Գլխավոր տեղեկություն
Համար
N 154-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.17/10(579).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ընդունման ամսաթիվ
24.02.2017
Ստորագրող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

24 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 154-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՊԻՐԻՏ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ և 13-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով «ՍՊԻՐԻՏ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականի փետրվարի 17-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ՍՊԻՐԻՏ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել 2017 թվականի մարտի 3-ից` համաձայն «ՍՊԻՐԻՏ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումի, հաշվառման համարը` N ՕՆ 16 առ 03.03.2016թ., գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 2/6:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

  Ս. Կարայան