«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11817225
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 մայիսի 2017 թ. |
N 229-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 16 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հայտերի գրանցամատյանի.
1) ձևը` համաձայն հավելված N 1-ի.
2) վարման կարգը` համաձայն հավելված N 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի հունվարի 17-ի «Մրցույթի հայտերի գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» N 16 հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պաշտոնակատար |
Վ. Արամյան |
Հավելված N 1 ՀՀ ֆինանսների նախարարի2017 թվականի մայիսի 20-ի N 229-Ն հրամանի |
Հաստատված է |
|
Կ. Տ. |
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՅՏԵՐԻ
Պատվիրատուի անվանումը` Գնման ընթացակարգի Գնահատող հանձնաժողովի |
_______________________________________ _______________________________________
|
Էջ N
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐ
Հ/հ |
Հայտ |
Մասնակցի` այն գրության ելից և պատվիրատուի նույն գրության մտից համարները և ամսաթվերը, որով ներկայացվել է հայտը (Հայտը առձեռն ներկայացված լինելու դեպքում` այն ներկայացնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը) |
Հայտերի ստացման |
Հայտը գրանցողի |
Նշագրումներ | |
ամիսը, |
Ժամը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Էջ N ---
Հավելված N 2 ՀՀ ֆինանսների նախարարի2017 թվականի մայիսի 20-ի N 229-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հայտերի գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:
II. ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Փաստաթղթային եղանակով գնումներ կատարելու յուրաքանչյուր ընթացակարգի համար, բացառությամբ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված հիմքերով գնումներ կատարելու դեպքերի, պատվիրատուն վարում է հայտերի առանձին գրանցամատյան (այսուհետև` գրանցամատյան):
3. Ներկայացված հայտերն ընդունում և գրանցամատյանում գրանցում է գնահատող հանձնաժողովի քարտուղարը (այսուհետ` քարտուղար):
4. Գրանցամատյանի էջերը համարակալվում, կարվում, ստորագրվում են քարտուղարի կողմից: Նախաորակավորման հայտարարության կամ հրավերի հաստատման օրը գրանցամատյանի առաջին էջի վրա դրվում է պատվիրատուի կնիքը և քարտուղարի ստորագրությունը, գրվում է գրանցամատյանի էջերի քանակը:
5. Գրանցամատյանում գրառումները կատարվում են թանաքով, ջնջումներ և քերվածքներ կատարել չի թույլատրվում, ուղղումները կատարվում են միայն քարտուղարի կողմից: Գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` գրանցամատյանի «Նշագրումներ» սյունակում դրվում է քարտուղարի ստորագրությունը: Մինչև սահմանված կարգով գնահատող հանձնաժողովի լուծարումը, գրանցամատյանի անվնաս պահպանման համար պատասխանատու է քարտուղարը:
6. Հայտ պարունակող ծրարի վրա, գրանցամատյանի վարման պատասխանատուն նշում է գրանցամատյանում տվյալ ծրարի գրանցման համարը, գրանցման օրը և ժամը` ստորագրում ծրագրի վրա իր կողմից կատարված գրառումների տակ:
7. Հայտ ներկայացրած անձի պահանջով` նման պահանջ ներկայացվելու օրվա ընթացքում, պատվիրատուն վերջինիս տալիս է տեղեկանք` համաձայն N 1 ձևի` ներկայացված հայտի գրանցման մասին: Քարտուղարը տեղեկանքը կազմում և ստորագրում է երկու օրինակից: Տեղեկանքի երկու օրինակները կնքվում են պատվիրատուի կնիքով, մեկ օրինակը տրվում է տեղեկանք ստանալու պահանջ ներկայացրած անձին, մյուս օրինակը կցվում է գրանցամատյանին, որպես դրա անբաժանելի մաս:
8. Գրանցամատյանը, դրա անբաժանելի մաս հանդիսացող տեղեկանքները կցվում են գնումների ընթացակարգի արձանագրությանը և հանդիսանում դրա անբաժանելի մասը:
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ___
ՀԱՅՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Պատվիրատուի Գնման ընթացակարգի Գնահատող հանձնաժողովի |
______________________________________________
| ||
|
|
Սույնով հայտնվում է, որ վերը նշված ծածկագրով գնման ընթացակարգին մասնակցելու նպատակով` _______________________________ -ի անունից ներկայացվել է հայտ
մասնակցի անվանումը (անունը, ազգանունը) |
պարունակող ծրար, որը գրանցվել է գրանցամատյանում:
Հայտի գրանցման տվյալներն են`
Ընդունման և գրանցման` _____________________________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը) |
Հայտի գրանցման հերթական համարը` ________________________________
Սույն տեղեկանքը կազմվել է երկու օրինակից` ------ -------20 -- թվականին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|