«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 սեպտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11016292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 օգոստոսի 2016 թ. |
N 794-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 395-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասերով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» N 395-Ն հրամանի հավելվածի`
1) 4.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և անցնել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված վերապատրաստումը և ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի նոր հավաստագիր:»:
2) 8-րդ կետում «հավաստագրված անձանց ցանկը» բառերը փոխարինել «հավաստագիր ստացած անձանց անվանացանկը» բառերով:
3) 83-րդ կետում «ամփոփելուց» բառից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 4.1 կետով նախատեսված դեպքում` վերապատրաստման վկայականը ներկայացնելուց» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Լ. Գրիգորյան/ վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Լ. Մկրտչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|