Գլխավոր տեղեկություն
Համար
N 635-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.15/14(557).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.06.2016
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հունիսի 2016 թ.

N 635-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ /ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ/ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերի պահանջով`

 

Հրամայում եմ`

 

1. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը /Գյումրու մասնաճյուղի համար/ տալ մագիստրոսի կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, 2 տարի ուսման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 8-ական տեղերի թվով` 021503.00.7-«Թատերական արվեստ /4-ական տեղերի թվով` 021503.02.7-Ռեժիսուրա/, /4-ական տեղերի թվով` 021503.01.7-Դերասանական արվեստ/», ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 2-ական տեղերի թվով` 021103.00.7-«Կինոարվեստ /021103.01.7-Կինոարվեստ/», ըստ կուրսերի նախատեսվող սահմանային 2-ական տեղերի թվով` 021101.00.7-«Տեսալսողական արվեստ /021101.02.7-Օպերատորություն/», 021502.00.7-«Կատարողական արվեստ /021502..03.7-Պարարվեստ/», մասնագիտությունների գծով լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Լ. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան