«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11516407
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
22 նոյեմբերի 2016 թ. |
N 108-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «ա», «դ» ենթակետերի պահանջներով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այն փակ բաժնետիրական ընկերությունների, որոնց հարյուր տոկոս բաժնեմասի տիրապետման իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի ձևավորման և կազմի հաստատման կարգը հաստատելու մասին» թիվ 21-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Հրամանի հավելվածի IV գլխի 11-րդ կետի «` 10 օրվա ընթացքում» բառերը հանել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ասատրյան