«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11817191
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
5 մայիսի 2017 թ. |
թիվ 200-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
Համաձայնեցված է ՀՀ Կենտրոնական բանկի հետ Արթուր Ջավադյան ____________________
12 մայիսի 2017 թ. |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 111 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի մարտի 26-ի «Կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների ցանկը հաստատելու մասին» թիվ 111 հրամանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՅՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ, ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿԻՑ ԲԱՑԻ, ԿԱՐՈՂ Է ԳԱՆՁՎԵԼ ՆԱԵՎ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել պետական տուրքի այն տեսակների ցանկը, որոնց համար նախատեսված պետական տուրքը, անկանխիկ եղանակից բացի, կարող է գանձվել նաև կանխիկ եղանակով՝ համաձայն հավելվածի:
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՅՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ, ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿԻՑ ԲԱՑԻ, ԿԱՐՈՂ Է ԳԱՆՁՎԵԼ ՆԱԵՎ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ
ԲԱԺԻՆ I
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՈՐՈՇԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տալու համար՝
1) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար.
2) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար.
3) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար.
4) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար:
ԲԱԺԻՆ II
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար.
3. Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու համար.
4. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված հյուպատոսական ծառայությունների և գործողությունների համար:
ԲԱԺԻՆ III
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված նոտարական գործողությունների համար:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Արամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|