Գլխավոր տեղեկություն
Համար
N 2862-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2016.12.08/3(37) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.09.2016
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 սեպտեմբերի 2016 թ.

N 2862-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՅՈՒՆԻՄԵԴ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002182 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր «Յունիմեդ բժշկության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 8-ին ներկայացված հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. «Յունիմեդ բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2016 թ. օգոստոսի 17-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-002182 լիցենզիա) իրականացման վայրը` մարզ Կոտայք, համայնք Աբովյան ք., Հանրապետության պողոտա, 11 վարչական շենք հասցեից տեղափոխել մարզ Կոտայք, համայնք Աբովյան ք., Հանրապետության պողոտա, թիվ 11/5 հասարակական սպասարկման կետ տարածք:

(1-ին կետը փոփ. 30.09.16 N 2992-Ա)

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Նախարարի պաշտոնակատար

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.09.2016, N 2992-Ա 30.09.2016, N 2862-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան