ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 նոյեմբերի 2016 թ. |
N 3394-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`
Հրամայում եմ`
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ԱՐՄԻՆԵ ՖԱՐՄ 2016» սահմանափակ |
դեղատնային գործունեություն |
2) «ՖԱՐՄԱՍԱՆ» սահմանափակ |
դեղատնային գործունեություն |
3) «ՄՈՒՇ» սահմանափակ |
դեղատնային գործունեություն |
4) «ՖՕԼ-ՖԱՐՄ» սահմանափակ |
դեղատնային գործունեություն |
5) «ՍԱՐՊԻ» սահմանափակ |
դեղատնային գործունեություն |
6) Գևորգ Սամսոնյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
7) Սուսաննա Ազարյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
8) Ալինա Հովսեփյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
9) Սաթենիկ Խաչատրյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
10) Հասմիկ Մխիթարյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
11) «ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» պետական ոչ առևտրային ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) «Վաղարշապատի հիվանդանոց պետական» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) «ՎԱԼԻԴՈՒՍ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) «ՄԱՍՏԵՐ ՖԱՐՄ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) «ԼԻԼԻԴԵՆՏԻՍ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) «ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
19) Հասմիկ Գրիգորյան անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
20) Լուսիկ Թևանյան անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
21) Էհսան Շահրաքինասաբ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Անհատ ձեռնարկատեր Գևորգ Սամսոնյանին, անհատ ձեռնարկատեր Լուսիկ Թևանյանին, անհատ ձեռնարկատեր Էհսան Շահրաքինասաբին, «ՄՈՒՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «ՖՕԼ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «ՍԱՐՊԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և «Վաղարշապատի հիվանդանոց պետական» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում վերջիններիս ներկայացրած հայտերը համարել մերժված:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Լ. Ալթունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|