«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11016475
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 նոյեմբերի 2016 թ. |
N 1167-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0728.09.5 «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄ (ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0728.09.01.5 «ՏԵԽՆԻԿ-ՓՈՐՁԱԳԵՏ` ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված` ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0728.09.5 «Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում)» մասնագիտության 0728.09.01.5 «Տեխնիկ-փորձագետ` արտադրանքի ստանդարտացման և համապատասխանության հավաստագրման» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել` նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:
Լ. Մկրտչյան
Հավելված |
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0728.09.5 «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄ (ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0728.09.01.5 «ՏԵԽՆԻԿ-ՓՈՐՁԱԳԵՏ՝ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|