ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
12 հոկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 1077-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ N ՊԼ-5403 ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ, ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվերով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, 36-րդ հոդվածի 2-րդ մասով, 2015 թվականի նոյեմբերի 13-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-121-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման» լիցենզավորման հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 11-ին կայացած նիստի N 3-րդ եզրակացությունը և հաշվի առնելով, որ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍՊԸ-ն վերացրել է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջի խախտումը.
Հրամայում եմ`
1. «ԱՆԴՐԱՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտումն արձանագրել որպես «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2010 թվականի նոյեմբերի 22-ին տրված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման» գործունեության թիվ ՊԼ-5403 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:
2. «ԱՆԴՐԱՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման փաստով «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման» գործունեության N ՊԼ-5403 լիցենզիայի գործողության կասեցման համար Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարճել` կասեցման համար հիմք հանդիսացող խախտումը վերացնելու հիմքով:
3. «ԱՆԴՐԱՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2010 թվականի նոյեմբերի 22-ին տրված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման» գործունեության թիվ ՊԼ-5403 լիցենզիան վերաձևակերպել:
4. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» գործունեության տեսակով լիցենզավորված անձանց գրանցամատյանում կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Ս. Կարայան