Basic information
Number
N 229-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (27.06.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2008.07.15/23(297) Հատուկ բաժին
Enactment organisation
Բնապահպանության նախարար
Enactment date
26.06.2008
Signing organisation
Բնապահպանության նախարար
Effective date
27.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունիսի 2008 թ.

N 229-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԶԵՎՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով «ԶԵՎՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 19.06.2008 թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «ԶԵՎՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների» N Ա-046 լիցենզիան։

2. Հրամանն ուժի մեջ է մտնում հրամանը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից։

3. Երեք օրվա ընթացքում հրամանի պատճենը հրապարակման համար ուղարկել գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին։

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի վրա։

 

Նախարար`

Ա. Հարությունյան