Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.06.01/18(587) Հոդ.189
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
11.05.2017
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11517201

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 մայիսի 2017 թ.

N 74-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման 1-ին կետի 8-րդ, 11-15-րդ և 19-րդ ենթակետերը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի օրինակելի ձևի`

ա. 2.11-րդ տողում «ընտանեկան» բառից հետո լրացնել «կամ սոցիալական» բառերը,

բ. 2.16-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«

2.16

առնվազն 90 օր գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված

»,

գ. 6.1-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«

6.1

Ծանուցման ձևը` ընտրվում է աշխատանք փնտրող անձի կողմից (առձեռն, բջջային հեռախոսին կամ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն ստանալու, հեռախոսազանգի միջոցով) կամ հաղորդագրությունը տեղադրվում է զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքէջում

».

 

2) հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի`

ա. օրինակելի ձևեր 2-ը և 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն սույն հրամանի N 1 հավելվածի,

բ. օրինակելի ձև 5-ի 4-րդ կետի 4-6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 23-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ հետ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Շահառուին վճարված գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից և Գործատուից պահանջել հավասարապես վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում,»,

գ. օրինակելի ձև 5-ի 5-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. ամբողջությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 23-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում:»,

դ. օրինակելի ձև 5-ի 7-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. ամբողջությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում:»,

ե. օրինակելի ձև 7-ի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) Շահառուից և Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունները հաստատել Պայմանագիրը կնքելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում,»,

զ. օրինակելի ձև 7-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին ու Շահառուին վճարված գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 31-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում,»,

է. օրինակելի ձև 7-ի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա. սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 31-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում,»,

ը. օրինակելի ձև 7-ի 4-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից և Գործատուից պահանջել հավասարապես վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 31-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում,»,

թ. օրինակելի ձև 7-ի 5-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա. ամբողջությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 31-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 31-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում,»,

ժ. օրինակելի ձև 7-ի 7-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա. ամբողջությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 31-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում, այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 31-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում,».

3) հրամանի 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն սույն հրամանի N 2 հավելվածի.

4) հրամանի 1-ին կետի 8-րդ ենթակետով հաստատված N 8 հավելվածն ուժը կորցրած ճանաչել.

5) հրամանի 1-ին կետի 11-րդ ենթակետով հաստատված N 11 հավելվածի օրինակելի ձև 2-ում`

«Ծրագրի պատասխանատու ____________

 ստորագրությունը ____________
   

Գյուղատնտեսական աշխատանքների գծով

խորհրդատու __________________________

 ստորագրությունը _____________
   

Հողօգտագործող ______________________

 ստորագրությունը ____________»
 բառերը փոխարինել  

«Կազմակերպության պատասխանատու ______

 ստորագրությունը ___________»
բառերով:  

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Ասատրյան

 

 

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2017 թ. մայիսի 11-ի

N 74-Ն հրամանի

 

«OՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 2

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 ------------------------
(կնքման վայրը)

 «      » ------------------ 20---- թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության ----------------------------------------- տարածքային կենտրոնը, այսուհետ`

 (տարածքային կենտրոնի անվանումը)

 

Տարածքային կենտրոն,

ի դեմս տնօրեն ----------------------------------- - ի, որը գործում է ------------------------------------------------------------- 

(ազգանունը, անունը)

       (կանոնադրության կամ լիազորագրի)

 հիման վրա, մի կողմից,

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

այսուհետ՝ Գործատու, ի դեմս

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

 (համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ---------------------------------------------------------------------------------- հիման վրա, մյուս կողմից, և

  (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(աշխատաշուկայում անմրցունակ հանդիսացող անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

 

այսուհետ՝ Շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին տրամադրվող միանվագ դրամական փոխհատուցումն է՝ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման և աշխատանքի տեղավորման համար:

2. Պայմանագրով Գործատուն պարտավորվում է Շահառուին ընդունել աշխատանքի, իսկ Շահառուն ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Պայմանագրով սահմանված ժամկետով և պայմաններով, իսկ Տարածքային կենտրոնը Գործատուին է տրամադրում միանվագ դրամական փոխհատուցում Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝

1) ըստ անհրաժեշտության Գործատուին և Շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման և աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Գործատուին վճարել միանվագ փոխհատուցում` Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում,

3) չմիջամտել Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

4) Շահառուի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված համապատասխան նշումները,

5) Աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը գործատուի կողմից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գումարը սահմանված կարգով փոխանցել Գործատուի բանկային հաշվի համարին,

6) չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի և Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) Շահառուից և Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունները հաստատել Պայմանագիրը կնքելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.3-րդ և 21.5-րդ կետերում նշված պահանջներին համապատասխան,

2) պահանջել Գործատուից Շահառուին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ Աշխատանքային պայմանագիր) կրկնօրինակը ներկայացնել Տարածքային կենտրոն՝ այն ընդունելուց (կնքելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.14-րդ կետում նախատեսված դեպքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.13-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.13-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերում, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.14-րդ կետով նախատեսված դեպքում Շահառուից պահանջել այլ գործատուի հետ կնքած աշխատանքային պայմանագրի պատճենը` դրա կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ ստանալ Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված Աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.14-րդ կետով սահմանված ժամկետում,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից և Գործատուից պահանջել հավասարապես վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.13-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով),

8) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) Շահառուի հետ համաձայնեցված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.3-րդ և 21.5-րդ կետերում նշված պահանջներին համապատասխան,

2) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, աշխատանքային ունակությունների և կարողությունների զարգացմանը նպաստող անհրաժեշտ միջավայր,

3) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք սահմանված են Պայմանագրի 12-րդ կետով և նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

4) Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը, այն կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Տարածքային կենտրոն,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.2-րդ և 21.5-րդ կետերում նշված ժամկետները չպահպանելով Շահառուին աշխատանքից ազատելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից իրեն վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում,

բ. մասնակի (50 տոկոսի չափով)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.13-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) պահանջել Տարածքային կենտրոնից չմիջամտելու Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

2) Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում Տարածքային կենտրոնից ստանալ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար տրամադրվող միանվագ դրամական փոխհատուցումը,

3) պահանջել Շահառուից ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

4) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման և աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

5) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է.

1) Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուին ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

2) Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուի մոտ ընդունվել աշխատանքի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.2-րդ և 21.5-րդ կետերում նշված պահանջներին համապատասխան,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.2-րդ և 21.5-րդ կետերում նշված պահանջները չպահպանելով աշխատանքից ազատվելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.14-րդ կետում նախատեսված դեպքում այլ գործատուի հետ Աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո դրա պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Տարածքային կենտրոն,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում,

բ. ամբողջությամբ, եթե այլ գործատուի հետ կնքված Աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.14-րդ կետով սահմանված ժամկետում,

գ. մասնակի (50 տոկոսի չափով)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.13-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում:

8. Շահառուն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման ու աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ,

2) Տարածքային կենտրոնից պահանջել զբաղվածության ապահովման անհատական ծրագրում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված համապատասխան նշումները,

3) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի,

4) Գործատուից պահանջել ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.3-րդ և 21.5-րդ կետերում նշված պահանջներին համապատասխան,

5) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, աշխատանքային ունակությունների և կարողությունների զարգացմանը նպաստող անհրաժեշտ միջավայր,

6) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք սահմանված են Պայմանագրի 12-րդ կետով և նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

7) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Պայմանագրի համաձայն` Գործատուին տրամադրվող միանվագ փոխհատուցման չափը կազմում է
------------------ (------------------------------) ՀՀ դրամ: 

(թվերով)

              (բառերով)

10. Պայմանագրի 9-րդ կետում նշված գումարը Գործատուի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված ժամկետում:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

11. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

12. Գործատուն և Շահառուն, հաշվի առնելով Գործատուի կողմից Տարածքային կենտրոնին ներկայացված հայտում նշված թափուր աշխատատեղի բնութագիրը և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կարևորելով աշխատանքային հարաբերությունների կայունությունը և աշխատանքային հարաբերություններում կողմերի իրավահավասարությունը, հայտնում են իրենց պատրաստակամությունը և համաձայնությունն առ այն, որ՝

1) Շահառուն Գործատուի մոտ ընդունվելու է աշխատանքի ------------------------------------------------------

  (ժամկետը՝ բառերով)

 

ժամկետով, ----------------------------------------------------------------------------, որպես ------------------------------------,

  (կառուցվածքային ստորաբաժանման անվանումը` առկայության դեպքում)

 (պաշտոնի անվանումը)
2) Գործատուի մոտ Շահառուն աշխատանքը սկսելու է ----------------------------------------------------------,

  (օրը, ամիսը, տարին)

 
3) Շահառուի համար սահմանվելու է՝ -----------------------------------------------------------------------------------,

  (աշխատաժամանակի տեսակը` նորմալ, կրճատ, ոչ լրիվ)

 
աշխատաժամանակ, որը կազմելու է՝ --------------------------------------------------------------------------------------------------,

  (աշխատաժամանակը՝ կրճատ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքային ռեժիմ սահմանելու դեպքում)

 
4) Շահառուի աշխատավարձի չափն աշխատանքի ընդունելիս սահմանվելու է՝ --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

     (թվերով և բառերով, կամ աշխատավարձի չափը որոշելու ձևը)

 

5) աշխատանքի այլ պայմանները որոշվելու են Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:

13. Գործատուն և Շահառուն Պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են Տարածքային կենտրոնին վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից վճարված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

14. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

15. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունք,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

17. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

18. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

19. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

20. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

22. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

23. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.2-րդ և 21.5-րդ կետերում նշված պահանջներին համապատասխան: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

24. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Շահառուն չի ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.2-րդ և 21.5-րդ կետերում նշված պահանջներին և Պայմանագրի 12-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան, կամ Գործատուն կամ Շահառուն թույլ են տվել Պայմանագրի էական խախտում:

25. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող չորս օրինակներից, որոնցից Գործատուին և Շահառուին տրամադրվում է մեկական օրինակ, իսկ Տարածքային կենտրոնին՝ երկու օրինակ:

 

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տարածքային կենտրոն՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության աշխատակազմի
զբաղվածության պետական գործակալության

---------------------------------------------------------------

 (Տարածքային կենտրոնի անվանումը)

 

տարածքային կենտրոն

Գտնվելու վայրը՝ ---------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------

Էլ. փոստ -------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------

--------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

-------------------------------------------------

 (ստորագրություն)

 

Կ.Տ.        -------- -------------------------- 20-----թ.

 

  Գործատու

--------------------------------------------------------

 (Գործատուի անվանումը)

 

Գտնվելու վայրը՝ ----------------------------------------

Հեռ. ---------------------------------------------------------

Էլ. փոստ --------------------------------------------------

Հ/հ ----------------------------------------------------------

ՀՎՀՀ -------------------------------------------------------

ի դեմս ------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

-----------------------------------

 (ստորագրություն)

 

Կ.Տ.         -------- -----------------------20----թ.

 

 Շահառու

 

--------------------------------------------------

 (ազգանունը, անունը)

 

Բնակության վայրը ------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------

Էլ. փոստ --------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------

 (ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝  ներկայացուցչի անունը, ազգանունը)

 

----------------------------------------------------------------

 (Շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 

-------- -------------------------20------թ.

 

OՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 3

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ՝ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

------------------------
(կնքման վայրը)

«      » ------------------ 20---- թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության ----------------------------------------- տարածքային  կենտրոնը, այսուհետ`

(տարածքային կենտրոնի անվանումը)

 

Տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն ----------------------------------- - ի, որը գործում է -------------------------------------

                                                          (ազգանունը, անունը, հայրանունը)

(կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից,

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

 

այսուհետ՝ Գործատու, ի դեմս

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

որը գործում է ---------------------------------------------------------------------------------- հիման վրա, մյուս կողմից, և

(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(գործազուրկի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

 

այսուհետ՝ Շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 12 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող Շահառուի՝ Գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման համար Տարածքային կենտրոնի կողմից աջակցության տրամադրումն է:

2. Պայմանագրի համաձայն՝

1) Գործատուն պարտավորվում է Շահառուին ընդունել աշխատանքի, իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող մասնագետների միջոցով, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ անձամբ կազմակերպել Շահառուի մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը,

2) Շահառուն պարտավորվում է Պայմանագրով սահմանված ժամկետով ընդունվել Գործատուի մոտ՝ իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու և աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու նպատակով,

3) Տարածքային կենտրոնը Գործատուին է տրամադրում դրամական միջոցներ՝ Պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան, Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝

1) ըստ անհրաժեշտության Գործատուին և Շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող Շահառուի՝ Գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Գործատուին վճարել դրամական միջոցներ՝ Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) չմիջամտել Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

4) չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի և Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) Շահառուից և Գործատուից պահանջել Պայմանագիրը կնքելուց հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միմյանց միջև հաստատել աշխատանքային հարաբերություններ,

2) պահանջել Գործատուից Շահառուին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) կրկնօրինակը ներկայացնել Տարածքային կենտրոն՝ այն ընդունելուց (կնքելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

3) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը Գործատուից ստանալ նախորդ ամսվա ընթացքում ծրագրին Շահառուների մասնակցության (աշխատած ժամանակահատվածի) մասին տեղեկանք,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Գործատուից ստանալ Շահառուին կատարված վճարումների մասին տեղեկությունները (վճարման ցուցակի պատճենով կամ տեղեկանքով),

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա. Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը Գործատուի նախաձեռնությամբ լուծվել է այն կնքելուց հետո երեք ամսվա ընթացքում (բացառությամբ Շահառուի՝ Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ծրագրից հեռացման կամ այլ աշխատանքի տեղավորվելու դեպքերի), Պայմանագրով նախատեսված` Շահառուին աշխատավարձ չվճարելու դեպքում, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

բ. Շահառուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը, եթե ծրագիրը Շահառուի նախաձեռնությամբ ժամկետից շուտ է դադարեցվել, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ առնվազն երեք ամիս ժամկետով, և պատշաճ կերպով կազմակերպել Շահառուի մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը,

2) աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը ներկայացնել Տարածքային կենտրոն,

3) աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը Տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկանք` նախորդ ամսվա ընթացքում Շահառուների աշխատած ժամանակահատվածի մասին,

4) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ,

5) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

6) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետից շուտ Շահառուին աշխատանքից ազատելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

7) Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից իրեն վճարված գումարից Շահառուին վճարել աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով,

8) ըստ անհրաժեշտության Տարածքային կենտրոն ներկայացնել համապատասխան տեղեկանք` Շահառուի նպատակային սոցիալական վճար կատարող հանդիսանալու մասին,

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից իրեն վճարված գումարն ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` այն կնքելուց հետո երեք ամսվա ընթացքում (բացառությամբ Շահառուի՝ ծրագրից հեռացման կամ այլ աշխատանքի տեղավորվելու դեպքերի), Պայմանագրով նախատեսված` Շահառուին աշխատավարձ չվճարելու դեպքում, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) պահանջել Տարածքային կենտրոնից չմիջամտելու Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

2) Տարածքային կենտրոնից ստանալ դրամական միջոցներ՝ Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) պահանջել Շահառուից ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

4) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող Շահառուի՝ Գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

5) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է.

1) Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուին ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

2) Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում Գործատուի մոտ ընդունվել աշխատանքի՝ առնվազն Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով,

3) ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ Պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետով նշված մասնագետի մոտ մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման նպատակով,

4) Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից շուտ աշխատանքից ազատվելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

5) իր նախաձեռնությամբ ծրագրի՝ ժամկետից շուտ դադարեցման դեպքում, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին վճարված գումարը:

8. Շահառուն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող Շահառուի՝ Գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Գործատուից պահանջել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան, Շահառուին ընդունել աշխատանքի՝ առնվազն Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով և պատշաճ կերպով կազմակերպել Շահառուի մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը,

3) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

4) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ,

5) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Պայմանագրի համաձայն Գործատուին վճարվող դրամական միջոցները նախատեսված են`

1) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով Շահառուին աշխատավարձ վճարելու համար,

2) Շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում՝ նպատակային սոցիալական վճարը Գործատուին փոխհատուցելու համար:

10. Պայմանագրի 9-րդ կետում նշված դրամական միջոցները Գործատուին են վճարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 12 հավելվածով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

11. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

12. Գործատուն և Շահառուն Պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են Տարածքային Կենտրոնին վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից վճարված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

13. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

14. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

16. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

17. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

18. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

19. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

21. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

22. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

23. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց Շահառուն չի ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ առնվազն Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով կամ Գործատուն կամ Շահառուն թույլ են տվել Պայմանագրի էական խախտում:

24. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակներից, որոնցից Տարածքային կենտրոնին, Գործատուին և Շահառուին տրամադրվում է մեկական օրինակ:

 

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Տարածքային կենտրոն՝

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

--------------------------------------------------------------- տարածքային կենտրոն

 (Տարածքային կենտրոնի անվանումը)

 

Գտնվելու վայրը՝ -----------------------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ --------------------------------------------------------------------------------------

Հ/հ ----------------------------------------------------------------------------------------------

ի դեմս ------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------

 (համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

--------------------------------

 (ստորագրություն)

 

Կ.Տ.    -------- -------------------------- 20-----թ.

 

  Գործատու՝

 

-------------------------------------------------------------------------------

   (Գործատուի անվանումը)

 

Գտնվելու վայրը՝ -----------------------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ --------------------------------------------------------------------------------------

Հ/հ ----------------------------------------------------------------------------------------------

ՀՎՀՀ -------------------------------------------------------------------------------------------

ի դեմս ------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

------------------------------

 (ստորագրություն)

 

Կ.Տ.   -------- ----------------------- 20----թ.

 

 Շահառու՝

 

-------------------------------------------------------------------------------

 (ազգանունը, անունը)

 

Բնակության վայրը --------------------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ --------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------

 (ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)

 

----------------------------------------------------------------

 (Շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 

-------- ------------------------- 20------թ.»։

 

 

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2017 թ. մայիսի 11-ի

N 74-Ն հրամանի

 

 

«Հավելված N 7

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի

N 79-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

------------------------
(կնքման վայրը)

«     » ------------------ 201---- թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության ----------------------------------------- տարածքային կենտրոնը, այսուհետ`

(տարածքային կենտրոնի անվանումը)

Տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն ----------------------------- - ի, որը գործում է ------------------------------------------

                                                 (ազգանունը, անունը)

(կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից, և

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր (կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող) հանդիսացող ֆիզիկական անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

 

որը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանդիսանում է աշխատաշուկայում անմրցունակ անձ, այսուհետ՝ Հողօգտագործող, մյուս կողմից (Պայմանագրի երկու կողմերը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան սեզոնային զբաղվածության խթանման համար Տարածքային կենտրոնի կողմից Հողօգտագործողին ֆինանսական աջակցության տրամադրումն է՝ Պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:

2. Պայմանագրի համաձայն, Հողօգտագործողը պարտավորվում է անձամբ կամ Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց հետ համատեղ իրականացնել որոշակի աշխատանքներ՝ Պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ Տարածքային կենտրոնը պարտավորվում է Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում Հողօգտագործողին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրով սահմանված կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Տարածքային կենտրոնը պարտավոր է.

1) Հողօգտագործողին տրամադրել խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Հողօգտագործողի գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Տարածքային կենտրոնի և Հողօգտագործողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Հողօգտագործողին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից ներկայացված եզրակացության հիման վրա գնահատել պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կամ ծառայությունների կատարողականը,

4) ապահովել կազմակերպության կողմից հողօգտագործողի, ծրագրի շրջանակներում` նրա հարկային գործակալի պարտավորություններից բխող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման, վճարման, գրանցման հայտի ու անձնավորված հաշվարկի ձևավորման և դրանք հարկային մարմին ներկայացնելու գործառույթների իրականացմանն աջակցելը,

5) չմիջամտել Հողօգտագործողի և Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց միջև ծագած աշխատանքային (կամ քաղաքացիաիրավական) հարաբերություններին և Հողօգտագործողի կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով և Պայմանագրով սահմանված դեպքերի,

6) չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Հողօգտագործողի և Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

7) իրականացնել Պայմանագրով և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով նախատեսված այլ պարտականություններ:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի.

1) պահանջել Հողօգտագործողից Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրում ընդգրկված, Պայմանագրով սահմանված և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ քանակի անձանց հետ կնքելու աշխատանքային կամ քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրեր` հիմք ընդունելով Պայմանագրի պայմանները,

2) պահանջել Հողօգտագործողից սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերը կնքելուց հետո եռօրյա ժամկետում, դրանց պատճենները տրամադրել Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի պատասխանատուներին,

3) պահանջել Հողօգտագործողից Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում Տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն Հողօգտագործողի բանկային հաշվի տվյալների մասին,

4) պահանջել Հողօգտագործողից յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի պատասխանատուներին ներկայացնել տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց աշխատանքի փաստացի հաճախումների կամ քաղաքացիաիրավական պայմանագրով մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների մասին,

5) «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված դեպքերում Հողօգտագործողից ամբողջությամբ հետ ստանալ Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և Հողօգտագործողին տրամադրված ֆինանսական աջակցությունը,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Հողօգտագործողը պարտավոր է.

1) Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրում ընդգրկված, Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ քանակի անձանց հետ կնքել աշխատանքային կամ քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրեր` հիմք ընդունելով Պայմանագրի պայմանները,

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերը կնքելուց հետո եռօրյա ժամկետում դրանց պատճենները տրամադրել Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի պատասխանատուներին,

3) Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում Տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին,

4) յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի պատասխանատուներին ներկայացնել տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց աշխատանքի փաստացի հաճախումների կամ քաղաքացիաիրավական պայմանագրով մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների մասին,

5) «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված դեպքերում ամբողջությամբ հետ վերադարձնել Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը,

6) իրականացնել Պայմանագրով և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով նախատեսված այլ պարտականություններ:

6. Հողօգտագործողն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից ստանալ խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Հողօգտագործողի գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Տարածքային կենտրոնի և Հողօգտագործողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Տարածքային կենտրոնից ստանալ ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) Տարածքային կենտրոնից պահանջել ապահովել կազմակերպության կողմից հողօգտագործողի, ծրագրի շրջանակներում` նրա հարկային գործակալի պարտավորություններից բխող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման, վճարման, գրանցման հայտի ու անձնավորված հաշվարկի ձևավորման և դրանք հարկային մարմին ներկայացնելու գործառույթների իրականացմանն աջակցելը,

4) Տարածքային կենտրոնից պահանջել չմիջամտել Հողօգտագործողի և Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց միջև ծագած աշխատանքային (կամ քաղաքացիաիրավական) հարաբերություններին և Հողօգտագործողի կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով և Պայմանագրով սահմանված դեպքերի,

5) Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար ներգրավել ինչպես իր ընտանիքի անդամներին, այնպես էլ այլ անձանց (աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող վարձու աշխատողների կամ քաղաքացիաիրավական պայմանագրով հողօգտագործողի համար գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) անձանց)՝ Պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխան,

6) պահանջել Տարածքային կենտրոնից չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Հողօգտագործողի և Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

7) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Պայմանագրի համաձայն՝

1) Հողօգտագործողին մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է

-------------------------- (----------------------------------------------------------------) ՀՀ դրամ,

    (թվերով)

 (բառերով)
ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` պարտադիր կուտակային կամ օրենքով սահմանված դեպքերում նպատակային սոցիալական վճարը,

2) Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար ներգրավված՝ Հողօգտագործողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար Հողօգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` մեկ աշխատանքային օրվա համար

-------------------------- (--------------------------------------------------------) ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը,

         (թվերով)

                              (բառերով)

ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը,

3) Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար ներգրավված` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար (բացառությամբ Հողօգտագործողի ընտանիքի անդամի), Հողօգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` մեկ աշխատանքային օրվա համար

-------------------------- (----------------------------------------------------------------) ՀՀ դրամ՝

(թվերով)

                                            (բառերով)

ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը,

4) Պայմանագրով սահմանված և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար ներգրավված` քաղաքացիաիրավական պայմանագրով հողօգտագործողի համար գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) անձին մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների դիմաց վճարելու համար Հողօգտագործողին տրվում է փոխհատուցում` մեկ աշխատանքային ժամվա համար

-----------------------(-----------------------------------------------------) ՀՀ դրամ:

(թվերով)

                               (բառերով)

8. Պայմանագրի 7-րդ կետով նախատեսված գումարը վճարվում է ոչ ավելի, քան 180 օր ժամկետով, ընդ որում, Պայմանագրի 7-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով վճարվող գումարների հանրագումարը չի կարող ցածր լինել հիսուն հազար դրամից և գերազանցել ------------------- (---------------------------------) ՀՀ դրամը:

(թվերով)

                  (բառերով)

9. Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը Տարածքային կենտրոնը Հողօգտագործողի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

10. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 11. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

12. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

14. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

16. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

17. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Պայմանագրի փոփոխումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

19. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Պայմանագրի 8-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

21. Պայմանագիրը կարող է լուծվել Կողմերի համաձայնությամբ, Հողօգտագործողի դիմումի համաձայն, ինչպես նաև Պայմանագրի 22-րդ կետում նշված դեպքերում:

22. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն օրենքով, ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված դեպքերում, ինչպես նաև Հողօգտագործողի կողմից Պայմանագրի էական խախտում թույլ տալու դեպքում:

23. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակներից, որոնցից Տարածքային կենտրոնին և Հողօգտագործողին տրամադրվում է մեկական օրինակ:

 

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տարածքային կենտրոն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության
պետական գործակալության

 «-------------------------------------------------» 
(տարածքային կենտրոնի անվանումը)

Գտնվելու վայրը՝ ---------------------------------
Հեռ. --------------------------------------------------
Էլ. փոստ --------------------------------------------
Հ/հ ----------------------------------------------------
Ի դեմս -----------------------------------------------

 -------------------------------------------------------- (համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

-------------------------
    (ստորագրություն)


Կ.Տ.    -------- ------------------- 201---թ.

 

Հողօգտագործող

 

 

«---------------------------------------------»
(ֆիզիկական անձի ազգանունը, անունը)


Բնակության վայրը՝ -------------------------
Հեռ. ----------------------------------------------
Էլ. փոստ ----------------------------------------
Հ/հ ------------------------------------------------
ՀՎՀՀ --------------------------------------------

 



-------------------------
       (ստորագրություն)


-------- ------------------- 201---թ. »: