Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.09/1(1276) Հոդ.347
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.11.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016411

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 նոյեմբերի 2016 թ.

N 39-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 49-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը և պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարման արդյունավետության գնահատման ցուցանիշները սահմանելու մասին» N 49-Ն հրամանի (այսուհետ` հրաման) հավելված 1-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3.1 ենթակետը հետևյալ բովանդակությամբ`

1) «3.1 տեխնիկական պայմանների առկայությունը` համաձայն սույն կարգի հավելված 1.1-ի»:

2. Հրամանում հավելված 1-ը լրացնել հավելված 1.1-ով համաձայն հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Լ. Ալթունյան

 

 

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
18 նոյեմբերի 2016 թվականի 
N 39-Ն հրամանի

 

Հավելված 1.1

ՀՀ առողջապահության նախարարի 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն հրամանով

հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ (2-ՐԴ Ձև)

 

Օգտատիրոջ համակարգչին ներկայացվող նվազագույն տեխնիկական պայմաններ

Պրոցեսոր

առնվազն 2.4 ԳՀՑ

Օպերացիոն հիշողություն (RAM)

առնվազն 4 ԳԲ

Դիտարկիչ

Chrome, Mozilla Firefox (Քրոմ, Մոզիլլա Ֆայրֆոքս)

Ինտերնետ հասանելիության արագության նվազագույն տեխնիկական պայմաններ

10 միաժամանակ աշխատող օգտատիրոջ կապի արագություն

առնվազն 1 մեգաբիտ/վայրկյան

Նույնականացման քարտի համար նախատեսված սարքավորում

Քարտ կարդացող սարք

Smart Card Reader դասի սարք (Սմարտ Քարտ Ռիդեր)