ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 մայիսի 2008 թվականի N 635-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
| 
 | Ա/Ձ Նարինե Հովսեփյան |  դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)  | 
| 
 | Ա/Ձ Նարինե Հովսեփյան | դեղատնային գործունեություն (դեղանային կրպակ)  | 
| 
 | Ա/Ձ Գուրգեն Մազմանյան | բժշկական օգնություն և սպասարկում (դրական) | 
| 
 | Ա/Ձ Գագիկ Քոչարյան | բժշկական օգնություն և սպասարկում  | 
| 
 | «Երևանի քաղաքապետարանի | բժշկական օգնություն և սպասարկում  | 
| 
 | «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ | բժշկական օգնություն և սպասարկում  | 
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։
| Նախարար` | Հ. Քուշկյան | 
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 08.05.2008 թ. N 635-Ա հրաման)
| հ/հ | Ֆիզ. անձ -(անուն, ազգանուն) իրավ. անձ -(անվանումը) | Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Գրանց- ման համարը | Գործունեության տեսակը | Գործունեության իրականացման վայրը | Գործո- ղության ժամկե- տը | 
| 1 | Ա/Ձ Նարինե Հովսեփյան | ք. Երևան, Մառի նրբ., շ.1, բն.16 | Ա-XX-000465 | 08.05.08 | 187 | Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) | ք. Երևան, Տ. Մեծի 6 | անժամկետ | 
| 2 | Ա/Ձ Նարինե Հովսեփյան | ք. Երևան, Մառի նրբ., շ.1, բն.16 | Ա-XX-000464 | 08.05.08 | 188 | Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) | ք. Երևան, Տ. Մեծի պող., շ.43, 10 և 11 | անժամկետ | 
| 3 | Ա/Ձ Գուրգեն Մազմանյան | Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Բատիկյան 60 | Ա-XX-000287 | 08.05.08 | 180 | Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) | ք., Գավառ, Սայադյան 60 | անժամկետ | 
| 4 | Ա/Ձ Գագիկ Քոչարյան | ք. Երևան, Դիմիտրովի փող., տուն 119 | Ա-XX-000286 | 08.05.08 | 178 | Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) | ք. Աբովյան, 3-րդ մ/շ 13 ա, թիվ 6 | անժամկետ | 
| 5 | Ա/Ձ Գոհար Ղազարյան | ք. Երևան, Թումանյան փող., շ.11, բն. 20 | Ա-XX-000285 | 08.05.08 | 173 | Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական) | ք., Երևան, Վարդանանց փող., շ5ա, թիվ 325ա | անժամկետ | 
| 6 | «Երևանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ | ք. Երևան, Հովսեփյան 8 | Ա-XX-001203 | 08.05.08 | 184 | Բժշկական օգնություն և սպասարկում (տուբերկուլյոզային (ֆտիզիատրիկ)) | ք. Երևան, Հովսեփյան 8 | անժամկետ | 
| 7 | «Աբովյանի ԲԿ» ՓԲԸ | ք. Աբովյան, Հատիսի 6 | Ա-XX-001204 | 08.05.08 | 186 | Բժշկական օգնություն և սպասարկում (լաբորատոր ախտորոշիչ (միկրոբիոլոգիական)) | ք. Աբովյան, Հատիսի 6 | անժամկետ |