«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 օգոստոսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11816286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 օգոստոսի 2016 թ. |
N 818-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 265-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 418, 2002 թվականի ապրիլի 29-ի թիվ 329, 2007 թվականի փետրվարի 16-ի թիվ 161-Ն հրամաններն ամբողջությամբ և 2001 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 517 հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 265-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետում «Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման» բառերը փոխարինել «Աուդիտորական ծառայությունների իրականացման և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող» բառերով:
2) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
3) Հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետում «Վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման» բառերը փոխարինել «Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող» բառերով:
4) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված «Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրության»`
ա. Վերնագրում «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ» բառերը փոխարինել «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ» բառերով:
բ. 1-ին կետում «Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման» բառերը փոխարինել «Աուդիտորական ծառայությունների իրականացման և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող» բառերով:
գ. 2-րդ կետում «աուդիտորական ծառայությունների իրականացման» բառերից հետո լրացնել «և ինկասացիոն ծառայությունների մատուցման» բառերը:
դ. 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «աուդիտորական ծառայությունների իրականացման» բառերից հետո լրացնել «և ինկասացիոն ծառայությունների մատուցման» բառերը:
ե. 11-րդ կետում «հարուցել» բառը փոխարինել «ներկայացնել» բառով:
զ. 18-րդ կետից հետո լրացնել 18.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«18.1. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում Հանձնաժողովը` Հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ Հանձնաժողովի անդամներից ընտրում է Հանձնաժողովի նիստի նախագահող:»:
է. 19-րդ կետի 5-րդ ենթակետում «աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորմանը» բառերը փոխարինել «վերջինիս բնագավառին» բառերով:
5) Հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված «Վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրության»`
ա. Վերնագրում «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԵՎ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ» բառերը փոխարինել «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ» բառերով:
բ. 1-ին կետում «Վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման» բառերը փոխարինել «Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող» բառերով:
գ. 2-րդ կետում «վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման» բառերը փոխարինել «վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների» բառերով:
դ. 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման» բառերը փոխարինել «վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների» բառերով:
ե. 11-րդ կետում «հարուցել» բառը փոխարինել «ներկայացնել» բառով:
զ. 18-րդ կետից հետո լրացնել 18.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«18.1. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում Հանձնաժողովը` Հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ Հանձնաժողովի անդամներից ընտրում է Հանձնաժողովի նիստի նախագահող:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ժամանակավոր պաշտոնակատար` |
Ա. Ջանջուղազյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|