Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.15/6(575) Հոդ.70
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.01.2017
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10617068

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 հունվարի 2017 թ.

N 16-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 200-րդ, 201-րդ, 202-րդ, 203-րդ, 204-րդ, 205-րդ, 206-րդ, 207-րդ, 208-րդ, 209-րդ, 210-րդ, 211-րդ, 212-րդ, 213-րդ, 214-րդ, 215-րդ, 216-րդ, 217-րդ, 218-րդ, 219-րդ, 220-րդ և 221-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

 

200.

Թռչունների ինֆեկցիոն սալմոնելոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Վիռսին 361 (Virsin 361) պատվաստանյութ

Իսրայել

«Բիովակ» կազմակերպություն

201.

Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ կենդանի, չոր Վիռ 105 (Vir 105) պատվաստանյութ

Իսրայել

«Բիովակ» կազմակերպություն

202.

Կաթնասունների տուբերկուլոզի ալերգիկ ախտորոշիչ՝ զտված տուբերկուլին

Ռուսաստանի Դաշնություն

«Կուրսկի բիոֆաբրիկա – ֆիրմա «ԲԻՈԿ»» պետական դաշնային կազմակերպություն

203.

ԿԿՌ-ի (կոմպլեմենտի կապակցման ռեակցիա) ճագարի արյունից ստացված հեմոլիտիկ շիճուկ

Ռուսաստանի Դաշնություն

«Գիտաարտադրական ընկերություն «ԴԻԱՎԵՏ» կազմակերպություն

204.

Իմունոֆերմենտային անալիզի մեթոդով խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելյոզի հարուցիչների հակամարմինների հայտնաբերման թեստ-համակարգ

Ռուսաստանի Դաշնություն

«ԻՄՄՈՒՆՈԲԻՈՏԵԽ» կազմակերպություն

205.

Խոշոր եղջերավոր կենդանիների, ձիերի և խոզերի Բիոտրոպինա (Biotropina) կախույթ

Լեհաստանի Հանրապետություն

«Բիովետ Դրվալեվ Ս.Ա.» կազմակերպություն

206.

Թռչունների սինովիաե տեսակի միկոպլազմոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Մս (AniVac Ms) պատվաստանյութ

Գերմանիա

«ԱնիԿոն Լաբոր
ԳմբՀ» կազմակերպություն

207.

Խոզերի ռոտավիրուս, կոլիբակտերիոզ և կլոստրիդիոզ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Ռոտա+Կոլի+Կլոստրիդիում (AniVac Rota+Coli+Clostridium) պատվաստանյութ

Գերմանիա

«ԱնիԿոն Լաբոր
ԳմբՀ» կազմակերպություն

208.

Թռչունների ռեովիրուս հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Ռեովիրուս (AniVac Reovirus) պատվաստանյութ

Գերմանիա

«ԱնիԿոն Լաբոր
ԳմբՀ» կազմակերպություն

209.

Թռչունների ռիմեռելլա անատիպեստիֆեր և պաստերելոզ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Ռա+Պմ (AniVac Ra+Pm) պատվաստանյութ

Գերմանիա

«ԱնիԿոն Լաբոր
ԳմբՀ» կազմակերպություն

210.

Թռչունների վարակիչ ռինիտ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Նոբիլիս Կորիզա (Nobilis Coryza) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն

211.

Թռչունների վարակիչ ռինիտ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Կորիզա (AniVac Coryza) պատվաստանյութ

Գերմանիա

«ԱնիԿոն Լաբոր
ԳմբՀ» կազմակերպություն

212.

Թռչունների ինֆեկցիոն բուրսալ կամ Գամբորո հիվանդության նկատմամբ կենդանի ԻՆՄՈՒԳԱԼ Ի.Բ.Ա. ԳՈՒՄԲՈՐՈ (INMUGAL I.B.A. GUMBORO) պատվաստանյութ

Իսպանիա

«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն

213.

Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԻՆՄՈՒԳԱԼ ՆՅՈՒՔԱՍՏԼ ԱՎԻԱՐ (INMUGAL NEWCASTLE AVIAR) պատվաստանյութ

Իսպանիա

«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն

214.

Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ կենդանի ԻՆՄՈՒԳԱԼ Վ.Պ. ՀԻՏՉՆԵՐ Բ1 (INMUGAL V.P. HITCHNER B1) պատվաստանյութ

Իսպանիա

«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն

215.

Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ կենդանի ԻՆՄՈՒԳԱԼ Վ.Պ. ԼԱ ՍՈՏԱ (INMUGAL V.P. LA SOTA) պատվաստանյութ

Իսպանիա

«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն

216.

Թռչունների ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ կենդանի ԻՆՄՈՒԳԱԼ Ի.Բ. Հ-120 (INMUGAL I.B. H-120) պատվաստանյութ

Իսպանիա

«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն

217.

Թռչունների վարակիչ ռինիտ, ինֆեկցիոն բրոնխիտ, Նյու-Քասլ և ձվատվության նվազեցման հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Նոբիլիս ԿՈՐ4+ԻԲ+ՆԴ+ԵԴՍ (Nobilis COR4+IB+ND+EDS) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն

218.

Թռչունների վարակիչ ռինիտ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Նոբիլիս ԿՈՐՎԱԿ-4 (Nobilis CORVAC-4) պատվաստանյութ

Նիդերլանդներ

«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն

219.

Իմունոֆերմենտային անալիզի միջոցով բրուցելյոզի S և R տեսակի հակամարմինների հարուցիչների հայտնաբերման և տարբերակման թեսթ-համակարգ

Ռուսաստանի Դաշնություն

«Կուրսկի բիոֆաբրիկա – ֆիրմա «ԲԻՈԿ»» պետական դաշնային կազմակերպության

220.

Խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար դերմատիտի կենդանի, չոր Լյումպիվաքս (LUMPIVAX) պատվաստանյութ

Քենիայի Հանրապետություն

«Քենիայի անասնաբուժական պատվաստանյութերի ինստիտուտ» կազմակերպություն

221.

Հնդկահավերի ռինոտրախեալ օրնիտոբակտերիալ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված Վիռսին 330 (Virsin 330) պատվաստանյութ

Իսրայել

«Բիովակ» կազմակերպություն

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ի. Առաքելյան