Գլխավոր տեղեկություն
Համար
N 1045-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.11.23/23(566).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.10.2016
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հոկտեմբերի 2016 թ.

N 1045-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման N 17 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 86/8 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. «ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկին տալ բակալավրի կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, 4 տարի ուսման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 270-ական տեղերով` 103101.00.6 - «Ստորաբաժանումների կառավարում (103101.04.6 - Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում` 120 սահմանային տեղ, 103101.03.6 - Հրետանային ստորաբաժանումների կառավարում` 100 սահմանային տեղ, 103101.01.6 - Ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում` սահմանային 15 տեղ, 103101.05.6 - Տանկային ստորաբաժանումների կառավարում` սահմանային 15 տեղ, 103101.02.6 - Հետախուզական ստորաբաժանումների կառավարում` սահմանային 20 տեղ)» մասնագիտության գծով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Լ. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան