Գլխավոր տեղեկություն
Համար
N 2065-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.22/15(558).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.07.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 հուլիսի 2016 թ.

N 2065-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1) «ԱՌՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

2) Սպարտակ Ղազարյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

3) Սամվել Բաղոյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

4) Մանվել Աբգարյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

5) Արմինե Չիլինգարյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

6) Գոհար Սաֆարյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

7) Լևոն Գառգալոյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

8) ԳՅՈՒՄՐՈՒ «ԱՌԴԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

բժշկական օգնություն և սպասարկում

9) «ՍՊԻՏԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

բժշկական օգնություն և սպասարկում

10) ՀՀ ԱՆ «ՊՐՈՖ. Ռ. Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

բժշկական օգնություն և սպասարկում

11) «ՏԱՇԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

բժշկական օգնություն և սպասարկում

12) «ԷՖ-ՍԻ ՄԵԴԻՔԱԼ» սահմանափակ
 պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) «ՍՈԼԻԴ ԴԵՆՏ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

14) «ՕՐԴ-ԴԵՆՏ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

15) Մարիյա Մկրտչյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

16) Արեն Մալաքյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Անհատ ձեռնարկատեր Սպարտակ Ղազարյանին, անհատ ձեռնարկատեր Արմինե Չիլինգարյանին, անհատ ձեռնարկատեր Մարիյա Մկրտչյանին և «ՕՐԴ-ԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում վերջիններիս ներկայացրած հայտերը համարել մերժված:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Մուրադյան