության ժամկետն ավարտվելուց հետո (շնչադիմակների օգտագործման ժամկետը սահմանվում է արտադրողի կողմից ներկայացված հրահանգի պահանջներին համապատասխան)՝ բացառությամբ զտիչի վնասվածքների (կոտրվել, թրջվել և այլն) դեպքերի:

4) Ընդունարանում (դիտողական սենյակում) կատարվում է հիվանդի մանրամասն զննում (մաշկի, մազածածկույթի և այլն), չափվում է ջերմությունը, հիվանդները հարցվում են անցյալում տարած վարակիչ հիվանդությունների մասին: Ճշտվում են հնարավոր շփումը այլ վարակիչ հիվանդների հետ՝ տանը, կազմակերպությունում, ինչպես նաև կատարվում են գրանցումներ հիվանդության պատմագրում: Կատարվում է նմուշառում (մեզ, կղանք, խորխ, արյուն և այլն)՝ լաբորատոր հետազոտության համար:

5) Հիվանդի զննման ժամանակ ուշադրություն է դարձվում ոջլոտության առկայությանը և, հայտնաբերման դեպքում, անմիջապես հիվանդին ու նրա արտահագուստը ենթարկում են սանիտարական մշակման: Հայտնաբերված ոջլոտության դեպքի մասին կատարվում է նշում հիվանդության պատմագրում և շտապ հաղորդում է տրվում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6) Դիտողական սենյակում, հիվանդների հետ շփված բոլոր գործիքները ենթակա են ախտահանման: Փայտյա մածկաթիակները (շպատելները)` միանվագ օգտագործումից հետո ոչնչացվում են՝ որպես բժշկական թափոն, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի պահանջների: Ջերմաչափերը դրվում են ախտահանիչ լուծույթով լցված տարողության մեջ: Բազմակի օգտագործման տականոթներն ու խորխամանները օգտագործելուց հետո ախտահանվում են՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

7) Յուրաքանչյուր հիվանդի ընդունումից հետո ընդունարանը (բոքսը) ենթարկվում է խոնավ մշակման՝ ախտահանիչ լուծույթներով: Օգտագործելուց հետո մաքրող գույքն ախտահանվում է:

8) Հիվանդն ընդունարանից ուղարկվում է առանձնացված հատուկ սենյակ՝ սանիտարական մշակման համար: Հիվանդի սանիտարական մշակումը կախված է նրա առողջական վիճակից: Ծանր հիվանդները մշակվում են մասնակիորեն: Երբ հիվանդն ընդունվում է բոքս կամ կիսաբոքս, նրա սանիտարական մշակումը կատարվում է այնտեղ:

9) Հիվանդի սանիտարական մշակումը ներառում է.

ա. հիվանդի գլխի մազերի և մազածածկ մաշկի մշակում ոջլասպան նյութերով` ոջլոտության դեպքում,

բ. ոտքերի և ձեռքերի եղունգների կտրում,

գ. լոգանքի (վաննա) կամ ցնցուղի ընդունում:

10) Հիվանդը սանիտարական մշակումից հետո հիվանդին տրամադրվում է մաքուր անկողնային սպիտակեղեն և հիվանդանոցային հագուստ։

11) Հիվանդներին լողացնելուց հետո յուրաքանչյուր անգամ սպունգները, լոգարանները և դրանցում եղած ջուրը, մազերը սափրելու սարքերը, սանրերը, անվտանգ ածելու շեղբերը, սափրելու սարքերը, կծաքցանները, եղունգները կտրելու մկրատները, նրբունելիները, հոգնայի ծայրադիրները, գիշերանոթները, միզանոթները ախտահանվում են:

12) Մաքրման գույքը (դույլեր, կոնքեր և այլն) պիտակավորվում է և օգտագործվում ըստ նշանակության, հաջորդիվ՝ ախտահանվում:

154. Տուբերկուլոզային ստացիոնար բժշկական կազմակերպություններում ըստ բաժինների հիվանդների տեղաբաշխմանը և մեկուսացմանը ներկայացվում են հետևյալ պահանջները.

1) Առանձին բաժանմունքներում հիվանդների տեղաբաշխումը կատարվում է ըստ ախտորոշման և այլ վարակիչ հիվանդների հետ շփման:

2) Չճշտված ախտորոշումով հիվանդը տեղափոխվում է առանձին հիվանդասենյակ կամ բոքս: Եթե հիվանդը շփվել է այլ վարակիչ հիվանդի հետ, նույնպես տեղափոխվում է մեկտեղանոց կամ բոքսանման հիվանդասենյակ:

3) Հիվանդների տեղաբաշխումը բաժանմունքներում կատարվում է բոքսային և կիսաբոքսային բաժանմունքների հիվանդասենյակներում` ըստ մանրէազատման, բազմադեղակայունության առկայության, ինչպես նաև՝ բացառելով նոր ընդունվածների, բուժման տարբեր փուլերում գտնվող հիվանդների շփումն առողջացողների կամ բարդություններով տառապող հիվանդների հետ:

4) Մանրէազատ տուբերկուլոզով հիվանդների համար մաքուր օդում զբոսանքի կամ ֆիզիկական վարժություններ կատարելու համար առանձնացվում են հատուկ տարածքներ:

5) Ախտորոշիչ միջամտությունների իրականացման նպատակով վարակիչ հիվանդներն իրենց հիվանդասենյակներից այլ բաժանմունքներ կամ աշխատասենյակներ գնալու դեպքում կրում են միանվագ օգտագործման դիմակներ:

6) Մանրէազատ տուբերկուլոզով հիվանդների տեսակցությունը հարազատների հետ կատարվում է դրսում՝ բացօթյա տարածքում, իսկ անբարենպաստ եղանակային պայմաններում՝ այդ նպատակի համար առանձնացված տեսակցության սենյակում` հատուկ շուրջօրյա ՈՒՄ ճառագայթիչ սարքի շահագործմամբ:

7) Հիվանդների մեկուսացումն ավարտվում է մանրէազատումը դադարելուց հետո՝ ոչ մանրէազատ հիվանդների համար նախատեսված բաժանմունք տեղափոխումով:

155. Հիվանդի խնամքի ժամանակ իրականացվում են հետևյալ սանիտարահակահամաճարակային միջոցառումները.

1) Սպասարկող բուժանձնակազմի համար բաժանմունքներում առանձնացվում են կենցաղային սենյակներ (հանդերձարան, լողարան, հանգստի և սննդի ընդունման), զուգարան և այլն:

2) Անձնակազմի վերնահագուստը և կոշիկները (բժշկական գլխարկ կամ գլխաշոր, բժշկական ոտնաման (հողաթափ), զգեստ կամ հագուստ) պահվում են անհատական պահարանում՝ սանիտարական հագուստից առանձին: Չի թույլատրվում օգտագործել կտորից կարված հերթափոխային կոշիկներ:

3) Անձնակազմը հետևում է ձեռքերի, եղունգների և վերնահագուստի մաքրությանը: Նշված պահանջների կատարման համար պատասխանատու է բաժանմունքի ավագ բուժքույրը:

4) Սնունդ բաժանելուց առաջ և յուրաքանչյուր անգամ հիվանդի արտազատուկների կամ կեղտոտ սպիտակեղենի և ամանեղենի հետ շփվելուց, հիվանդին զննելուց հետո, սպասարկող անձնակազմը լվանում և ախտահանում է ձեռքերը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 2700-Ա հրամանի պահանջների:

5) Վիրահատական և վերակենդանացման բաժանմունքների անձնակազմը չի մտնում այլ բաժանմունք, առանց փոխելու վերնահագուստը, բժշկական ոտնաման (հողաթափ), շնչադիմակը: Բոքսի դռան մոտ կախվում են սպասարկող անձնակազմի (բժիշկ, բուժքույր, մայրապետ) վերնահագուստը, գլխարկները, գլխաշորերը և դրվում են ախտահանիչ լուծույթով ամաններ: Անձնակազմը բոքս մտնելուց առաջ հագնում է ոտնամանները, վերնահագուստը, գլխարկը (գլխաշորը), դուրս գալուց՝ կախում նախկին տեղում, որից հետո պարտադիր լվանում և ախտահանում է ձեռքերը, ոտնամանները մաքրում ախտահանիչ լուծույթով թրջած լաթի վրա:

6) Հիվանդին դուրս գրելուց հետո անկողնային սպիտակեղենը հավաքվում է հատուկ պարկի մեջ՝ ախտահանման և լվացման համար: Անկողնային պարագաները և հիվանդանոցային արտահագուստը ենթարկվում են ախտահանման՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մարտի 27-ի N 03-Ն հրամանի պահանջների: Մահճակալը սրբվում է ախտահանիչ լուծույթով և թողնվում՝ մինչև նոր հիվանդի ընդունվելը: Հիվանդի օգտագործած պահարանը և հիվանդասենյակի այլ իրերը սրբվում են ախտահանիչ լուծույթով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

156. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպություններում ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանի պահանջների:

157. Տուբերկուլոզի նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում կենսաանվտանգության կանոնները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի N 3786-Ա հրամանով:

158. Տուբերկուլոզի նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կենսանվտանգության ապահովումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի N 3786-Ա հրամանով:

 

XV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

 

159. Բնակչության բժշկահիգիենիկ կրթությունը և առողջ ապրելակերպի քարոզչությունն ընդգրկում է տուբերկուլոզով վարակման ուղիների, գործոնների, մեխանիզմների, ախտորոշման մեթոդների, ժամանակին հետազոտության, ժամանակին բուժման, շարունակական դիտարկման հարցերը:

160. Բնակչության բժշկահիգիենիկ կրթությունը և առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացնում է բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը:

161. Բնակչության շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության մասին կատարվում է գրառում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 23-ի N 59-Ն հրամանի Ձև 4-ով սահմանված գրանցամատյանում:

Աղյուսակ 2

 

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՑ ԿԱԽՎԱԾ ՍԵՆՔԵՐԻ ՕԴԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ

 

Մաքրության դաս

Սենքի անվանում

Սանիտարամանրէաբանական ցուցանիշներ

1 մ3 օդում մանրէների ընդհանուր քանակ
(ԳԱՄ* մ3)

1 մ3 օդում ոսկեգույն ստաֆիլոկոկ (Staphylococcus aureus)
գաղութների քանակ
(ԳԱՄ մ3)

1 մ3 օդում
բորբոսասնկերի և խմորասնկերի քանակ

մինչ աշխատելը

աշխատանքի ժամանակ

մինչ աշխատելը

աշխատանքի ժամանակ

մինչ աշխատելը

աշխատանքի ժամանակ

Արտակարգ

մաքուր

Վիրահատարաններ,

Ոչ ավել
200

Ոչ ավել
500

Չպետք է

Չպետք է

Չպետք է

Չպետք է

Մաքուր

Միջամտությունների սենքեր, վիրակա-պարաններ

Ոչ ավել
500

Ոչ ավել
750

Չպետք է

Չպետք է

Չպետք է

Չպետք է

Պայմանական

մաքուր

Վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներ,
վիրահատարաններին կից միջանցքներ, հիվանդի զննման սենյակներ, օրդինատորների, մաքուր սպիտակեղենի պահպանման սենքեր

Ոչ ավել
750

Ոչ ավել
1000

Չպետք է
լինի

Ոչ ավել
2

Չպետք է
լինի

Չպետք է
լինի

Կեղտոտ

Վարչական շենքերի միջանցքներ և սենքեր, սանիտարակ. սենքեր, զուգարաններ, կեղտոտ սպիտակեղենի և թափոնների ժամանակավոր պահպանման սենքեր

Չի նորմա-վորվում

Չի նորմա-վորվում

Չի նորմա-վորվում

Չի
նորմավորվում

Չի նորմա-վորվում

Չի նորմա-վորվում

* ԳԱՄ - Գաղութներ առաջացնող մանրէներ

 

Ձև 1.

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________

կազմակերպության անվանում

 

 Բժշկական փաստաթուղթ

ՄԱՏՅԱՆ

 

 Վարակիչ հիվանդությունների հաշվառման

 

 Սկիզբ «___» 20 թ.      Վերջ «__» 20 թ.
 

Վարակիչ հիվանդության անվանում ___________________________________

 

N

Հեռախոսով հաղորդման (ընդունման) ամսաթիվ և ժամ և առաջնային շտապ հաղորդման ուղարկման (ստացման) ամսաթիվ. (ով է ուղարկել), (ով է ընդունել)

Հաղորդում ուղարկող բուժկանխարգելիչ կազմակերպության
անվանում

Անուն, ազգանուն, հայրանուն

Տարիք (մինչև 3տ երեխաների համար նշել ծնվելու ամսաթիվը և տարին)

Հասցե
քաղաք, գյուղ, փողոց, տուն, բն.

Աշխատանքի վայրի, նախադպրո-ցական, դպրոցական կազմակեր-պության անվանում (խումբ, դասարան), վերջին հաճախման ամսաթիվ

Առաջին անգամ դիմելու ամսաթիվ

Հիվանդա-նալու ամսաթիվ

Ախտորոշման և դրա հաստատման
ամսաթիվ

Հոսպիտա-լացման տեղ և ամսաթիվ

Փոփոխված (ճշտված) ախտորոշում և դրա հաստատման ամսաթիվ

Համաճարա-կաբանական հետազոտու-թյան ամսաթիվ,
հետազոտողի ազգանուն

Հիվանդության մասին հաղորդում
(հիվանդի մշտական բնակության նախադպրոցական, դպրոցական, աշխատանքի վայրի ՊՀՀ տեսչության տարածքային կենտրոններ)

Լաբորա-
տոր հետազոտու-թյուններ, արդյունք

Ծանոթություններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16