Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 902-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.09.15/19(562) Հոդ.253
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
26.08.2016
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 սեպտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11816300

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

26 օգոստոսի 2016 թ.

թիվ 902-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 143-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 934-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 143-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) հավելվածի 68-րդ կետի «ներկայությունը կազմակերպությունում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ գյուղական համայնքների:» բառերը,

2) հավելվածի 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«80. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված ռազմավարական ծրագիրը վավերացվում է կազմակերպության ղեկավարի կողմից և ենթակա է փոփոխման տարեկան առնվազն մեկ անգամ: Ընդ որում, բացառությամբ միավորների քանակի ավելացման դեպքերի, առաջին անգամ վավերացված ռազմավարական ծրագրում ընդգրկված միավորների քանակում տվյալ տարվա ընթացքում կատարվելիք հանրագումարային փոփոխությունները, այդ թվում միավորների քանակի նվազեցումները չեն կարող գերազանցել այդ տարվա համար ծրագրով սահմանված միավորների ընդհանուր քանակի 10 տոկոսը: Օրինակ` եթե 2016-2018 թվականների վավերացված ռազմավարական ծրագրով 2016 թվականին նախատեսվում է ներքին աուդիտ իրականացնել թվով 100 միավորում, ապա 2016 թվականի ընթացքում կարող են փոխվել կամ նվազեցվել այդ միավորներից ոչ ավելի, քան 10-ը: Իսկ 2016 թվականի տարեկան ծրագրում նոր միավորներ ընդգրկելու` ավելացնելու դեպքում 2016-2018 թվականների վավերացված ռազմավարական ծրագրով 2016 թվականին նախատեսված թվով 100 միավորից առնվազն 90 միավորները պետք է պահպանվեն:

Ռազմավարական ծրագիրը, ներառյալ դրանում կատարված փոփոխությունները, սույն կետով սահմանված կարգով վավերացվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Լիազոր մարմնին` ի գիտություն:»,

3) հավելվածի 168-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Ընդ որում տվյալ տարվա արդյունքներով պետք է կատարված և ավարտված լինեն ռազմավարական ծրագրով պլանավորված աուդիտորական առաջադրանքների առնվազն 90 տոկոսը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ` հրամանի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Գ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան