Basic information
Number
N 662-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.07.2008-25.08.2009)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.06.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.07.2008
Effective date
03.07.2008
Interrupt date
25.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2008 թվականի N 662-Ա

 

«ԱԹՀԳՕ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետով և առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության և «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` ուսումնական N 17 մասնաշենքի 5-րդ հարկի ձախակողմյան մասից 350 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, մինչև փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետի ավարտը, հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպությանը՝ այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպության ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման - ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետով հատկացված տարածքի համապատասխան անհատույց օգտագործման պայմանագրի սահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 2
Երևան