Basic information
Number
N 316
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.1997-02.07.2001)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.09.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.09.1996
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.09.1996
Effective date
25.09.1996
Interrupt date
02.07.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
25 սեպտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 25 սեպտեմբերի 1996 թվականի N 316

քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առողջապահության բնագավառում իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մասով ազատել գույքահարկից`

ա) բժշկական տեխնիկայի մասով` ամբողջությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկին համապատասխան.

բ) գույքահարկով հարկման ենթակա մնացած գույքի մասով` 50 տոկոսի չափով:

2. (կետն ուժը կորցրել է 24.07.97 N 293)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգի բուժկանխարգելիչ ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպություններն ավելացված արժեքի հարկից և հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարից ազատելու մասին» N 289 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
02.07.2001, N 588 02.07.2001, N 316
24.07.1997, N 293 01.09.1997, N 316
Changed acts
Changing Act Corresponding incorporation