Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.06.15/19(588) Հոդ.197
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.04.2017
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10017219

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 ապրիլի 2017թ.

N 15-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 77-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 77-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 11-րդ կետի 6-րդ ենթակետի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Տվյալ տարվա ընթացքում, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգին առաջին անգամ դիմած կանանց կրծքագեղձերի կանխարգելիչ զննում և շոշափում, գինեկոլոգիական զննում, բժշկական ցուցումների դեպքում` գերձայնային և այլ հետազոտություններ, այդ թվում՝ հեշտոցային քսուքի բակտերիոսկոպիական քննություն: Իրականացվում է նաև առաջին անգամ դիմած 30-60 տարեկան կանանց համար պարտադիր արգանդի վզիկի օնկոցիտոլոգիական քննություն, բժշկական ցուցումների առկայության դեպքում` կոլպոսկոպիա ու բիոպսիա:»:

2) 20-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հղի կանանց նախածննդյան հսկողությունը և բժշկակական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված ընթացակարգով:

Ջավախքի բնակիչների նախածննդյան հսկողությունը, Հայաստանի Հանրապետությունում կնոջ բնակության դեպքում` համապատասխան մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակության մասին տրված տեղեկանքի հիման վրա` հիմնադրի /Երևանի քաղաքապետարանի/մարզպետարանի կամ ՀՀ առողջապահության նախարարության ուղեգրմամբ:»:

3) 20-րդ կետի 5-րդ ենթակետի «21-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով» արտահայտությունը փոխարինել «20-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով և 4-րդ ենթակետի 2-րդ պարբերությամբ» արտահայտությամբ:

4) 31-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«հղիության 30 շաբաթական ժամկետում բոլոր հղի կանանց համար (և՛ աշխատող և՛ չաշխատող) ձևակերպվում է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,»:

5) 35-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«գերձայնային հետազոտություն (պտղի ներարգանդային ախտորոշմամբ)՝ 11-14 շաբաթական ժամկետում (հղիի ուշ հաշվառման կանգնելու դեպքում՝ առաջին այցի ժամանակ), հղիության 18-22 շաբաթական ժամկետում և 32-34 շաբաթական ժամկետում.»:

6) 35-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բուժաշխատողների կողմից տրամադրվող Մարդու իմունային անբավարարության վիրուսային վարակի վերաբերյալ կամավոր հետազոտություն և խորհրդատվություն երկու անգամ (առաջին այցի ժամանակ և 30 շաբաթական ժամկետում)՝ բոլոր հղիներին, անկախ ռիսկի գործոններից.»:

7) 40-րդ կետի 7-րդ ենթակետում «տարին մեկ անգամ տեղամասում բնակվող համապատասխան տարիքի բոլոր կանանց ուղեգրում մանկաբարձ-գինեկոլոգի մոտ` արգանդի վզիկի բջջաբանական սկրինինգի համար» արտահայտությունը փոխարինել «տեղամասում բնակվող համապատասխան տարիքի բոլոր կանանց ուղեգրում մանկաբարձ-գինեկոլոգի մոտ` արգանդի վզիկի բջջաբանական սկրինինգի համար, սույն չափորոշիչի 11-րդ կետի համաձայն:»։

8) 42-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «18-20 շաբաթական ժամկետում» արտահայտությունը փոխարինել «18-22 շաբաթական ժամկետում» արտահայտությամբ:

9) 47-րդ կետում «Նախածննդյան և հետծննդյան» արտահայտությունը փոխարինել «հղիության և ծննդաբերության» արտահայտությամբ:

 

Լ. Ալթունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան