Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.30/86(1266).1 Հոդ.308
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ընդունման ամսաթիվ
26.10.2016
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ստորագրման ամսաթիվ
26.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10116354

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

26 հոկտեմբերի 2016 թ.
ք. Երևան

N 2-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված` տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման նպատակով արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ցանկերը սահմանելու մասին» N 2-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 1-ի,

2) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 2-ի:

2. ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետին` ապահովել սույն հրամանի տեղադրումը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

 

Տնօրեն

Գ. Կուտոյան

 

 

 Հավելված N 1
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2016 թ. հոկտեմբերի 26-ի
N 2-Ն հրամանի

 

 

«Հավելված N 1
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2015 թ. մարտի 11-ի
N 2-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` ԵՏՀ) Կոլեգիայի 21.04.2015 թ. N 30 որոշման հավելված N 16 (Տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգ) համաձայն:

2. Սույն Կանոնակարգը սահմանում է Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրությունում (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հավելված N 7) նշված տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված և ապրանքների միասնական ցանկի (այսուհետ` միասնական ցանկ) 2.17 բաժնում ընդգրկված (սույն հրամանի հավելված N 2) հատուկ տեխնիկական միջոցների (այսուհետ` հատուկ տեխնիկական միջոցներ)` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման (այսուհետ` ներմուծում) և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման (այսուհետ` արտահանում) կարգը:

3. Սույն Կանոնակարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրությամբ (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հավելված N 7) և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) իրավունքի մեջ մտնող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

4. Եթե հատուկ տեխնիկական միջոցներն իրենց կազմում ունեն միասնական ցանկի 2.19 բաժնում ընդգրկված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, ապա ապրանքը միասնական ցանկի 2.17 բաժնում ներառելու մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (այուհետ` ՀՀ ԱԱԾ), որը լիազորված է քննարկելու լիցենզիայի տրամադրումը և (կամ) տրամադրելու եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ), (այսուհետ` համաձայնեցնող մարմին):

5. Հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը և (կամ) արտահանումն իրականացվում է ԵՏՀ Կոլեգիայի 16.05.2012 թ. N 199 որոշմամբ հաստատված առանձին տեսակի ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի տրման համար հայտի ձևակերպման և նման լիցենզիայի ձևակերպման մասին Կանոնակարգին համապատասխան կազմված լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա) կամ ԵՏՀ Կոլեգիայի 06.11.2014 թ. N 45 որոշմամբ հաստատված ձևին համապատասխան կազմված եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում, բացառությամբ սույն Կանոնակարգի 9-րդ կետով նախատեսված դեպքի:

6. Ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը և (կամ) արտահանումն արգելվում է:

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՈՒՄԸ

 

7. Հատուկ տեխնիկական միջոցներն արտահանման կամ ներքին սպառման համար բացթողնման մաքսային գործընթացի մեջ ներառումն իրականացվում է մաքսային մարմնին լիցենզիայի ներկայացմամբ:

8. Հատուկ տեխնիկական միջոցների` մաքսային տարածքում վերամշակման, մաքսային տարածքից դուրս վերամշակման, ժամանակավոր ներմուծման (թույլտվության), ժամանակավոր արտահանման, ազատ մաքսային գոտու, ազատ պահեստի, ներքին սպառման համար վերամշակման, վերաարտահանման, վերաներմուծման մաքսային գործընթացների մեջ ներառումն իրականացվում է անդամ-պետության մաքսային մարմնին եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ներկայացման դեպքում:

Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն) կամ ժամանակավոր արտահանում մաքսային գործընթացների գործողությունն ավարտելու նպատակով հատուկ տեխնիկական միջոցների ներառումը վերաարտահանում և վերաներմուծում մաքսային գործընթացների մեջ իրականացվում է հատուկ տեխնիկական միջոցները ժամանակավոր ներմուծում (թույլտվություն) կամ ժամանակավոր արտահանում մաքսային գործընթացների մեջ ներառելու համար տրված եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում:

9. ԵՏՄ մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ԵՏՄ մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրման համար հատուկ տեխնիկական միջոցների ներառումը մաքսային տարանցման մաքսային գործընթացի մեջ իրականացվում է առանց լիցենզիայի և (կամ) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ներկայացման:

10. ԵՏՄ մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին, ներքին մաքսային մարմնից մինչև ԵՏՄ մաքսային տարածքից մեկնման մաքսային մարմին փոխադրման համար հատուկ տեխնիկական միջոցների ներառումը մաքսային տարանցման մաքսային գործընթացի, ինչպես նաև հատուկ տեխնիկական միջոցների ներառումը մաքսային պահեստի և ոչնչացման մաքսային գործընթացների մեջ իրականացվում են հատուկ տեխնիկական միջոցներն այլ մաքսային գործընթացների մեջ ներառելու համար ներկայացված լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում:

11. Չի թույլատրվում հատուկ տեխնիկական միջոցների ներառումն անհարկ առևտրի և պետության օգտին հրաժարվելու մաքսային գործընթացների մեջ:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Լիցենզիայի ձևակերպման համար իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ` հայտատու) ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով, կից գրությամբ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 1-Ն հրամանի հավելվածին համապատասխան կազմված լիցենզիա ստանալու մասին հայտը` լրացված ռուսերեն լեզվով (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ տարբեր կոդեր ունեցող ապրանքների համար լրացվում են առանձին հայտեր): Թույլատրվում է տեխնոլոգիաների, արձանագրությունների, հատուկ տեխնիկական միջոցների և դրանց հանրաճանաչ հապավումների, ապրանքների արտադրողների ռեկվիզիտների անունների լատինատառ գրառում:

Հայտը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, իրավաբանական անձի դեպքում` ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում` անձնագրի պատճենը (այսուհետ` հայտ),

2) հայտի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով),

3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,

4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը,

5) արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների պատճենները, իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները,

6) հատուկ տեխնիկական միջոցների տեխնիկական փաստաթղթերը, ինչպես նաև պայմանագրի պատճենը, դրան կից հավելվածները և (կամ) դրա լրացումները կամ հատուկ տեխնիկական միջոցների վերջնական սպառողի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,

7) ՀՀ ԱԱԾ գրավոր հարցմամբ` փորձագիտական եզրակացության պատճենը և (կամ) հատուկ տեխնիկական միջոցների նմուշները:

13. Ներկայացված փաստաթղթերի պատճենների յուրաքանչյուր թերթ պետք է վավերացված լինի հայտատուի ստորագրությամբ և կնիքով կամ փաստաթղթերի պատճենները պետք է կարված լինեն և դրանց վերջին էջերը` կնքված ու ստորագրված:

14. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է.

1) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում ոչ ամբողջական կամ ոչ հավաստի տվյալների առկայության դեպքում,

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում,

3) ԵՏՄ անդամ-պետությունների միջազգային պարտավորությունների խախտման դեպքում, որը կարող է վրա հասնել այն պայմանագրի (կոնտրակտի) կատարման արդյունքում, որի իրականացման համար հայցվում է լիցենզիան,

4) համաձայնեցնող մարմնի` լիցենզիայի տրամադրման հայտը համաձայնեցնելուց հրաժարվելու դեպքում, այդ թվում նաև փորձաքննության կամ տեխնիկական հետազոտության արդյունքների հիման վրա, որոնք հաստատում են, որ հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը կամ արտահանումը կարող է վնաս հասցնել ԵՏՄ անդամ-պետության ազգային անվտանգությանը,

5) սույն Կանոնակարգի 13-րդ կետով նախատեսված պահանջների խախտման դեպքում:

 

IV. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

15. Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրման համար հայտատուի կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագիծը (Ձև)` ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 8-Ն հրամանով հաստատված հավելված N 5 մեթոդական ցուցումներին համապատասխան կազմված և ռուսերեն լեզվով լրացված,

2) հատուկ տեխնիկական միջոցների շրջանառության ոլորտում գործունեության իրականացման լիցենզիայի մասին տվյալներ (համար, ամսաթիվ) կամ այդպիսի լիցենզիայի պատճենը,

3) արտաքին առևտրային պայմանագրի (կոնտրակտի) պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները, իսկ պայմանագրի (համաձայնագրի) բացակայության դեպքում` կողմերի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,

4) հատուկ տեխնիկական միջոցների տեխնիկական փաստաթղթերը,

5) պայմանագրի (կոնտրակտի) պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները կամ հատուկ տեխնիկական միջոցների վերջնական սպառողի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,

6) փորձաքննության եզրակացության պատճենը և (կամ) հատուկ տեխնիկական միջոցների նմուշները` ՀՀ ԱԱԾ գրավոր հարցմամբ,

7) ՀՀ օրենսդրութամբ նախատեսված այլ փաստաթղթեր և տվյալներ:

16. Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրումը մերժվում է.

1) հայտատուի կողմից սույն Կանոնակարգի 15-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում,

2) եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում ոչ ամբողջական կամ ոչ հավաստի տվյալների առկայության դեպքում,

3) հատուկ տեխնիկական միջոցների ներմուծմամբ կամ արտահանմամբ անդամ-պետության ազգային անվտանգությանը վնաս հասցնելու հնարավորությունը հավաստող փորձաքննության կամ տեխնիկական հետազոտության արդյունքների առկայության դեպքում:»:

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

(թույլատրման փաստաթուղթ)

 

 N_____/201________

_________________________________________________________________________________

(Եզրակացություն տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ-պետության պետական իշխանության մարմնի անվանումը)

 

Տրված է _________________________________________________________________________

 (Կազմակերպության անունը, իրավաբանական հասցեն, երկիրը / ֆիզիկական անձանց համար Ա. Ա. Հ.)

_________________________________________________________________________________

 

Տեղափոխման տեսակը _____________________________________________________________

 (Տեղափոխման տեսակը)

________________________________/

 /_____________________

(Ապրանքի միասնական ցուցակի բաժին)

 (Կոդ ՄՄ ԱՏԳ ԱԱ*)

 

Ապրանքի անվանումը

Քանակը

Չափման միավորը

 

Ստացողը/Ուղարկողը* ______________________________________________________________

 (Անունը, իրավաբանական հասցեն, երկիրը)

_________________________________________________________________________________

 

Մեկնման/ուղարկման երկիրը* ________________________________________________________

 

Ներմուծման (արտահանման) նպատակը _______________________________________________

 

Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը ___________________________________

 

Հիմքը ___________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Լրացուցիչ տեղեկատվություն ________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Տարանցման երկիրը* _______________________________________________________________

 (Տարանցման տիրույթը)

 

Ստորագրություն __________________ ամսաթիվ ___________________

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________________

 ___________________________

 (Ա.Ա.Հ.)

 

__________________________

 (Պաշտոն)

 

 

 Կ. Տ.

«*» - տողերը լրացվում են հաշվի առնելով ապրանքի դասակարգման պահանջները

 

 

 

ЗАКЛЮЧЕНИЕ

(разрешительный документ)

 

 N_____/201 /________

 

_________________________________________________________________________________

(наименование органа государственной власти государства-члена Таможенного союза, выдавшего заключение)

 

Выдано __________________________________________________________________________________

 (Название организации, юридический адрес, страна / для физических лиц Ф.И.О.)

_________________________________________________________________________________

Вид перемещения ________________________________________________________________________

 (Вид перемещения)

 

________________________________/

 /_____________________

 (Раздел Единого перечня товаров)

(Код ТН ВЭД ТС*)

 

Наименование товара

Количество

Единица измерения

 

 

Получатель/отправитель* __________________________________________________________

 (Название, юридический адрес, страна)

_________________________________________________________________________________

 

Страна назначения/отправления* ___________________________________________________

 

Цель ввоза(вывоза) _______________________________________________________________

 

Срок временного ввоза (Вывоза) ____________________________________________________

 

Основание: ______________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Дополнительная информация _____________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Страна транзита* _________________________________________________________________

 (Транзит по территории)

_________________________________________________________________________________

 

Подпись____________________ Дата ___________________

Заключение действительно по ________________

 ___________________________

 (Ф.И.О.)

 

__________________________

 (должность)

 

 

М. П.

" *" - строки заполняются с учетом требований к категориям товаров

 

 

 Հավելված N 2
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2016 թ. հոկտեմբերի 26-ի
N 2-Ն հրամանի

 

 

 «Հավելված N 2
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2015 թ. մարտի 11-ի
N 2-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ`

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ

ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

Ապրանքի անվանումը

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի

(ՄՄ ԱՏԳ ԱԱ) կոդը

1. Ակուստիկ տեղեկատվության գաղտնի ստացման և գրանցման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ`

1) ակուստիկ տեղեկատվության գաղտնի ստացման և (կամ) գրանցման համար նախատեսված լարային կապի համակարգեր,

 

2) ակուստիկ տեղեկատվության գաղտնի ստացման և (կամ) գրանցման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային սարքավորումներ,

 

 

 

3) ակուստիկ տեղեկատվության գաղտնի գրանցման համար նախատեսված էլեկտրոնային սարքավորումներ:

 


8517 61 000-ից
8517 62 000-ից
8517 69 390 0-ից
8517 69 900 0-ից

8517 70 900 1-ից
8518 30 950 0-ից
8518 40-ից
8523 49 450 0-ից
8525 50 000 0-ից
8525 60 000-ից
8527-ից
8529 10 390 0-ից

8519 81 510 0-ից
8519 81 550-ից
8519 81 610-ից
8519 81 650-ից
8519 81 750-ից
8519 81 850-ից
8519 89 900-ից
8523 51-ից

2. Տեսողական գաղտնի դիտարկման և տեսատեղեկատվության գրանցման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ`

1) տեսաապակիներ` դուրս հանված մուտքի դիտանցքով (pin-hole),

9002-ից

2) լուսանկարահանման խցիկներ, որոնք օժտված են հետևյալ հատկանիշներից որևէ մեկով` քողարկված են որպես այլ գործառույթների համար նախատեսված առարկաներ, ունեն տեսաապակիներ` դուրս հանված մուտքի դիտանցքով (pin-hole),

3) հեռուստախցիկներ և տեսախցիկներ, որոնք օժտված են հետևյալ հատկանիշներից որևէ մեկով` քողարկված են որպես այլ գործառույթների համար նախատեսված առարկաներ, ունեն տեսաապակիներ` դուրս հանված մուտքի դիտանցքով (pin-hole),

4) տեսատեղեկատվության գաղտնի ստացման և (կամ) գրանցման համար նախատեսված լարային կապի համակարգեր,

5) տեսատեղեկատվության գաղտնի ստացման և (կամ) գրանցման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային սարքավորումներ,

 

 

 

6) տեսատեղեկատվության գաղտնի գրանցման համար նախատեսված էլեկտրոնային սարքավորումներ:


9006 51 000 0-ից
9006 52 000 9-ից
9006 53 100 0-ից


8525 80-ից

 


8517 61 000-ից
8517 62 000-ից

8517 69 390 0-ից
8517 69 900 0-ից
8523 49 450 0-ից
8525 50 000 0-ից
8525 60 000-ից
8527-ից
8529 10 390 0-ից


8521-ից
8523 51-ից

3. Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ`

1) հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման համար նախատեսված լարային կապի համակարգեր,

2) հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային սարքավորումներ,

 

 

3) հեռախոսային խոսակցությունների մասին տեղեկատվության գաղտնի գրանցման համար նախատեսված էլեկտրոնային սարքավորումներ:

 


8517 61 000-ից
8517 62 000-ից

8517 69 390 0-ից
8517 69 900 0-ից
8525 50 000 0-ից
8525 60 000-ից
8527-ից
8529 10 390 0-ից

8519 81 510 0-ից
8519 81 550-ից
8519 81 610-ից
8519 81 650-ից
8519 81 750-ից
8519 81 850-ից
8523 51-ից

4. Կապի տեխնիկական կապուղիներից տեղեկատվության գաղտնի կորզման և գրանցման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ:

8471-ից
8517 61 000-ից
8517 62 000-ից
8517 69 390 0-ից
8517 69 900 0-ից
8523 29 310 1-ից
8523 29 310 2-ից
8523 49 250 0-ից
8523 49 910 1-ից
8523 51 910 1-ից
8523 59 910 1-ից
8523 80 910 1-ից
8527-ից

5. Փոստային առաքումների և հաղորդումների վերահսկման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ:

9022 19 000 0-ից

6. Առարկաների և փաստաթղթերի գաղտնի հետազոտման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ, այդ թվում` շարժական փոքրածավալ ռենտգենասկոպիկ, ռենտգենահեռուստատեսային և ռենտգենագրաֆիկական սարքավորումներ:

9022 19 000 0-ից

7. Տարածքներ, տրանսպորտային միջոցներ և այլ օբյեկտներ գաղտնի ներթափանցման և հետազոտման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ`

1) փականների բացման միջոցներ,

2) շարժական փոքրածավալ ռենտգենասկոպիկ, ռենտգենահեռուստատեսային և ռենտգենագրաֆիկական սարքավորումներ:

 

 

8301 70 000 0-ից

9022 19 000 0-ից

8. Տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների տեղաշարժի գաղտնի հսկման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ:

8526 10 000 9-ից
8526 91-ից

9. Տեղեկատվության պահպանման, մշակման և փոխանցման տեխնիկական միջոցներից տեղեկատվության գաղտնի ստացման (փոփոխման, ոչնչացման) համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ:

8471-ից
8505 90 200 0-ից
8517 61 000-ից
8517 62 000-ից
8517 69 390 0-ից
8517 69 900 0-ից
8523 29 310 1-ից
8523 29 310 2-ից
8523 49 250 0-ից
8523 49 910 1-ից
8523 51 910 1-ից
8523 59 910 1-ից
8523 80 910 1-ից
8527-ից

10. Անձի գաղտնի նույնականացման հատուկ տեխնիկական միջոցներ:

9019 10 900 9-ից

11. Մարդու հոգեֆիզիոլոգիական ռեակցիաների գաղտնի գրանցման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ:

9019 10 900 9-ից

 

Սույն ցանկի օգտագործման համար անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ՄՄ ԱՏԳ ԱԱ կոդով, այնպես էլ ապրանքի անվանումով:»: