Գլխավոր տեղեկություն
Համար
N 45-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.01.16/2(571) Հոդ.14
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.12.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016458

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 դեկտեմբերի 2016 թ.

N 45-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 803 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի ««Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III-Ա2-2 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N 803 հրամանով հաստատված «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III-Ա2-2 սանիտարական նորմերի և կանոնների» 2-րդ գլխի 2.2 կետի 2.2.1.1 ենթակետի 3-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Ստորերկրյա ջրառների խմբի սանիտարական պահպանման առաջին գոտու սահմանները համապատասխանաբար 15 մետր և 25 մետր են, եթե գոտին պարսպապատված է և ջրառը շահագործող տնտեսվարողը հիմնավորում է, որ ջրառների խումբը տեղակայված է բարենպաստ սանիտարահիգիենիկ և հիդրոերկրաբանական պայմաններում, որտեղ բացառվում է հողի և ստորերկրյա ջրերի աղտոտումը: Պաշտպանված և ոչ բավարար պաշտպանված ստորերկրյա ջրերի սահմանումները տրված են 2.2.1.2 և 2.2.1.3 կետերում:»:

 

Լ. Ալթունյան