Գլխավոր տեղեկություն
Համար
N 397-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2016.07.13/1(35) Հոդ.264
Ընդունող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
14.09.2016
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
14.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 սեպտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10216315

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 սեպտեմբերի 2016 թ.
ք. Երևան

N 397-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի մայիսի 24-ի «Հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը և հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 68-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի 1-ին կետից հանել «գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող» բառերը.

2) հրամանի N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

3) ուժը կորցրած ճանաչել հրամանի 1.1-րդ կետը.

4) հրամանի N 2 հավելվածի 9-րդ կետի «համապատասխան» բառը փոխարինել «հարկադիր կատարողների» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Ժամանակավոր պաշտոնակատար`

 Ա. Հովհաննիսյան

 

 

Հավելված
ՀՀ արդարադատության նախարարի
2016 թվականի սեպտեմբերի 14-ի
N 397-Ն հրամանի

 

 

«Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2004 թվականի մայիսի 24-ի
N 68-Ն հրամանի

 

ԿԱԶՄ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հանձնաժողովի նախագահ Հայաստանի Հանրապետության գլխավոր
հարկադիր կատարող
Հանձնաժողովի անդամներ Հայաստանի Հանրապետության գլխավոր
հարկադիր կատարողի տեղակալ
   
  Հայաստանի Հանրապետության գլխավոր
հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական
   
  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ
   
  Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետ
   
  Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի իրավաբանական բաժնի պետ
   
  Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեսչական և վերլուծական բաժնի պետ
   
  Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ
   
Հանձնաժողովի քարտուղար Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր խորհրդատու:»: