Գլխավոր տեղեկություն
Համար
N 175-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.07.17/22(591) Հոդ.238
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
26.06.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32017276

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

26 հունիսի 2017 թ.

N 175-Ն

 
Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 246-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Քաղաքացիական ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային անվտանգության պահանջները սահմանելու մասին» N 246-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 1-ին կետում «աերոդրոմներում» բառից հետո հանել «հատուկ» բառը.

2) Հավելվածի 10-րդ կետը «կայանման» բառից հետո լրացնել «, տեխնիկական և կոմերցիոն սպասարկման» բառերով.

3) Հավելվածի 12-րդ կետից հանել «(Չիկագոյի կոնվենցիա)» բառերը, իսկ «Հավելվածի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ N 14 Հավելված)» բառերով.

4) Հավելվածի 14-րդ կետը «հետ» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ դեպի կայանատեղ կամ կայանատեղից գետնավարող օդանավերի երթուղիներից,» բառերով.

5) Հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Հատուկ տրանսպորտային միջոցների երթուղիները կարող են լինել միակողմ կամ երկկողմ, համապատասխանաբար 3.5 և 7 մետր լայնությամբ:».

6) Հավելվածի 17-րդ կետից հանել «Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) «Աերոդրոմներ» բառերը.

7) Հավելվածի 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Թռիչքադաշտում երթևեկելիս հատուկ տրանսպորտային միջոցները պետք է զիջեն գետնավարող օդանավերին:».

8) Հավելվածի ամբողջ տեքստում «սպասարկման գոտի» բառերը փոխարինել «կայանատեղ» բառով, իսկ «մեկնարկ» բառը «Աշտարակ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.

9) Հավելվածի 20-րդ կետում՝

ա. ա) ենթակետից հանել «(կայանատեղերում)» բառը.

բ. 2-րդ պարբերությունում «վերանորոգում կատարող» բառերը փոխարինել «շահագործողական վիճակի պահպանման նպատակով օգտագործվող» բառերով.

10) Հավելվածի 28-րդ կետի «ա)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) տեխնիկական սպասարկման ժամանակ. օդանավի եզրային կետերից 0.5 - 3 մետր:

Շարժիչային տաքացուցիչները կայանվում են 3 մետրից ոչ մոտ, ջերմափչող մեքենաները` 3.5 մետրից ոչ մոտ:

Վառելիքայուղալցավորիչները և շարժական լցավորող ագրեգատները կայանվում են օդանավի եզրային կետերից 5 մետրից ոչ մոտ՝ բացառությամբ արտադրողի կողմից հավաստագրված բարձրացվող հարթակով վառելիքայուղալցավորիչների և շարժական լցավորող ագրեգատների, որոնք օդանավը լիցքավորելիս անհրաժեշտության դեպքում կարող են կայանվել օդանավի թևերի տակ:».

11) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «28.1» կետով՝

«28.1 Կայանատեղում օդանավի վառելիքայուղալցավորիչ հատուկ տրանսպորտային միջոցի հեռացման ուղիները պետք է լինեն ազատ:».

12) Հավելվածի 29-րդ կետի «ա)» ենթակետից հանել «` «T» նշանի մոտ» բառերը.

13) Հավելվածի 30-րդ կետում՝

ա. ա) ենթակետում «սույն Պահանջների Հավելված N 1-ում ներկայացված» բառերը փոխարինել «Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ԻԱՏԱ) կողմից սահմանված» բառերով.

բ. զ) ենթակետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Հենային կաղապարներ կարող են չտեղադրվել, եթե հատուկ տրանսպորտային միջոցը համալրված է ինքնաարգելակումն ապահովող ավտոմատ «Ինտերլոք» համակարգով:».

14) Հավելվածի 35-րդ կետից հանել «կամ դեպի աշխատանքների գոտի երկու կարմիր հրթիռների բաց թողնում:» բառերը.

15) Հավելվածի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«38. Թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, թռիչքադաշտում աշխատող աերոդրոմի շահագործողական վիճակի պահպանման նպատակով օգտագործվող բոլոր հատուկ տրանսպորտային միջոցները համալրված են դեղին առկայծիչ լույսերով, հրդեհի մարման և քարշակման միջոցներով, ինչպես նաև ներօդանավակայանային ռադիոկապով:

1) Սույն կետում նշված հատուկ տրանսպորտային միջոցները պետք է համալրված լինեն շարժական խոչընդոտի մականշումով համաձայն N 14 Հավելվածի պահանջների:».

16) Հավելվածի 41-րդ կետում «միացված են» բառը փոխարինել «պետք է լինեն միացված» բառերով.

17) Հավելվածի 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«42. Ռադիոֆիկացված հատուկ տրանսպորտային միջոցների վարորդները պետք է տիրապետեն ներօդանավակայանային ռադիոկապի վարման կանոններին համաձայն N 14 Հավելվածի: Աշխատանքների ղեկավարի և վարորդի ռադիոխոսակցությունը մեկնարկի կարգավարական կետի հետ ձայնագրվում է հատուկ ավտոմատ ձայնագրվող սարքի միջոցով:».

18) Հավելվածի 47-րդ կետում «Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) «Աերոդրոմներ» թիվ 14-րդ Հավելվածի 8.8 և «Ա» լրացման 17-րդ կետերի համաձայն» բառերը փոխարինել «N 14 Հավելվածի» բառերով.

19) Հավելվածի 48-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե», «զ» և «է» ենթակետերով՝

«ե) աերոդրոմի հատակագծին, մականշումներին, տեղադրված նշաններին և լույսերին:

զ) ներօդանավակայանային ռադիոկապի վարման կանոններին, դրանց շրջանակներում օգտագործվող դարձվածաբանությանը և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կողմից սահմանված այբուբենին:

է) աերոդրոմ շահագործողի կողմից սահմանված ընթացակարգերին և վերգետնյա սպասարկումների հետ կապված օդային երթևեկության կանոններին:».

20) Հավելվածի 50-րդ կետում`

ա. «Աերոդրոմի տարածքում ավիացիոն գործունեություն իրականացնող Ընկերության գործադիր մարմնի» բառերը փոխարինել «Աերոդրոմ շահագործողի» բառերով.

բ. ա) ենթակետից հանել «Աերոդրոմի տարածքում ավիացիոն գործունեություն իրականացնող» բառերը.

գ. գ) ենթակետում «մակնիշները» բառը փոխարինել «մակնիշների ծածկագրերը» բառերով.

դ. «դ)» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

21) Հավելվածի 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«52. Տարին առնվազն մեկ անգամ` ձմռան ժամանակաշրջանին նախապատրաստվելու ընթացքում աերոդրոմ շահագործողի կողմից անցկացվում է Ընկերությունների վարորդների տեսական վերապատրաստում սույն Պահանջների 48-րդ կետի համաձայն, հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկությունները:».

22) Հավելվածի 55-րդ կետում՝

ա. «Օդանավերի տեխնիկական և/կամ կոմերցիոն սպասարկում իրականացնող Ընկերության գործադիր մարմնի» բառերը փոխարինել «Աերոդրոմ շահագործողի» բառերով.

բ. ա) ենթակետից հանել «օդանավերի տեխնիկական և կոմերցիոն սպասարկում իրականացնող» բառերը.

գ. գ) ենթակետում «մակնիշները» բառը փոխարինել «մակնիշների ծածկագրերը» բառերով.

դ. «դ)» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

23) Հավելվածի 58-րդ կետի ե) ենթակետում «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ)» բառերը փոխարինել «ԻԿԱՕ» բառով.

24) Հավելվածի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«59. Աերոդրոմի տարածք մուտք գործելուց առաջ հատուկ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ գրառում է արվում ուղեգրային թերթիկում կամ հերթափոխային գրանցամատյանում:».

25) Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի Հավելված N 1-ը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Ս. Ավետիսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան