Basic information
Number
N 762-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.07.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.07.30/49(639) Հոդ.810
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.07.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.07.2008
Effective date
31.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2008 թվականի N 762-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 912-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2183-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 20-ի ՆՀ-121-Ն հրամանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը վերակազմակերպելու մասին» N 912-Ն և դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 2183-Ն որոշումները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 22
Երևան