ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
9 հուլիսի 2008 թ. |
N 08-190-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 09.07.08 թ. կայացած նիստի).
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Մ և Մ» ՍՊԸ-ի կողմից 18.04.2008 թ. իրականացված ք. Երևան, Արաբկիր համայնք, Հ. Քոչար փողոցի 10 շենք, թիվ 61 հասցեում գտնվող բնակարանի գնահատությունը կատարված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, օրենսդրության և Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները «Մ և Մ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0382 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
|
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(09.07.2008 թ. հր. N 08-190-Լ)
| Հ/Հ | Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակու- թյան վայրը, գտնվելու վայրը |
Լիցեն- զիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառ- ման համարը (ՀՎՀՀ) |
Գը- րանց- ման հա- մարը |
Գործու- նեության տեսակը |
Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Գործո- ղության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին | Այլ տեղե- կու- թյուն- ներ |
| 1 | «Մ և Մ» ՍՊԸ | ք. Երևան, Դ. Անհաղթի 16 շ, բն 18 | ԱԳN0382 | 30.04.03 թ. | 00810093 | 382 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել Է խախտումների պատճառով |