«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11016464
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 նոյեմբերի 2016 թ. |
N 1156-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0715.03.4 «ԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0715.03.01.4 «ԳԱԶԱԵՌԱԿՑՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված` ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0715.03.4 «Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա» մասնագիտության 0715.03.01.4 «Գազաեռակցող» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել` նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:
Լ. Մկրտչյան
Հավելված |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0715.03.4 «ԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0715.03.01.4 «ԳԱԶԱԵՌԿԱՑՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ