Գլխավոր տեղեկություն
Համար
N 1158-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.11.23/23(566).1 Հոդ.309.10
Ընդունող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ընդունման ամսաթիվ
31.10.2016
Ստորագրող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10316371

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հոկտեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 1158-Ն

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 170-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հունվարի 26-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 170-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված).

1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «որոնցից առնվազն 10-ը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած զբոսաշրջային կենտրոններում,» բառերը փոխարինել «որոնցից առնվազն երկուականը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած յուրաքանչյուր զբոսաշրջային կենտրոնում,» բառերով,

2) 9-րդ կետը «Պայմանագրի վաղաժամկետ դադարման» բառերից հետո լրացնել «, չկատարման» բառով,

3) 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) եռամսյակային տեղեկատվություն սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց կողմից կնքված, իրացված, վաղաժամկետ դադարած պայմանագրերի և սպառողների կողմից պայմանագրով նախատեսված ծառայություններից չօգտվելու դեպքերի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակը հաջորդող ամսվա տասն աշխատանքային օրերի ընթացքում` համաձայն ձև 1-ի և ձև 2-ի, էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեով, Էմ Էս Էքսել (MS Excel) ֆորմատի ֆայլի տեսքով, որն ուղեկցվում է էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեսաներածված պաշտոնական գրությամբ,»,

4) 10-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«3) Սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկատվությունը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեով` էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեսաներածված պաշտոնական ուղեկցող գրությամբ,»,

5) Հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել 10.1, 10.2, 10.3 և 10.4 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«10.1. Լիազոր մարմնի կողմից գրությունները զբոսաշրջային օպերատորներին կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconoomy.am կամ tourism@mineconomy.am էլեկտրոնային հասցեներից զբոսաշրջային օպերատորների կողմից լիազոր մարմնին ներկայացված իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին, որոնք համարվում են զբոսաշրջային օպերատորների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեները:

10.2. Զբոսաշրջային օպերատորները պարտավոր են ապահովել իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի անխափան գործողությունը հաշվառված և Ցանկում հրապարակված լինելու ողջ ժամանակահատվածում:

10.3. Պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության կամ գործողության դադարման դեպքում զբոսաշրջային օպերատորները պարտավոր են այդ մասին փոփոխության կամ դադարման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել լիազոր մարմնին:

10.4. Հավելվածի 10-րդ և 10.1-րդ կետերին համապատասխան էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերը համարվում են ստացված, և համապատասխանաբար լիազոր մարմինն ու զբոսաշրջային օպերատորներն այդ մասին համարվում են ծանուցված, եթե առկա է էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերը ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:»,

6) 12-րդ կետի 3-րդ ենթակետում «որոնցից առնվազն 5-ը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած զբոսաշրջային կենտրոններում,» բառերը փոխարինել «որոնցից առնվազն մեկականը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած յուրաքանչյուր զբոսաշրջային կենտրոնում,» բառերով,

7) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Սույն կարգի 18-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով հաշվառումից և ցանկից երկու անգամ դուրս եկած զբոսաշրջային օպերատորները չեն կարող դիմել հաշվառման համար հաշվառումից և ցանկից երկրորդ անգամ դուրս գալուց հետո` մեկ տարվա ընթացքում:»,

8) Հավելվածի ձև 5-ի 2.2.7 կետը «պայմանագրի վաղաժամկետ դադարման» բառերից հետո լրացնել «, չկատարման» բառով,

9) Հավելվածի ձև 5-ը լրացնել 2.2.9 և 2.2.10 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«2.2.9. ապահովել լիազոր մարմին ներկայացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի անխափան գործողությունը զբոսաշրջային օպերատորի` հաշվառված և Ցանկում հրապարակված լինելու ողջ ժամանակահատվածի ընթացքում,

2.2.10. էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության կամ գործողության դադարման դեպքում այդ մասին փոփոխության կամ դադարման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել լիազոր մարմնին:»,

10) Հավելվածի ձև 5-ի 2.3.3 կետում «10-րդ կետին» բառերը փոխարինել «10-րդ և 10.1-րդ կետերին» բառերով,

11) Հավելվածի ձև 5-ի 7.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.2. Հրամանի հավելվածի 18-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով հաշվառումից և Ցանկից երկու անգամ դուրս գալու դեպքում Զբոսաշրջային օպերատորը չի կարող դիմել հաշվառման համար հաշվառումից և ցանկից երկրորդ անգամ դուրս գալուց հետո` մեկ տարվա ընթացքում:»:

 

 Ս. Կարայան