Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.16/2(1277).1 Հոդ.6
Ընդունող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.12.2016
Ստորագրող մարմին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 33016446

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 դեկտեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 1-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության N 1 հավելվածի 6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի N 1-Ն հրամանի N 1 հավելվածի 28-րդ կետի`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1-Ն հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարությանը` սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

  Հ. Ռոստոմյան

 

Հավելված

ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարի
2016 թվականի 
դեկտեմբերի 14-ի N
 1-Ն հրամանի

 

 

«Հավելված N 2

ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարի 2009 թվականի 

փետրվարի 2-ի N 1-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 

1.

Հրաչյա Ռոստոմյան

-

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ),

2.

Ավետիս Բերբերյան

-

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

3.

Վահե Էլոյան

-

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավար,

4.

Վաղինակ Գալուստյան

-

Աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ,

5.

Նարինե Շահբազյան

-

Աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ,

6.

Լևոն Վահրադյան

-

Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ,

7.

Հոկսեն Միրզոյան

-

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն,

8.

Վահրամ Առաքելյան

-

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ (համաձայնությամբ),

9.

Դերենիկ Գաբրիելյան

-

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ),

10.

Ռուբեն Հակոբյան

-

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական (համաձայնությամբ),

11.

Գագիկ Բոլշիկյան

-

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բաժնի պետ (համաձայնությամբ),

12.

Սմբատ Լպուտյան

-

«Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ),

13.

Հակոբ Աբրահամյան

-

«Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ,

14.

Գրիգոր Գրիգորյան

-

«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ»:

 

Աշխատակազմի ղեկավար`

Վ. Էլոյան