ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
1 սեպտեմբերի 2016 թ. |
N 928-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ «ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ» ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՈՒՄ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ և 13-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով Ա/Ձ «ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ» կողմից 2016 թվականի հուլիսի 30-ին ներկայացված դիմումը.
Հրամայում եմ`
1. Ա/Ձ «ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ» կողմից իրականացվող «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել համաձայն դիմումի՝ գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Մ. Խորենացու փողոց, թիվ 33 հանրախանութի 1-ին հարկ։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանին։
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում։
Ա. Մինասյան |
Ց Ա Ն Կ
ՀՀ-ում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց գրանցամատյանում բովանդակվող տեղեկությունների
Հ/հ |
Իրավաբանական |
Գտնվելու (բնակության) վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու |
Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/ |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Տեղեկատվություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
1. |
«Արթուր Հարությունյան» ԱՁ |
ք. Երևան, Արցախի 18 շենք, բն. 127 |
N ՀՀ 16 |
31.08.2012 թ. |
30953041 |
273.05839 |
թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ծանուցման ենթակա գործունեություն |
ք. Երևան, կենտրոն, |
Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|