Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.02/54(994) Հոդ. 242
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.07.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013337

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 34-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ԵՎ սպասարկում իրականացնող առողջարանային բժշկական կազմակերպություններ սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց (18 տարեկան ԵՎ բարձր) ուղեգրման ԵՎ առողջարանային վերականգնողական բուժման կազմակերպման չափորոշիչը, առողջարանային վերականգնողական բուժման ընդհանուր ցուցումների ԵՎ հակացուցումների (ըստ առանձին օրգան համակարգերի), առողջարանային վերականգնողական բուժման բացարձակ հակացուցումների ցանկերը, առողջարանային վերականգնողական բուժման ուղեգիր ստանալու տեղեկանքի, մեծահասակի առողջարանային վերականգնողական բուժման քարտի ԵՎ մեծահասակի առողջարանային բուժման պատմագրի ձԵՎերը հաստատելու մասին

(վերնագիրը խմբ. 17.08.16 N 31-Ն)

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել`

1) պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջարանային բժշկական կազմակերպություններում սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց (18 տարեկան և բարձր) առողջարանային վերականգնողական բուժման և ուղեգրման կազմակերպման չափորոշիչը` համաձայն հավելված N 1-ի,

2) առողջարանային վերականգնողական բուժման ընդհանուր ցուցումների և հակացուցումների ցանկը (ըստ առանձին օրգան համակարգերի)` համաձայն հավելված N 2-ի,

3) առողջարանային վերականգնողական բուժման բացարձակ հակացուցումների ցանկը` համաձայն հավելված N 3-ի,

4) առողջարանային վերականգնողական բուժման ուղեգիր ստանալու տեղեկանքի ձևը` համաձայն հավելված N 4-ի,

5) մեծահասակի առողջարանային վերականգնողական բուժման քարտի ձևը` համաձայն հավելված N 5-ի,

6) մեծահասակի առողջարանային բուժման պատմագրի ձևը` համաձայն հավելված N 6-ի:

(1-ին կետը լրաց. 17.08.16 N 31-Ն)

Դ. Դումանյան

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հուլիսի 2-ի

N 34-Ն հրամանի

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ (18 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ) ՈՒՂԵԳՐՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

(վերնագիրը խմբ. 17.08.16 N 31-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն չափորոշչով սահմանվում են պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջարանային բժշկական կազմակերպություններ (այսուհետ` առողջարան) սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց (18 տարեկան և բարձր) (այսուհետ` պացիենտ) ուղեգրման և առողջարանային վերականգնողական բուժման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտի առողջարանային վերականգնողական բուժումն իրականացվում է պրոֆիլային (ըստ տվյալ հիվանդության բուժման համար ցուցված), բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջարաններում:

3. Առողջարաններում նախատեսվում է իրականացնել հենաշարժական, ներզատաբանական, նյարդային, երիկամների և միզուղիների հիվանդություններ, մարսողական, սիրտանոթային, շնչառական համակարգի հիվանդություններ ունեցող պացիենտների վերականգնողական բուժումը:

4. Առողջարանային վերականգնողական բուժման կարիք ունեցող պացիենտը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջարանում կարող է բուժվել ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:

5. Սույն չափորոշչի 4-րդ կետով սահմանված պահանջի ընթացիկ մշտադիտարկումը իրականացնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարանները:

6. Անհատական խնամքի կարիք ունեցող պացիենտներին ուղեկցող անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ուղեգրեր չեն տրամադրվում:

II. ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

7. Առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրումն իրականացվում է.

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից,

2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից,

3) Երևանի քաղաքապետարանի կողմից:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրերը բաշխվում են Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին` ելնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի բնակչության թվաքանակների համամասնություններից:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրերի բաշխման նպատակով ընդունվում է հրաման, որով սահմանվում է բաշխացուցակ` համաձայն առողջարանների կողմից գրավոր ներկայացրած ժամանակացույցի` հերթափոխերի ժամկետներով և յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում սպասվող պացիենտների թվով:

III. ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

10. Առողջարանային վերականգնողական բուժման կարիք ունեցող պացիենտը առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ կամ Երևանի քաղաքապետարան ներկայացնում է սույն հրամանի Հավելված N 4-ով սահմանված առողջարանային վերականգնողական բուժման ուղեգիր ստանալու տեղեկանք:

11. Առողջարանային վերականգնողական բուժման կարիք ունեցող պացիենտին սույն հրամանի Հավելված N 4-ով սահմանված առողջարանային վերականգնողական բուժման ուղեգիր ստանալու տեղեկանքը տրամադրում է այն առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության բուժող բժիշկը, որտեղ վերջինս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված է: Եթե առողջարանային բուժման կարիք ունեցող պացիենտը հաշմանդամություն ունեցող անձ է, ապա առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության բուժող բժիշկը սույն կետում նշված տեղեկանքը տրամադրելիս հաշվի է առնում հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը:

12. Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության բուժող բժիշկն առաջնորդվում է սույն հրամանի Հավելված N 2-ով և Հավելված N 3-ով սահմանված առողջարանային վերականգնողական բուժման ընդհանուր ցուցումների և հակացուցումների ու բացարձակ հակացուցումների ցանկերով, հաշվի առնելով նաև պացիենտի տարիքը, որոնց հիման վրա տրամադրում է սույն հրամանի Հավելված N 4-ով սահմանված առողջարանային վերականգնողական բուժման ուղեգիր ստանալու տեղեկանքը:

13. Առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրման համար հիմք է ընդունվում առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված, սույն հրամանով հաստատված Հավելված N 4-ով սահմանված տեղեկանքը և սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածությունը հավաստող փաստաթուղթը (տեղեկանք կամ վկայական):

14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրով պացիենտը ներկայանում է իրեն սպասարկող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն` սույն հրամանի հավելված N 5-ով սահմանված առողջարանային բուժման քարտը ստանալու համար:

15. Ուղեգրված պացիենտը առողջարան է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի կողմից տրված ուղեգիրը, առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված սույն հրամանով հաստատված հավելված N 5-ով սահմանված առողջարանային բուժման քարտը, սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածությունը հավաստող պաշտոնական փաստաթղթի, անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենները, որոնք փակցվում են բուժման պատմագրերում և որոնց առկայության համար առողջարանում պատասխանատու է տվյալ առողջարանի տնօրենը կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձը:

16. Առողջարանային վերականգնողական բուժման տևողությունը սահմանվում է 12 օր, բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայն առողջարանի բժշկական հանձնաժողովի եզրակացության անհրաժեշտ է բուժումը շարունակել կամ ընդհատել` հստակ նշելով դրա հիմքերը:

17. Առողջարանը յուրաքանչյուր պացիենտին ընդունելիս կատարում է բժշկական զննում և տալիս է եզրակացություն` տվյալ առողջարանում բուժվելու հիմնավորվածության վերաբերյալ, այդ մասին կատարելով համապատասխան գրառում առողջարանում պացիենտների ընդունելության գրանցամատյանում (Ձև 1-ը կցվում է):

18. Առողջարանային վերականգնողական բուժման` տվյալ առողջարանի պրոֆիլին համապատասխանության համար, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման պայմանագրով նախատեսված պատասխանատվություն են կրում առողջարանները:

19. Առողջարանային վերականգնողական բուժման` տվյալ առողջարանի պրոֆիլին անհամապատասխանության և պացիենտին չընդունելու դեպքում, առողջարանի տնօրենը այդ մասին նույն օրը գրավոր տեղեկացնում է ուղեգրող մարմնին` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:

20. Այն դեպքերում, երբ առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրված պացիենտները առողջարան ժամանում են ուղեգրով սահմանված ժամկետի խախտմամբ, առողջարանի տնօրենն իրավասու է չընդունել այդ անձանց, եթե դա խաթարում է առողջարանի բնականոն աշխատանքը:

21. Առողջարանային վերականգնողական բուժման մեթոդները և տեսակները որոշվում են առողջարաններում համապատասխան բժիշկ-մասնագետի կողմից` հիմք ընդունելով պացիենտների ախտորոշումը և ընդհանուր առողջական վիճակը:

22. Առողջարանային վերականգնողական բուժման ավարտից հետո առողջարանի կողմից պացիենտին է տրամադրվում սույն հրամանի հավելված N 5-ով սահմանված առողջարանային բուժման քարտի լրացված հետադարձ մասը, որը ենթակա է վերադարձման առողջության առաջնային պահպանում իրականացնող այն բժշկական կազմակերպություն, որի կողմից տրամադրվել է առողջարանային վերականգնողական բուժման քարտը:

(հավելվածը խմբ. 17.08.16 N 31-Ն)

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հուլիսի 2-ի N 34-Ն հրամանի

Ց Ա Ն Կ

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

(ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՕՐԳԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ)

Օրգան-համակարգ

Ցուցումներ

Հակացուցումներ

1. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ

1) Սրտի իշեմիկ հիվանդություն,

2) Ստենոկարդիա,

3) Հետինֆարկտային կարդիոսկլերոզ,

4) Սրտի վիրահատությունից հետո,

5) Հիպերտոնիա` 1-2 աստիճանի,

6) Սրտի արատներ,

7) Կարդիոնևրոզներ,

8) Սրտային անբավարարություն` 1-2 աստիճաններ։

1) Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ` արյան շրջանառության երրորդ և ավելի աստիճանի անբավարարությամբ,

2) Սուր ինֆարկտ:

2. Մարսողական համակարգի հիվանդություններ

1) Գաստրոէզոֆագիալ-ռեֆլյուքսային հիվանդություն,

2) Էզոֆագիտ,

3) Կերակրափողի ախալազիա լուսանցքի թույլ կամ չափավոր նեղացումով,

4) Ֆունկցիոնալ դիսպեպսիա,

5) Քրոնիկական գաստրիտ,

6) Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություն, սիմպտոմատիկ խոցեր,

7) Ստամոքսի և 12-մատնյա աղու հետվիրահատական շրջան (դեմպինգ սինդրոմ, ագաստրալ ասթենիա, անաստամոզիտ, հետվագոտոմիկ դիսֆագիա, ռեցիդիվոզ դիսպեպսիա),

8) Դուոդենիտ,

9) Էնտերոպաթիա, մալաբսորբցիա,

10) Գրգռված աղու սինդրոմ,

11) Փորկապություն,

12) Աղիների կպումային հիվանդություն,

13) Տարբեր հիվանդություններից առաջացած աղիների դիսբիոզ,

14) Լեղուղիների դիսկինեզիա,

15) Քրոնիկական ոչ քարային խոլեցիստիտ,

16) Ժիլբերի հիվանդություն,

17) Հետխոլեցիստէկտոմիկ սինդրոմ,

18) Քրոնիկական հեպատիտ (տոքսիկ, ալկոհոլային, վիրուսային հեպատիտ, 2 ամիս սուր շրջանից հետո),

19) Ճարպային հեպատոզ,

20) Լյարդի ֆիբրոզ, ցիրոզ` կոմպենսացիայի շրջանում,

21) Քրոնիկական պանկրեատիտ։

1) Աղյուսակի 2-րդ կետի «Ցուցումներ» սյունակում նշված բոլոր հիվանդությունները` սրացման շրջանում

2) Բարետի կերակրափող,

3) Ստամոքսի պոլիպոզ,

4) Ստամոքսի կալյոզ խոց,

5) Քարային խոլեցիստիտ,

6) Աուտոիմուն հեպատիտ,

7) Լյարդի ֆիբրոզ, ցիրոզ` դեկոմպենսացիայի շրջանում,

8) Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ,

9) Կրոնի հիվանդություն,

10) Ցելիակիա, իդիոպաթիկ ստեատորեա,

11) Աղիքի պոլիպոզ, դիվերտիկուլյոզ,

12) Արնահոսող թութք։

3. Երիկամների և միզուղիների հիվանդություններ

1) Առաջնային և երկրորդային, այդ թվում հետվիրահատական պիելոնեֆրիտ և ցիստիտ` լիարժեք կլինիկա-լաբորատոր ռեմիսիայի փուլում, առանց քրոնիկական երիկամային անբավարարության նշանների,

2) Գլոմերուլոնեֆրիտ` լիարժեք կլինիկա-լաբորատոր ռեմիսիայի փուլում, ֆունկցիոնալ կոմպենսացված փուլում,

3) Երիկամի բնածին և ժառանգական հիվանդություններ` հիվանդության լիարժեք կոմպենսացիայի փուլում, քրոնիկական երիկամային անբավարարության նշանների բացակայության դեպքում,

4) Միզաքարային հիվանդություն առանց միզային ինֆեկցիայի նշանների,

5) Միզապարկի դիսֆունկցիաներ` կոմպենսացված փուլում։

1) Երիկամների և միզուղիների քրոնիկ հիվանդություններ` սրացման շրջանում,

2) Երիկամների և միզուղիների քրոնիկ հիվանդություններ` երիկամային անբավարարության և արտահայտված զարկերակային գերճնշման նշաններով։

4. Նյարդային համակարգի հիվանդություններ

1) Նևրալգիաներ, նևրոպաթիաներ, պոլիռադիկուլոնևրիտներ, պլեքսիտներ (ինֆեկցիոն, վնասվածքային)` սուր շրջանից 3 ամիս անց,

2) Էնցեֆալիտների հետևանքներ` ռեմիսիայի փուլում, առանց լիկվորոդինամիկայի արտահայտված խանգարումների, ոչ շուտ, քան հիվանդությունից 6 ամիս անց,

3) Ասթենիկ վիճակներ` վարակային, սոմատիկ հիվանդություններից, գանգուղեղային վնասվածքներից հետո` ոչ շուտ, քան վնասվածքից 3 ամիս անց,

4) Կայուն ռեմիսիայով էպիլեպսիա (առանց վարքի խանգարման, անձի երկրորդային փոփոխության, մտավոր հետամնացության),

1) Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ (նևրալգիա, նևրոպաթիա, պոլիռադիկուլոպաթիա, պլեքսիտ)` սուր շրջանում,

2) Նյարդային համակարգի վնասվածքային ախտահարումներ`

սուր շրջանում,

3) Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների հետևանքներ` լիկվորոդինամիկայի արտահայտված խանգարումներով,

4) Միելիտներ,

5) Միոպաթիաներ,

6) Նյարդային համակարգի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են վեգետատիվ-անոթային խանգարումներով (հաճախասրտություն, զարկերակային ճնշման տատանումներ, մարմնի ջերմակարգավորման խանգարում):

5. Հենաշարժական համակարգի հիվանդություններ

1) Հենաշարժական համակարգի բնածին հիվանդներ, որոնք հետվիրահատական փուլում ունեն վերականգնողական բուժման կարիք,

2) Նեյրոօրթոպեդիկ պաթոլոգիաներով

հիվանդներ (միելոմենինգոցելլե, պոլիոմիելիտի հետևանքներ և այլն),

3) Խոշոր հոդերի հետտրավմատիկ կոնտրակտուրաներ։

6. Նյութափոխանա-կության և էնդոկրին համակարգի հիվանդություններ

1) Էկզոգեն-կոնստիտուցիոնալ բնույթի ճարպակալում,

2) Շաքարային դիաբետ,

3) Վահանաձև գեղձի հիվանդություններ,

4) Մակերիկամների հիվանդություններ,

5) Սեռական գեղձերի հորմոնալ խանգարումներ,

6) Ոչ շաքարային դիաբետ:

1) Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի որոշ հիվանդություններ (ակրոմեգալիա, Իցենկո-Կուշինգի հիվանդություն),

2) Էնդոկրին համակարգի հիվանդությունները սրացման շրջանում։

7. Ռևմատոլոգիական հիվանդություններ

1) Ռևմատիզմ ոչ ակտիվ փուլում,

2) Յուվենիլ ռևմատոիդ արտրիտ (ռեմիսիայի փուլ),

3) Յուվենիլ խրոնիկական արտրիտ (ռեմիսիայի փուլ),

4) Յուվենիլ սպոնդիլոարտրոպատիաներ (ռեմիսիայի փուլ),

5) Համակարգային կարմիր գայլախտ` ռեժիմի պահպանման պայմաններում (ռեմիսիայի փուլ),

6) Համակարգային վասկուլիտներ/ պանիկուլիտ (ռեմիսիայի փուլ),

7) Համակարգային/օջախային սկլերոդերմիա (ռեմիսիայի փուլ),

8) Դերմատոմիոզիտ / պոլիմիոզիտ (ռեմիսիայի փուլ),

9) Շարակցական հյուսվածքի չդիֆերենցված հիվանդություն (ռեմիսիայի փուլ):

Աղյուսակի 7-րդ կետի «Ցուցումներ» սյունակում նշված բոլոր հիվանդությունները` ակտիվ փուլում։

8. Մաշկային հիվանդություններ

1) Փսորիազ, կարմիր տափակ որքին,

2) Ներյրոդերմատոզներ (նեյրոդերմիտ, քորպտիկ, ատոպիկ դերմատիտ),

3) Էկզեմա:

1) Բշտախտ,

2) Վարակիչ մաշկախտեր։

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հուլիսի 2-ի N 34-Ն հրամանի

Ց Ա Ն Կ

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

1. Բոլոր հիվանդությունները սուր շրջանում,

2. Այն հիվանդությունները, որոնք պահանջում են հատուկ մասնագիտացված բուժում հիվանդանոցային պայմաններում,

3. Կրած ինֆեկցիոն հիվանդությունները, մինչև տվյալ հիվանդության համար սահմանված կարանտինային ժամկետի վերջը,

4. Բացիլակրություն,

5. Աչքի, մաշկի վարակիչ հիվանդություններ, չարորակ անեմիա, լեյկեմիա, չարորակ նորագոյացություններ, կախեքսիա, ներքին օրգանների ամիլոիդոզ, թոքերի և այլ օրգանների ակտիվ տուբերկուլոզ,

6. Էպիլեպսիա` հաճախակի նոպաներով,

7. Հոգեկան խանգարումներ,

8. Հիմնական հիվանդությանն ուղեկցող այնպիսի հիվանդություններ, որոնք հակացուցված են տվյալ առողջարանի բնակլիմայական պայմաններում բուժում ստանալու համար:

Հավելված N 4

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հուլիսի 2-ի N 34-Ն հրամանի

Ձև

Առողջության առաջնային պահպանում

իրականացնող բժշկական

կազմակերպության անվանումը

________________________

Բժշկական փաստաթուղթ ձև

N 070

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳԻՐ

ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Վավերական է մինչև ———————————————————————————

(տարի, ամիս, օր)

 Տրված է —————————————————————————————————
 
(անուն, ազգանուն)

 Առ այն, որ նա տառապում է ————————————————————————

—————————————————————————————————————

—————————————————————————————— (նշել ախտորոշումը)

——————————————————————————————————————

և նրան ցուցված է առողջարանային բուժում

——————————————————————————————————————

(նշել առաջարկվող առողջարանը, նշել ուղղվածությունը)

 ——————————————————————————————————————

——————————————————————————————————————

Բուժման համար նախընտրելի տարվա եղանակը (ձմռանը, գարնանը, ամռանը, աշնանը) ընդգծել

Տեղեկանքը տրվում է քաղաքացուն սպասարկող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից և որպես հիմք մնում է ՀՀ առողջապահության նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում, ՀՀ մարզպետարաններում: Ուղեգիրը ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել սպասարկող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն` մեծահասակների առողջարանային բուժման քարտը ստանալու համար:

20 թ. _____________ ____

Բուժող բժիշկ` անուն, ազգանուն, ստորագրություն ——————————————

—————————————————————————————————————

Առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության

տնօրեն անուն, ազգանուն, ստորագրություն —————————————————

————————————————————————————————————

Հավելված N 5

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հուլիսի 2-ի N 34-Ն հրամանի

Ձև

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՔԱՐՏ N

Առողջության առաջնային

 պահպանում իրականացնող

 բժշկական կազմակերպության անվանումը, գտնվելու և  գործունեության վայրերը

Բժշկական փաստաթուղթ N 072/

ՀԵՏԱԴԱՐՁ ՄԱՍ

Ենթակա է վերադարձման առողջության առաջնային պահպանում իրականացնող այն բժշկական  կազմակերպություն, որի կողմից տրամադրվել է  առողջարանային վերականգնողական բուժման  քարտը

Տրվում է առողջարանային վերականգնողական բուժում ստանալու համար

Տրման օրը, ամիսը, տարին 20 թ. ------------ -------

Մարզ --------------------------------------------------

----------------------------------------------------------

Քաղաք ------------------------------------------------

-----------------------------------------------------------

Բնակության վայրը ----------------------------------

----------------------------------------------------------

Բուժող բժշկի անունը, ազգանունը ---------------

----------------------------------------------------------

Հաշմանդամություն ունեցող կամ առանձին հիվանդություններով

տառապող անձի անուն, ազգանունը -------------

----------------------------------------------------------

----------------------------------------------------------

Սեռը՝ իգական-արական (ընդգծել)

Ծննդյան օրը, ամիսը, տարին-----------------------

----------------------------------------------------------

Բնակության վայրը ----------------------------------

----------------------------------------------------------

Աշխատանքի վայրը --------------------------------

----------------------------------------------------------

Գանգատները, հիվանդության/հաշմանդամության վաղեմությունը, անամնեզ, իրականացված բուժումը, այդ թվում նաև առողջարանային բուժումը ------

----------------------------------------------------------

----------------------------------------------------------

----------------------------------------------------------

----------------------------------------------------------Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները --------------

------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

Ախտորոշում՝ 1. հիմնական ------------------------------

----------------------------------------------------------------

2. ուղեկցող---------------------------------------------------

----------------------------------------------------------------

Եզրակացություն -------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

Առողջարանային վերականգնողական բուժում --------

----------------------------------------------------------------

Նշել առողջարանային բժշկական կազմակերպության անվանումը ------------------------------------------------

Նշել առողջարանային վերականգնողական բուժման ժամկետը, ուղեգրի համարը ----------------------------

----------------------------------------------------------------

Բուժող բժիշկ` անուն, ազգանուն, ստորագրություն

----------------------------------------------------------------

Առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության տնօրեն կամ տնօրենի բուժական գծով տեղակալ՝

անուն, ազգանուն, ստորագրություն -------------------

----------------------------------------------------------------

----------------------------------------------------------------

Բուժվողի անուն, ազգանունը -------------------

-------------------------------------------------------

Առողջարանային բժշկական կազմակերպությունում գտնվելու ժամկետը -------------------------------

-------------------------------------------------------

Ախտորոշումը ընդունվելիս ---------------------

-------------------------------------------------------

1. հիմնական---------------------------------------

-------------------------------------------------------

2. ուղեկցող ----------------------------------------

-------------------------------------------------------

Առողջարանային բժշկական կազմակերպության ախտորոշումը

-------------------------------------------------------

1. հիմնական --------------------------------------

-------------------------------------------------------

2. ուղեկցող ----------------------------------------

-------------------------------------------------------

Իրականացված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները

-----------------------------------------------------

-----------------------------------------------------

-------------------------------------------------------

-------------------------------------------------------

-------------------------------------------------------

-------------------------------------------------------

-------------------------------------------------------

-------------------------------------------------------

Իրականացված բուժումը (բուժման տեսակները, բժշկական միջամտությունները) ----------------

Զբաղեցրած պաշտոնը ---------------------------

-------------------------------------------------------

Բուժման արդյունքները. զգալի լավացում, լավացում, առանց փոփոխության, վատացում(ընդգծել) --------------------------------------------

Խորհուրդներ հետագա բուժման կազմակերպման համար

-------------------------------------------------------

-------------------------------------------------------

-------------------------------------------------------

-------------------------------------------------------

-------------------------------------------------------

Բուժող բժիշկ` անուն, ազգանուն, ստորագրություն

-------------------------------------------------------

Առողջարանային բժշկական կազմակերպության տնօրեն կամ տնօրենի բուժական գծով տեղակալ՝ անուն, ազգանուն, ստորագրություն

-------------------------------------------------------

Հավելված N 6

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հուլիսի 2-ի

N 34-Ն հրամանի

Առողջարանային բժշկական կազմակերպությունը

_________________________________________

Ձև

Հիվանդասենյակ N ________________

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՊԱՏՄԱԳԻՐ N _____________

Ընդունվել է __ /__/20  թ. ժամը _____

Դուրս է գրվել __ /___/20  թ. ժամը____

Անց է կացրել _______ մահճակալ-օր:

Պետական պատվերով բուժման սոցիալական հիմքերը (նշել)

_________________________________________________________________________________

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Անուն, ազգանուն, հայրանուն (առկայության դեպքում) ______________________________________

Ում կողմից է ուղեգրվել ______________________________________________________________

Ամսաթիվը «______» __________20__ թ.

Անձը հաստատող փաստաթղթի տեսակը _________________________ համարը N_______________

Արյան խումբը______________________ Ռեզուս-պատկանելությունը ________________________

Դեղերի նկատմամբ կողմնակի ազդեցություն (հակացուցված դեղեր)

_________________________________________________________________________________

Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) ________________

Սեռը (ընդգծել) իգական / արական

Բնակության վայրը _________________________________________________________________

Հաշվառման վայրը _________________________________________________________________

Հեռախոս (քաղաքային, բջջային) ______________________________________________________

Հարազատի տվյալները

Հարազատի հեռախոս (քաղաքային, բջջային) _____________________________________________

Ընտանեկան դրությունը ______________________________________________________________

Սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերին պատկանելությունը

_________________________________________________________________________________

Մասնագիտությունը _________________________________________________________________

Աշխատանքի վայրը ______________________________ պաշտոնը __________________________

Ախտորոշումն ըստ առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված սույն հրամանով հաստատված հավելված N 5-ով սահմանված մեծահասակի առողջարանային վերականգնողական բուժման քարտի _______________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Ախտորոշումն ընդունվելիս (նախնական ախտորոշում) _______________________________________

_________________________________________________________________________________

Եզրափակիչ ախտորոշում

Բուժման ընթացքում առաջացած սրացումներ և բարդություններ ___________________________

_________________________________________________________________________________

ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ

Բուժող բժիշկ` _________________________

ՊԱՑԻԵՆՏԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ

ԳԱՆԳԱՏՆԵՐ

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱՆԱՄՆԵԶ (սկիզբ, ընթացք, ստացած բուժումը` դեղ, դեղաչափ, տևողություն, կատարված միջամտությունները)

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

ԿՅԱՆՔԻ ԱՆԱՄՆԵԶ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ, որի համար ցուցված է տվյալ առողջարանային բուժումը

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

ՕԲՅԵԿՏԻՎ ԶՆՆՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Քաշ (կգ) ___ Հասակ (սմ)_______

Ջերմաստիճան _____T0  Զարկերակային ճնշում _______

Շաքարային դիաբետ (ընդգծել) I տիպ, II տիպ

Ծխում է (ընդգծել) այո ոչ

Դաշտանադադար` (ընդգծել) այո ոչ,

Ժառանգական նախատրամադրվածություն (ընդգծել) այո ոչ

Ընդհանուր վիճակն ընդունվելիս

Իրականացված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները ______

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

ՕՐԱԳԻՐ

Ամսաթիվ

Առողջարանային բուժման ընթացքը

Բուժման տեսակները, նշանակումները

Իրականացված բժշկական միջամտությունները

I օր

II օր

III օր

IV օր

V օր

VI օր

VII օր

VIII օր

IX օր

X օր

XI օր

XII օր

Հիվանդության ելքը` առողջացում, լավացում, անփոփոխ, վատացում (ընդգծել)

Բուժող բժիշկ` անուն, ազգանուն, ստորագրություն ___________________________

Առողջարանային բժշկական կազմակերպության տնօրեն կամ տնօրենի բուժական գծով տեղակալ` անուն, ազգանուն, ստորագրություն__________________

«________»_______________ 20    թ.»։

Ձև 1

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ԱՌՈՂՋԱՐԱՆՈՒՄ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

N

ԱՌՈՂՋԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՕՐ, ԱՄԻՍ, ՏԱՐԻ

ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)

ԾՆՆԴՅԱՆ
ՕՐ, ԱՄԻՍ, ՏԱՐԻ

ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ

ՈՒՂԵԳՐՈՂ ՄԱՐՄԻՆ

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

ՆՇՈՒՄՆԵՐ

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

(հավելվածը լրաց. 17.08.16 N 31-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.08.2016, N 31-Ն 25.09.2016, N 34-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան