Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.01/4(573) Հոդ.54
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.01.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417037

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

12 հունվարի 2017 թ.

N 4-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻՆ ԿԱՄ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված և պայմանական բաց թողնված ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման անդորրագրի ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Վ. Հարությունյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հունվարի 12-ի N 4-Ն հրամանի

 

Ձև

 

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
«Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված և պայմանական բաց թողնված ապրանքների համար
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ

(Квитанция об уплате таможенных пошлин, налогов для товаров помещенных под таможенную процедуру выпуска для внутреннего потребления и условно выпущенных)
051000ՄՄ/ՕՕԱԱՏՏ/ՀՀՀՀՀՀ

Մաքսային հայտարարագիր (таможенная декларация)

_________________________________________________

գրանցման համար, ամսաթիվ (номер регистрации, дата)

 

Հայտարարատու (декларант)՝
իրավաբանական անձ (юридическое лицо)

____________________

անվանումը(наименование)

ՀՎՀՀ (ИНН)______

Վճարող (платильщик)՝
իրավաբանական անձ (юридическое лицо)

___________________

անվանումը(наименование)

ՀՎՀՀ (ИНН)____

 

_____________________________________________________

գրանցման կամ գործունեության իրականացման
վայրի հասցեն, հեռախոսահամարը
(юридический адрес или адрес регистрации,
номер телефона)

_____________________________________________________

գրանցման կամ գործունեության իրականացման
վայրի հասցեն, հեռախոսահամարը
(юридический адрес или адрес регистрации,
номер телефона)

 

ֆիզիկական անձ (физическое лицо)

_______________________________________

ազգանուն, անուն, հայրանուն
(фамилия, имя, отчество)

ֆիզիկական անձ (физическое лицо)

_____________________________________

ազգանուն, անուն, հայրանուն
(фамилия, имя, отчество)

 

____________________________________________________

անձը հաստատող փաստաթղթի տվյալները
(идентификационные данные)

___________________________________________________

անձը հաստատող փաստաթղթի տվյալները
(идентификационные данные)

____________________________________________________

բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը
(адрес места жительства, номер телефона)

___________________________________________________

բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը
(адрес места жительства, номер телефона)

 

1. Ապրանքի հերթական համարը (порядковый номер товара)

2. Ապրանքի նկարագիր (Описание товара)

3. ԱՏԳ ԱԱ ծածկագիր (код ТН ВЭД)

4. Քանակ (լրացուցիչ չափման միավոր) (количество, доп. ед. изм.)

5. Նետտո քաշ(вес нетто)

6. Մաքսային արժեք (ՀՀ դրամ) (таможенная стоимость)

7. Փաստացի վճարված
մաքսատուրքի հաշվարկ
(Фактические уплаченные
таможенные пошлины)

8. Փաստացի վճարված ԱԱՀ-ի հաշվարկ (Фактический уплаченный НДС)

հաշվարկման բազա
(база исчисления)

դրույքաչափ (ставка)

գումար (сумма)

հաշվարկ-ման բազա (база исчисления)

դրույքա-
չափ (ставка)

գումար (сумма)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9. Քանակ (լրացուցիչ չափման միավոր) (количество, доп. ед. изм.)

10. Նետտո քաշ (вес нетто)

11. Մաքսային արժեք (ՀՀ դրամ) (таможенная стоимость)

12. ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի դրույքաչափով կամ սակագնային առանձնաշնորհումների կիրառման դեպքում միջազգային պայմանագրով սահմանված դրույքաչափով մաքսատուրքի հաշվարկ (Расчет пошлин по ставке установленной ЕТТ или международным договором при применении тарифных преференции)

13. ԱԱՀ-ի լրացուցիչ պարտավորություն (дополнительное
обязательство НДС)

հաշվարկման բազա (база исчисления)

դրույքաչափ (ставка)

գումար (сумма)

հաշվարկ-ման բազա (база исчисления)

դրույքա-չափ (ставка)

գումար (сумма)

 

 

 

 

 

 

 

 

 

14. Միասնական մաքսային սակագնով կամ սակագնային առանձնաշնորհումների կիրառման դեպքում միջազգային պայմանագրով սահմանված ներմուծման մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված և ապրանքների բաց թողնման ժամանակ փաստացի վճարված ներմուծման մաքսատուրքի և ԱԱՀ-ի գումարների դրական տարբերության չափը (Размер положительной разницы между расчитанной в соответствии с ЕТТ или международными договорами при применении тарифных преференций и фактически уплаченной при выпуске суммы таможенных пошлин, налогов)

15. Գանձապետական հաշիվ
(казначейский счет)

N

16. Գանձապետական հաշիվ (казначейский счет)

N

Ընդամենը ենթակա է վճարման՝ (Общая сумма подлежащая оплате)

բառերով (со словами)

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝
(должностное лицо таможенного органа)

____________________

ստորագրություն, կնիք
(подпись, печать)

Վճարող՝ (плательщик)______________________

ստորագրություն, կնիք
(подпись, печать)

 
Վճարման փաստաթղթի տվյալներ`
(платежный документ)
«  » __________ 20 թ. N ______
 
Բանկ՝ (Банк)_______________________  

 

1. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված և պայմանական բաց թողնված ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման անդորրագիրը (այսուհետ` Անդորրագիր) տրամադրվում է վերադաս մաքսային մարմնի` համապատասխան ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից:

2. Անդորրագիրը կարող է լրացվել հայերեն կամ ռուսերեն՝ թղթային և էլեկտրոնային եղանակով:

3. Անդորրագրի ձևում`

1) «051000ՄՄ/ՕՕԱԱՏՏ/ՀՀՀՀՀՀ» տողը լրացվում է հետևյալ սկզբունքով` մաքսային մարմնի ծածկագիրը, օրը, ամիսը, տարին և հերթական համարը:

2) «Մաքսային հայտարարագիր» տողում լրացվում են մաքսային հայտարարագրի տվյալները` գրանցման համարը և ամսաթիվը:

3) «Հայտարարատու» բաժնում լրացվում են` իրավաբանական անձի տվյալները (անվանումը, ՀՎՀՀ-ն, գրանցման կամ գործունեության իրականացման վայրի հասցեն, հեռախոսահամարը) կամ ֆիզիկական անձի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը):

4) «Վճարող» բաժնում լրացվում են` իրավաբանական անձի տվյալները (անվանումը, ՀՎՀՀ-ն, գրանցման կամ գործունեության իրականացման վայրի հասցեն, հեռախոսահամարը) կամ ֆիզիկական անձի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը):

5) Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է ապրանքի հերթական համարը` թվանշաններով:

6) 2-րդ սյունակում լրացվում է ապրանքի նկարագիրը` ըստ ապրանքի մաքսային հայտարարագրում նշված անվանման:

7) 3-րդ սյունակում լրացվում է ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` ըստ ապրանքի մաքսային հայտարարագրում նշված ծածկագրի:

8) 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում համապատասխանաբար լրացվում են հայտարարատուի կողմից ապրանքը (ապրանքները) հայտարարագրելու ժամանակ մաքսային հայտարարագրում նշված` ապրանքի (ապրանքների) քանակը (լրացուցիչ չափման միավորը), նետտո քաշը և մաքսային արժեքը (ՀՀ դրամով):

9) 7-րդ սյունակում լրացվում են մաքսային մարմինների կողմից ապրանքի (ապրանքների) բացթողնման ժամանակ փաստացի վճարված և ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի դրույքաչափից տարբերվող դրույքաչափով գանձված մաքսատուրքի հաշվարկի վերաբերյալ տվյալները (հարկման բազա, դրույքաչափ, գումար):

10) 8-րդ սյունակում լրացվում են մաքսային մարմինների կողմից ապրանքի (ապրանքների) բացթողնման ժամանակ փաստացի վճարված ավելացված արժեքի հարկի հաշվարկի վերաբերյալ տվյալները (հարկման բազա, դրույքաչափ, գումար):

11) 9-րդ, 10-րդ և 11-րդ սյունակներում համապատասխանաբար լրացվում են «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված և պայմանական բաց թողնված ապրանքի (ապրանքների) քանակը (լրացուցիչ չափման միավորը), նետտո քաշը և մաքսային արժեքը (ՀՀ դրամով):

12) 12-րդ սյունակում նշվում են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի դրույքաչափով կամ սակագնային առանձնաշնորհումների կիրառման դեպքում միջազգային պայմանագրով սահմանված դրույքաչափով մաքսատուրքի հաշվարկի վերաբերյալ տվյալները (հաշվարկման բազա, դրույքաչափ, գումար):

13) 13-րդ սյունակում նշվում են ավելացված արժեքի գծով լրացուցիչ պարտավորությունների վերաբերյալ տվյալները (հաշվարկման բազա, դրույքաչափ, գումար):

14) 14-րդ սյունակում լրացվում է ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնով կամ սակագնային առանձնաշնորհումների կիրառման դեպքում միջազգային պայմանագրով սահմանված ներմուծման մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված և ապրանքների բաց թողնման ժամանակ փաստացի վճարված ներմուծման մաքսատուրքի և ԱԱՀ-ի գումարների վճարման ենթակա դրական տարբերության գումարի չափը (բառերով):

15) 15-րդ սյունակում լրացվում է «2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան վճարվող ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ)» գանձապետական հաշվի համարը:

16) 16-րդ սյունակում լրացվում է մաքսային մարմինների կողմից գանձվող ավելացված արժեքի հարկի գծով գանձապետական հաշվի համարը:

17) «Մաքսային մարմնի պաշտոնատար անձ» տողում դրվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը և կնիքը:

18) «Վճարող» տողում դրվում է վճարողի (իրավաբանական կամ ֆիզիկական անձ) ստորագրությունը և կնիքը (առկայության դեպքում):

19) «Վճարման փաստաթղթի տվյալներ» տողում լրացվում է վճարման ամսաթիվը (օր, ամիս, տարի) և վճարման փաստաթղթի համարը:

20) «Բանկ» տողում նշվում է համապատասխան բանկի և բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը: