Basic information
Number
N 712-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.07.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.07.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.07.2008
Effective date
15.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2008 թվականի N 712-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Գումար հատկացնելու մասին» N 997-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից հատկացված միջոցներով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացված աշխատանքների համար վճարման ենթակա գումարներից նույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն պահված գումարները համապատասխան կապալառուներին նույն կետով սահմանված ընթացակարգին համապատասխան մինչև գնման պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետի ավարտը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 16,858.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 14
Երևան