«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11016459
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 նոյեմբերի 2016 թ. |
N 1151-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0322.01.5 «ԱՐԽԻՎԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ` ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԽՈՐԱՑՎԱԾ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0322.01.01.5 «ԱՐԽԻՎԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1030-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված` ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0322.01.5 «Արխիվավարություն` օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտության 0322.01.01.5 «Արխիվավար» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009թ. դեկտեմբերի 7-ի «Միջին մասնագիտական կրթության 0209 «Թարգմանություն և արխիվավարություն» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 1030-Ն հրամանը:
3. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել` նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:
Լ. Մկրտչյան |
Հավելված |
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0322.01.5 «ԱՐԽԻՎԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԽՈՐԱՑՎԱԾ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0322.01.01.5 «ԱՐԽԻՎԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ