Գլխավոր տեղեկություն
Համար
N 2183-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.08.24/17(560).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.07.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 հուլիսի 2016 թ.

N 2183-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 635-Ա ՀՐԱՄԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ՄԱՍՆԱԿԻ` «ՄԵԴԷՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍՈՎ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-XX-000781 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 2-րդ պարբերությունը, 7-րդ մասը, 11-րդ մասի 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը և հաշվի առնելով, որ ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր ախտորոշիչ բժշկական օգնություն և սպասարկում գործունեության տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման վիճակը պարզելու նպատակով դիտարկումներ իրականացնելու մասին» թիվ 3307-Ա հրամանի համաձայն «ՄԵԴԷՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացվել է դիտարկում, որի արդյունքում պարզվել է, որ «ՄԵԴԷՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006 թվականի հունիսի 8-ին տրված N Կ-XX-000781 լիցենզիայով նախատեսված տեսակներով գործունեություն չի իրականացվում, իսկ 2016 թվականի մայիսի 25-ին ՀՀ առողջապահության նախարարությունը «ՄԵԴԷՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կարգավիճակի վերաբերյալ գրություն է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, որին ի պատասխան տեղեկացվել է, որ ընկերությունը 2014 թվականի դեկտեմբերի 27-ին լուծարվել է,

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի հունիսի 8-ի N 635-Ա հրամանը 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մասնակի` «ՄԵԴԷՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա տրամադրելու մասով և 2006 թվականի հունիսի 8-ին տրված N Կ-XX-000781 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի մասին համապատասխան տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՄԵԴԷՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գևորգ Աթանեսյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Մուրադյան