Basic information
Number
N 342
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.04.2001-31.07.2008)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.04.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.04.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.04.2001
Effective date
25.04.2001
Interrupt date
31.07.2008

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2001 թվականի N 342

 

«ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության անկախ փորձաքննություն իրականացնելու նպատակով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` կանոնադրական կապիտալը սահմանելով 15000000 (տասնհինգ միլիոն) դրամ:

2. Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը` «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ապահովել իր գործունեության համար անհրաժեշտ գույքով և այն սահմանված կարգով ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
17.07.2008, N 761-Ն 31.07.2008, N 342
Changed acts
Changing Act Corresponding incorporation