«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 սեպտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10216315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 սեպտեմբերի 2016 թ. |
N 397-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի մայիսի 24-ի «Հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը և հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 68-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի 1-ին կետից հանել «գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող» բառերը.
2) հրամանի N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) ուժը կորցրած ճանաչել հրամանի 1.1-րդ կետը.
4) հրամանի N 2 հավելվածի 9-րդ կետի «համապատասխան» բառը փոխարինել «հարկադիր կատարողների» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Հովհաննիսյան
Ժամանակավոր պաշտոնակատար`
Հավելված |
«Հավելված N 1 |
ԿԱԶՄ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ | Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող |
Հանձնաժողովի անդամներ | Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական | |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ | |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետ | |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի իրավաբանական բաժնի պետ | |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեսչական և վերլուծական բաժնի պետ | |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ | |
Հանձնաժողովի քարտուղար | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր խորհրդատու:»: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|