Գլխավոր տեղեկություն
Համար
N 163-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.07.17/22(591) Հոդ.227
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.07.2017
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10617273

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 հուլիսի 2017 թ.

N 163-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 254-րդ, 255-րդ, 256-րդ, 257-րդ, 258-րդ, 259-րդ, 260-րդ, 261-րդ, 262-րդ, 263-րդ և 264-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

254.

Խոզերի էնզոտիկ թոքաբորբ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված
ՀԻՈԳԵՆ (HYOGEN) պատվաստանյութ

Հունգարիա

«Սեվա-Ֆիլաքսիա Վետերինարի Բիոլոջիկալս Կոմպանի Լտդ.» կազմակերպություն

255.

Իմունոֆերմենտային անալիզի մեթոդով ձիերի ռինոպնևմոնիայի ախտորոշման թեսթ-համակարգ

Ռուսաստանի Դաշնություն

«Յա. Ռ. Կովալենկոյի անվան համառուսական փորձարարական անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային պետական բյուջետային գիտական հաստատություն

256.

Ձիերի հերպեվիրուսի (EHV-1) նկատմամբ ակտիվազրկված ԲիոԷքվին Հ (BioEquin H) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա. Ս.» կազմակերպություն

257.

Խոզերի էնզոոտիկ թոքաբորբ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված,
էմուլգացված Հաովակ ՋԻ (Haovac J) պատվաստանյութ

Չինաստան

«Ուխան Կեքիան Բիոլոջի Քօ. ԼՏԴ» կազմակերպություն

258.

Խոզերի պարվովիրուս վարակի նկատմամբ ակտիվազրկված
Հաովակ WH-1 (Haovac WH-1) պատվաստանյութ

Չինաստան

«Ուխան Կեքիան Բիոլոջի Քօ. ԼՏԴ» կազմակերպություն

259.

Խոզերի վարակիչ գաստրոէնտերիտի և ինֆեկցիոն դիարեայի նկատմամբ
ակտիվազրկված Հաովակ WH-1+AJ1102 (Haovac WH-1+AJ1102) պատվաստանյութ

Չինաստան

«Ուխան Կեքիան Բիոլոջի Քօ. ԼՏԴ» կազմակերպություն

260.

Խոզերի 2-րդ տիպի ցիրկովիրուս (Strain DBN-SX07) հիվանդության
նկատմամբ ակտիվազրկված Շիվակ PMWS (Shyvac PMWS) պատվաստանյութ

Չինաստան

«Անհուի Դիվինիթի Բիոլոջիկալ Փրոդուքթս Քօ. ԼՏԴ» կազմակերպություն

261.

Խոզերի pseudorabies կամ աուեսկի (Strain HB 2000) հիվանդության նկատմամբ
կենդանի Շիվակ PR (Shyvac PR) պատվաստանյութ

Չինաստան

«Անհուի Դիվինիթի Բիոլոջիկալ Փրոդուքթս Քօ. ԼՏԴ» կազմակերպություն

262.

Խոզերի վերարտադրողական-շնչառական (Strain JXA1-R) համախտանիշի
նկատմամբ կենդանի Շիվակ PRRS (Shyvac PRRS) պատվաստանյութ

Չինաստան

«Շանխի Հասոն Բիոլոջիկալ Փրոդուքթս Քօ. ԼՏԴ» կազմակերպություն

263.

Խոզերի (PRRS) և հորթերի (BVDV, PI3, BRSV) վիրուսների հետևանքով առաջացած շնչառական հիվանդությունների հանդեպ ՖԵՆԻՔՍ Պլյուս (PHOENYX Plus) իմունոհարուցիչ պատրաստուկ

Կորեա

«Դոնգ Բենգ Քօ. ԼՏԴ» կազմակերպություն

264.

Զույգսմբակավորների (մանր և խոշոր եղջերավորների, գոմեշի, զեբուի, եղջերուների) տրիխոֆիտոզի նկատմամբ ասոցացված, ակտիվազրկված
ՏՎՄ (ТВМ) պատվաստանյութ

Ռուսաստանի Դաշնություն

«Ֆիրմա ԲիոԽիմՖարմ» կազմակերպություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ի. Առաքելյան