Գլխավոր տեղեկություն
Համար
N 251-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.09.2016-25.12.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.07.03/39(1128).1 Հոդ.175.3
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.06.2015
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.06.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10215225

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հունիսի 2015 թ.
ք. Երևան

N 251-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ, ՍՆՆԴԻ ՊԱՀԵՍՏԻՑ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿԻ ԵՎ ՍՆՆԴԻ ՔԱՆԱԿԻ ՈՒ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N ՔՀ-60-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվող սննդամթերքը ձևակերպելու և համապատասխան հսկողություն իրականացնելու նպատակով` հաստատել.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդի հատկացման ճաշացուցակի, սննդի պահեստից օրական դուրս գրվող սննդամթերքի ցանկի և սննդի քանակի և որակի հսկողության կարգն ու ձևերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի հատկացման ճաշացուցակի, սննդի պահեստից դուրսգրման կաթսայի օրդերի և սննդի հսկողության «Ճաշերի պատրաստման քանակի և որակի հսկողության մատյանի» ձևերը հաստատելու մասին» թիվ ՔՀ-60-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հ. Մանուկյան

 

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2015 թվականի հունիսի 9-ի

N 251-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ, ՍՆՆԴԻ ՊԱՀԵՍՏԻՑ ՕՐԱԿԱՆ ԴՈՒՐՍ ԳՐՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿԻ ԵՎ ՍՆՆԴԻ ՔԱՆԱԿԻ ՈՒ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի հատկացման ճաշացուցակի, սննդի պահեստից օրական դուրս գրվող սննդամթերքի ցանկի կազմման և սննդի քանակի ու որակի հսկողության կարգը և ձևերը:

2. Յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կողմից կազմվում է հաջորդ շաբաթվա ճաշացուցակ (ձև 1)` ապահովելով ճաշատեսակների բազմազանությունը: Ճաշացուցակը ստուգվում և ստորագրվում է քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի պետի, ճաշարանի վարիչի և բժշկական սպասարկման ստորաբաժանման պետի կողմից և ներկայացվում քրեակատարողական հիմնարկի պետի հաստատմանը: Քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալները և կալանավորված անձինք տեղեկացվում են ճաշացուցակի մասին:

3. Ճաշացուցակում նշվում են մեկ անձին հասանելիք կաթսա լցվող սննդամթերքի օրական չափաբաժինը և ճաշատեսակների անվանումներն ըստ օրերի և օրակարգի:

4. Յուրաքանչյուր աշխատանքային օր քրեակատարողական հիմնարկի հաշվապահական հաշվառման և տնտեսական ապահովման ստորաբաժանումների կողմից համատեղ կազմվում է սննդի պահեստից հաջորդ օրվա համար դուրս գրվող անհրաժեշտ սննդամթերքի ցանկ (ձև 2), որը ստորագրվում է քրեակատարողական հիմնարկի պետի, ֆինանսական բաժնի պետի, տնտեսական ապահովման բաժնի պետի և հաշվապահի կողմից, ինչպես նաև կազմվում է տեղեկանք, որը ստորագրվում է պահեստապետի և ճաշարանի վարիչի կողմից:

(4-րդ կետը փոփ. 26.08.16 N 366-Ն)

5. Դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է անձանց այն թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով, սննդամթերքի անվանումը, չափաբաժինները, գումարը, ինչպես նաև հղի կանանց, կերակրող մայրերերին, անչափահասներին կամ կալանավորված հիվանդ անձանց տրվող հավելյալ չափաբաժինները:

6. Նախքան դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկ կազմելը քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը գրավոր ձևով պարզում է կալանավորված անձանց և դատապարտյալների այն թվաքանակը, ովքեր չեն օգտվելու քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա ճաշացանկից՝ կազմելով համապատասխան ցուցակ (ձև 3): Եթե օրվա ճաշացանկից հրաժարված դատապարտյալը կամ կալանավորված անձը չի ցանկանում ճաշացանկից հրաժարվելու փաստը հավաստել ստորագրությամբ, ապա այն հաստատվում է ցուցակը կազմող ծառայողի և հերթապահ խմբում ընդգրկված մեկ այլ ծառայողի կողմից` ձև 3-ի համապատասխան սյունակում ստորագրելու միջոցով: Ցուցակը ներկայացվում է տնտեսական ապահովման բաժնի պետին:

(6-րդ կետը լրաց. 23.12.15 N 624-Ն)

7. Ոչ աշխատանքային օրերի համար սննդի պահեստից օրական դուրս գրվող դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկը կազմվում է ոչ աշխատանքային օրվան նախորդող օրը:

(7-րդ կետը փոփ. 26.08.16 N 366-Ն)

8. Դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշված սննդամթերքը պահեստից ստանալուց հետո այդ մասին համապատասխան գրառում են կատարում պահեստապետը և ճաշարանի վարիչը:

9. Դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի հսկողության համար քրեակատարողական հիմնարկում վարվում է «Ճաշերի պատրաստման քանակի և որակի հսկողության մատյան» (ձև 4), որում նշվում է ճաշատեսակների անվանումը, օրակարգը և ամսաթիվը:

10. Ճաշերի պատրաստման քանակի և որակի հսկողությունն իրականացնում են օրվա պատասխանատու հերթապահն ու բժշկական ստորաբաժանման աշխատակիցը, իսկ աշխատանքային օրերին նաև ճաշարանի վարիչը, որոնց ներկայությամբ ստուգվում է սննդատեսակի քանակը և որակը, լցվում կաթսա, այնուհետև նրանց կողմից ստուգվում է պատրաստի ճաշի քանակն ու որակը: Օրվա պատասխանատու հերթապահը և բժշկական ստորաբաժանման աշխատակիցը, իսկ աշխատանքային օրերին` նաև ճաշարանի վարիչը, կատարված ստուգման մասին կատարում են համապատասխան գրառում և այն հավաստում իրենց ստորագրություններով:

(10-րդ կետը խմբ. 23.12.15 N 624-Ն)

11. Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից կատարվում է նմուշառում: Նմուշառումը կատարում է խոհարարը:

(11-րդ կետը լրաց. 23.12.15 N 624-Ն)

12. Նմուշառումը կատարվում է պատասխանատու հերթապահի և բժշկական ստորաբաժանման աշխատակցի մասնակցությամբ:

(12-րդ կետը լրաց. 23.12.15 N 624-Ն)

13. Կերակրատեսակի նմուշառումը կատարվում է անմիջապես այն կաթսայից, որի մեջ պատրաստվել է:

(13-րդ կետը լրաց. 23.12.15 N 624-Ն)

14. Նմուշառած կերակրատեսակները պահում են մակնշված և մանրէազերծված (կամ ախտահանված` կերակրի սոդայի 2 % լուծույթի մեջ 15 րոպե եռացնելու եղանակով) ապակյա տարայի մեջ, որն ամուր փակվում է ապակյա կամ մետաղական կափարիչով:

(14-րդ կետը լրաց. 23.12.15 N 624-Ն)

15. Չափաբաժնով պատրաստված կերակրատեսակները նմուշառվում են ամբողջ ծավալով, իսկ աղցանները, առաջին, երրորդ կերակրատեսակները և ճաշալրացները՝ 100 գրամից ոչ պակաս:

(15-րդ կետը լրաց. 23.12.15 N 624-Ն)

16. Վերցված նմուշները պահպանում են 48 ժամից ոչ պակաս հատուկ սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4±20 C ջերմաստիճանի պայմաններում՝ նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը:

(16-րդ կետը լրաց. 23.12.15 N 624-Ն)

17. Յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակի բացթողումն իրականացվում է նմուշառումից հետո:

(17-րդ կետը լրաց. 23.12.15 N 624-Ն)

 

Ձև 1

 

Ճ Ա Շ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

ՄԵԿ ԱՆՁԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ, ԿԱԹՍԱ ԼՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ

«_____» «_________» 20   թվականից մինչև «_____» «_________» 20   թվականը

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

ՀՀ ԱՆ «___________________» ՔԿ հիմնարկի պետ

____________________________________________________________________________________

ստորագրություն

անուն, ազգանուն

Օր, ամիս,
շաբաթվա օրը

 Օրակարգ

 Ճաշատեսակի անվանումը

Մեկ մարդուն տրվող սննդամթերքի անվանումները՝ արտահայտված գրամներով

 

Հաց

Ձավարեղեն

Մակա-րոնեղեն

Միս, մսամթերք

Կաթ (փոշի)

Ձուկ

Հալած յուղ, մարգարին

Բուսական յուղ

Շաքա-րավազ

Կերակրի
աղ

Ցորենա-ձավար

Գարե-ձավար

Հաճար

Լոբի

Ոլոռ, սիսեռ

Բրինձ

Հնդկա-ձավար

Ոսպ

Սպիտակա-ձավար

Երկուշաբթի

Նախաճաշ

                                   

Ճաշ

                                   

Ընթրիք

                                   

Ընդամենը

                                   

Երեքշաբթի

Նախաճաշ

                                   

Ճաշ

                                   

Ընթրիք

                                   

Ընդամենը

                                   

Չորեքշաբթի

Նախաճաշ

                                   

Ճաշ

                                   

Ընթրիք

                                   

Ընդամենը

                                   

Հինգշաբթի

Նախաճաշ

                                   

Ճաշ

                                   

Ընթրիք

                                   

Ընդամենը

                                   

Ուրբաթ

Նախաճաշ

                                   

Ճաշ

                                   

Ընթրիք

                                   

Ընդամենը

                                   

Շաբաթ

Նախաճաշ

                                   

Ճաշ

                                   

Ընթրիք

                                   

Ընդամենը

                                   

Կիրակի

Նախաճաշ

                                   

Ճաշ

                                   

Ընթրիք

                                   

Ընդամենը

                                   

Թեյ

Տոմատի մածուկ

Դափ-նետերև

Կար-տոֆիլ

Կա-ղամբ

Գա-զար

Բա-զուկ

Սոխ

Հյութ

Պա-նիր

Միրգ

Հավելյալ
սնունդ

Չորս և ավելի
ժամ տևողությամբ
փոխադրվող
կալանավորված
անձին կամ
դատապարտյալին
տրվող սնունդ
Քաղաքացիական առողջապահական հաստատու-
թյուններում գտնվող կալանավորված
անձին կամ
դատապարտյալին
տրվող սնունդ

 

Ձեթ

Կա-րագ

Կաթ (փոշի)

Հավի ձու

Հաց

Մսի պահածո(կամ ձկան պահածո)

Մրգա-հյութ

Պանիր

Կալորիա-կանու-թյունը (Կկալ)

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                     

Տնտեսական ապահովման բաժնի պետ______________ Ճաշարանի վարիչ_________________ Բուժ. մասի պետ_________________________

(ձևը խմբ. 23.12.15 N 624-Ն)

 

Ձև 2

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿ ԹԻՎ ____

Դատապարտյալների և կալանավորված անձանց թվաքանակը, ովքեր պետք է ապահովվեն սննդով 20   թվականի «________________» «___»-ին______ մարդ

Հ/հ

Սննդի չափաբաժինը, անձերի քանակը և սննդամթերքի պահանջը

Չափաբաժին

Հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին տրվող հավելյալ
չափաբաժիններ

Չորս և ավելի ժամ տևողությամբ փոխադրվող կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվող սնունդ

Քաղաքացիական առողջապահական հաստատություններում գտնվող կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվող սնունդ

Ընդամենը


Սննդամթերքի անվանումը
մարդ մարդ մարդ
չափաբաժինը քանակը չափաբաժինը

քանակը

չափաբաժինը

քանակը

չափաբաժինը

քանակը

քանակը գումարը

1.












2.












3.












4.












Հիմնարկի պետ__________________ Ֆինանսական բաժնի պետ________________________ Տնտ. ապահովման բաժնի պետ_________________ Հաշվապահ____________________

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Սննդի օրական փաստացի արժեքը _______________________ դրամ

Կ.Տ.



բաց թողեց պահեստապետ___________________


Սննդամթերքը ստացա ամբողջությամբ


Ճաշարանի վարիչ ________________________

(ձևը խմբ. 23.12.15 N 624-Ն)

 

Ձև 3

 

ՑՈՒՑԱԿ

Կալանավորված անձանց և (կամ) դատապարտյալների, ովքեր չեն օգտվելու քրեակատարողական հիմնարկի հաջորդ օրվա ճաշացանկից

Հ

Անուն, ազգանուն

Ամսաթիվ

Կալանավորված անձի կամ դատապարտյալի ստորագրություն

Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ստորագրել չցանկանալու վերաբերյալ ՔԿ ծառայողների ստորագրություն































Կազմեց` __________________

________________________________________

ստորագրություն

անուն, ազգանուն, պաշտոն

« » ___________________ 20   թ.

(ձևը խմբ. 23.12.15 N 624-Ն)

Ձև 4

 

Ճաշերի պատրաստման քանակի և որակի հսկողության մատյան

Օր, ամիս,
շաբաթվա օրը

Օրակարգ

Ճաշատեսակի անվանումը

ՀԽՊՀ-ի, ԲՍ աշխատակցի և ճաշարանի վարիչի կողմից կատարված ստուգման մասին գրառում

Հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի ստորագրությունը

Բժշկական ստորաբաժանման աշխատակցի ստորագրությունը

Ճաշարանի վարիչի ստորագրությունը

Երկուշաբթի

Նախաճաշ






Ճաշ






Ընթրիք






Երեքշաբթի

Նախաճաշ






Ճաշ






Ընթրիք






Չորեքշաբթի

Նախաճաշ






Ճաշ






Ընթրիք






Հինգշաբթի

Նախաճաշ






Ճաշ






Ընթրիք






Ուրբաթ

Նախաճաշ






Ճաշ






Ընթրիք






Շաբաթ

Նախաճաշ






Ճաշ






Ընթրիք






Կիրակի

Նախաճաշ






Ճաշ






Ընթրիք






«Ճաշերի պատրաստման քանակի և որակի հսկողության մատյանը» բաղկացած է 30 թերթից: Թերթերը երկկողմանի տպագրված են վերը նշված ձևով: Մեկ մատյանը նախատեսված է մեկ տարվա համար:

(ձևը խմբ. 23.12.15 N 624-Ն)

(հավելվածը լրաց., խմբ. 23.12.15 N 624-Ն, փոփ. 26.08.16 N 366-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.06.2024, N 354-Ն 22.06.2024, N 251-Ն
01.12.2017, N 602-Ն 25.12.2017, N 251-Ն
26.08.2016, N 366-Ն 11.09.2016, N 251-Ն
23.12.2015, N 624-Ն 25.01.2016, N 251-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան