Basic information
Number
N 694-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.07.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.07.16/44(634) Հոդ.756
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.07.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.07.2008
Effective date
17.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2008 թվականի N 694-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 567-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 567-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչությունը վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչության:».

2) որոշման N 1 հավելվածի`

ա. 6-րդ կետում «, կոմիտեի նախագահի տեղակալներից և աշխատակազմից» բառերը փոխարինել «և կոմիտեի աշխատակազմից» բառերով,

բ. 10-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել,

գ. 12-րդ կետի 4-րդ ենթակետը «սահմանները» բառից հետո լրացնել «, հաստատում է հաստիքացուցակը» բառերով,

դ. 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 3-ի N 694-Ն որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 22-ի N 567-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Վարչություններ

 

Սփյուռքի կազմակերպությունների հետ կապերի վարչություն

Տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչություն

 

II. Բաժիններ

 

Անձնակազմի կառավարման բաժին

Հաշվապահական հաշվառման բաժին

 

III. Քարտուղարություն»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան