«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417033
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
13 հունվարի 2017 թ. |
N 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 50-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան`
Հրամայում եմ`
1. Հաստատել գործունեության դադարեցման մասին դիմում-հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի փետրվարի 11-ի «Հաստատագրված վճարով հարկվող գործունեության վերսկսման կամ դադարեցման մասին դիմումի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 50-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Հարությունյան |
Հավելված |
Ձև
___________________________________________
լրացվում է հարկային մարմնի անվանումը
Փաստաթղթի համարը` _______________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատագրված վճար վճարողի անվանումը __________________________________
_______________________________________________________________________
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
3. Տեղեկացնում եմ, որ գործունեության իրականացման հետևյալ վայրում (հասցեում) դադարեցնում եմ հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը. | ||||
N |
Գործունեության իրականացման վայրը (հասցեն) |
Գործունեության տեսակը |
Գործունեության դադարեցման սկիզբը |
Օբյեկտի նույնականացման համարը |
Պաշտոնատար անձ |
_____________________________________________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.05.2018, N 319-Ն | 11.06.2018, N 5-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|