Գլխավոր տեղեկություն
Համար
N 1666-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.29/50(1230) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.06.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 հունիսի 2016 թ.

N 1666-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1) «ՊՐՈՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

2) «ՄԱՆ-ՄԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

3) «ՎԱՀԱԳՆԻ ԱՍՏՂ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

4) «ՖԱՐՄԻՆԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

5) «ԲՈՒԺԱԿ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

6) «ՍՈԼԵ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

7) «ԷԿՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

8) Մխիթար Մովսիսյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

9) Իննա Վարդանյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

10) Արմինե Նաղդալյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

11) «ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) «ՀԵԼԻՈՍ ՊՈԴՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

14) Վահե Չանգլյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

15) Մարիամ Վահանյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Անհատ ձեռնարկատեր Մխիթար Մովսիսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում վերջինիս ներկայացրած հայտը համարել մերժված:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Մուրադյան