«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10417071
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25 հունվարի 2017 թ. ք. Երևան |
Հր. 139-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 2/677-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2010 թվականի նոյեմբերի 23-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև առաջատար ու կրտսեր պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 2/677-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին»:
2. Ուժը կորցրած ճանաչել հրամանի 2-րդ կետը և հավելված 2-ը:
Նախարար՝ |
Է. Նալբանդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|