Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2017-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.08/4(573).1 Հոդ 56.6
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
29.12.2016
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417047

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

29 դեկտեմբերի 2016 թ.

N 297-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասի 1-ին կետը և 10-րդ մասի «ա» ենթակետը՝

Հրամայում եմ`

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման հայտ Ձև 1-ը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման հայտ Ձև 2-ը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Վ. Հարությունյան

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2016 թվականի դեկտեմբերի 29-ի
N 297-Ն հրամանի

Հ Ա Յ Տ  ՁԵՎ 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

Փաստաթղթի հերթական համարը

_________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

2. Հարկ վճարողի անվանումը

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

4. Հաշվառման վայրի հարկային տեսչության անվանումը

Ծխախոտի արտադրանք

Աղյուսակ 1

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրանքախմբի համառոտ անվանումը

Ապրանքա-տեսակի անվանումը

Ենթատեսակը (նկարագիրը)

Տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքա-տեսակին բնորոշ չափման այլ միավոր)

Ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը

-1-

-2-

-3-

-4-

-5-

-6-

Ընդամենը

Սպիրտ, գինի, սպիրտային խմիչքներ

Աղյուսակ 2

Կից ներկայացվող փաստաթղթեր՝

……………………………………………………………………………………………………….…

(կցվում են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերի

ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերը)

Պատասխանատու անձի

-------------------------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Հայտի՝

1. 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը ծրագրի կողմից՝ ինքնաշխատ: Իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը,

3. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը ծրագրի կողմից՝ ինքնաշխատ: Իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրը,

4. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության անվանումը ծրագրի կողմից՝ ինքնաշխատ:

Աղյուսակ 1-ի

1. 1-ին սյունակում լրացվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ծածկագիրն ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի (օրինակ՝ 2402 20 90011),

2. 2-րդ սյունակում լրացվում է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը (օրինակ՝ ծխախոտի արտադրանք),

3. 3-րդ սյունակում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքատեսակի անվանումը (օրինակ՝ սիգարետ),

4. 4-րդ սյունակում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի ենթատեսակը (նկարագիրը), օրինակ՝ սիգարետ ֆիլտրով,

5. 5-րդ սյունակում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր), օրինակ՝ 20 հատիկ,

6. 6-րդ սյունակում լրացվում է ապրանքների դրոշմավորման համար անհրաժեշտ ակցիզային դրոշմանիշերի քանակը, իսկ աղյուսակի վերջին տողում նշվում է ընդամենը քանակը:

Աղյուսակ 2-ի

1. 1-ին սյունակում լրացվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ծածկագիրն ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի (օրինակ՝ 2204),

2. 2-րդ սյունակում լրացվում է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը (օրինակ՝ գինի),

3. 3-րդ սյունակում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքատեսակի անվանումը (օրինակ՝ խաղողի գինի),

4. 4-րդ սյունակում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի ենթատեսակը (նկարագիրը), օրինակ՝ «կիսաչոր»,

5. 5-րդ սյունակում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր), օրինակ՝ 0,75 լիտր,

6. 6-րդ սյունակում լրացվում է ապրանքների դրոշմավորման համար անհրաժեշտ ակցիզային դրոշմանիշերի քանակը, իսկ աղյուսակի վերջին տողում նշվում է ընդամենը քանակը:

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2016 թվականի դեկտեմբերի 29-ի
N 297-Ն հրամանի

Հ Ա Յ Տ  ՁԵՎ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

Փաստաթղթի հերթական համարը

_________________________________

(լրացվում է մաքսային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

2. Հարկ վճարողի անվանումը

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

4. Հաշվառված մաքսատան անվանումը, թղթապանակի համարը

Ծխախոտի արտադրանք

Աղյուսակ 1

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրանքախմբի համառոտ անվանումը

Ապրանքա-տեսակի անվանումը

Ենթատեսակը (նկարագիրը)

Տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքա-տեսակին բնորոշ չափման այլ միավոր)

Ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը

-1-

-2-

-3-

-4-

-5-

-6-

Ընդամենը

Սպիրտ, գինի, սպիրտային խմիչքներ

Աղյուսակ 2

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրանքախմբի համառոտ անվանումը

Ապրանքա-տեսակի անվանումը

Ենթատեսակը (նկարագիրը)

Տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքա-տեսակին բնորոշ չափման այլ միավոր)

Ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը

-1-

-2-

-3-

-4-

-5-

-6-

Ընդամենը

Կից ներկայացվող փաստաթղթեր՝

……………………………………………………………………………………………………….…

(կցվում են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերի

ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերը)

Պատասխանատու անձի

-------------------------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Հայտի՝

1. 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը ծրագրի կողմից՝ ինքնաշխատ: Իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը,

3. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը ծրագրի կողմից՝ ինքնաշխատ: Իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրը,

4. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառված մաքսատան անվանումը, թղթապանակի համարը ծրագրի կողմից՝ ինքնաշխատ:

Աղյուսակ 1-ի

1. 1-ին սյունակում լրացվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ծածկագիրն ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի (օրինակ՝ 2402 20 90011),

2. 2-րդ սյունակում լրացվում է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը (օրինակ՝ ծխախոտի արտադրանք),

3. 3-րդ սյունակում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքատեսակի անվանումը (օրինակ՝ սիգարետ),

4. 4-րդ սյունակում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի ենթատեսակը (նկարագիրը), օրինակ՝ սիգարետ ֆիլտրով,

5. 5-րդ սյունակում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր), օրինակ՝ 20 հատիկ,

6. 6-րդ սյունակում լրացվում է ապրանքների դրոշմավորման համար անհրաժեշտ ակցիզային դրոշմանիշերի քանակը, իսկ աղյուսակի վերջին տողում նշվում է ընդամենը քանակը:

Աղյուսակ 2-ի

1. 1-ին սյունակում լրացվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ծածկագիրն ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի (օրինակ՝ 2204),

3. 2-րդ սյունակում լրացվում է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը (օրինակ՝ գինի),

4. 3-րդ սյունակում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքատեսակի անվանումը (օրինակ՝ խաղողի գինի),

5. 4-րդ սյունակում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի ենթատեսակը (նկարագիրը), օրինակ՝ «կիսաչոր»,

6. 5-րդ սյունակում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր), օրինակ՝ 0,75 լիտր,

7. 6-րդ սյունակում լրացվում է ապրանքների դրոշմավորման համար անհրաժեշտ ակցիզային դրոշմանիշերի քանակը, իսկ աղյուսակի վերջին տողում նշվում է ընդամենը քանակը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2018, N 319-Ն 11.06.2018, N 297-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան