Գլխավոր տեղեկություն
Համար
N 583-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.07.12/21(590) Հոդ.220
Ընդունող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ընդունման ամսաթիվ
26.06.2017
Ստորագրող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10317255

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունիսի 2017 թ.

ք. Երևան

N 583-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 801-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «12.1» կետը.

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի հունիսի 16-ի «Համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի ձևաթղթերի լրացման կարգերը սահմանելու մասին» N 801-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի ձևերն ու ձևաթղթերի լրացման կարգերը սահմանելու մասին»:

2) Հրամանի 1-ին կետը լրացնել նոր 3) և 4) ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«3) համապատասխանության սերտիֆիկատի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

4) համապատասխանության հայտարարագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի»:

3) Հրամանը լրացնել նոր NN 3 և 4 հավելվածներով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4) Հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պ. Սաֆարյանին:»:

 

  Ս. Կարայան

 

 

Հավելված N 1
ՀՀ տնտեսական զարգացման
և ներդրումների նախարարի
2017 թվականի հունիսի 26-ի
N 583-Ն հրամանի

 

 

«Հավելված N 3
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2015 թվականի հունիսի 16-ի
N 801-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

(1)
   

ՀՏԿ

(2)
   

N ՀՀ _____________________

(3)
   

ՍԵՐԻԱ _________N_______

(4)


ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ

_____________________________________________
(գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը
_____________________________________________
և գրանցման ամսաթիվը, ինչպես նաև հավատարմագրման վկայագիր տրամադրած հավատարմագրման մարմնի անվանումը

(5)

     

ՀԱՅՏԱՏՈՒ

_____________________________________________
(իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները կամ ֆիզիկական անձի հաշվառման համարը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի դեպքում, կամ բնակության վայրի հասցեն` ֆիզիկական անձի դեպքում, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն
_____________________________________________

(6)

     

ԱՐՏԱԴՐՈՂ

_____________________________________________
(անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, բնակության վայրի հասցեն` ֆիզիկական անձի դեպքում)

(7)

     

ԱՐՏԱԴՐԱՆՔ

_____________________________________________
(անվանումը, արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը, փաստաթղթի անվանումը և վավերապայմանները, որոնց համապատասխան
_____________________________________________
արտադրվել է արտադրանքը, կազմակերպության ստանդարտ կամ այլ սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք)

(8)

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐ

_____________________________________________

(9)

     

ՀԱՄԱՊԱՏԱՍ-ԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ

_____________________________________________
(Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը (անվանումներ)

(10)

     

ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՏՐՎԱԾ Է ՀԻՄԱՆ ՎՐԱ

_____________________________________________
(փորձարկումների կամ չափումների մասին արձանագրությունները` փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր)

(11)

     

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒ-ԹՅՈՒՆ

_____________________________________________

(12)

     

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ՍԿՍԱԾ

ՄԻՆՉԵՎ

ՆԵՐԱՌՅԱԼ

(13)

     

ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ(լիազորված անձ)

_________________
(ստորագրությունը)

________________________________
(անվան, հայրանվան սկզբնատառերը, ազգանունը) (14)

     

Փորձագետ

_________________
(ստորագրությունը)

________________________________
(անվան, հայրանվան սկզբնատառերը, ազգանունը) (15) »:

  

 

Հավելված N 2
ՀՀ տնտեսական զարգացման
և ներդրումների նախարարի
2017 թվականի հունիսի 26-ի
N 583-Ն հրամանի

 

 

«Հավելված N 4
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2015 թվականի հունիսի 16-ի
N 801-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ՀՏԿ

(1)

ՀԱՅՏԱՏՈՒ

__________________________________________________
(անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկություններ, գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի համար, բնակության վայրի հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի համար, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն) (2)

Ի ԴԵՄՍ

__________________________________(համապատասխանության հայտարարագիրն ընդունող հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը) (3)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ

___________________________________________________
(արտադրանքի անվանումը, արտադրանքի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկություն` առնվազն արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը, արտադրողի անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության վայրի հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում, այն փաստաթղթի անվանումները և վավերապայմանները, ըստ որոնց արտադրվել է տվյալ արտադրանքը) (4)

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

___________________________________________________
(օրենքով կամ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը (անվանումները)

 _______________________________________________ պահանջներին (5)
 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է
___________________________________________________________
(փորձարկումների կամ չափումների մասին արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության
___________________________________________________ հիման վրա (6)

որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց)

 
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ _____________________________ (7)____________________________________________________________
 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ԳՐԱՆՑՄԱՆ

 

ԱՄՍԱԹՎԻՑ_______

ՄԻՆՉԵՎ_______

ՆԵՐԱՌՅԱԼ

(8)

 
 

_____________________(ստորագրությունը)

_______________________________________________________(հայտատու կազմակերպության ղեկավարի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը) (9)

 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ,
ՀՀ N _____________(10)

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ______________(11)

 

________________________»։

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան