«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10616351
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 հոկտեմբերի 2016 թ. |
N 228-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 159-րդ, 160-րդ, 161-րդ, 162-րդ, 163-րդ, 164-րդ, 165-րդ, 166-րդ, 167-րդ, 168-րդ, 169-րդ, 170-րդ, 171-րդ, 172-րդ, 173-րդ, 174-րդ, 175-րդ, 176-րդ, 177-րդ, 178-րդ, 179-րդ, 180-րդ, 181-րդ, 182-րդ, 183-րդ, 184-րդ, 185-րդ, 186-րդ, 187-րդ, 188-րդ, 189-րդ և 190-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
159. |
Խոզերի ատրոֆիկ ռինիտի կանխարգելման համար ՌինիՊիգ (RhiniPig) պատվաստանյութ |
Կորեա |
«Դաե Սունգ Միկրոբիոլոջիկալ Լաբս.» կազմակերպություն |
160. |
Թռչունների կոկցիդիոզ հիվանդության նկատմամբ կենդանի, չոր Ֆորտեգրա (Fortegra) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Ինտերվետ Ինկ.» կազմակերպություն |
161. |
Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով «Ա» տիպի գրիպի «H5» և «H7» ենթատիպերի հարուցիչների հայտնաբերման և տարբերակման թեսթ համակարգ |
Ռուսաստանի Դաշնություն |
«Վետբիոխիմ» կազմակերպություն |
162. |
Հավերի էնցեֆալոմիելիտ հիվանդության նկատմամբ կենդանի Վիռ 110 (Vir 110) պատվաստանյութ |
Իսրայել |
«Բիովակ» կազմակերպություն |
163. |
Հավերի ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ կենդանի Վիռ 118 (Vir 118) պատվաստանյութ |
Իսրայել |
«Բիովակ» կազմակերպություն |
164. |
Հավերի Նյու-Քասլ, ինֆեկցիոն բրոնխիտ, ինֆեկցիոն բուրսալ և վիրալ արտրիտ/տենոսինովիտ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Վիռսին 539 Լ (Virsin 539 L) պատվաստանյութ |
Իսրայել |
«Բիովակ» կազմակերպություն |
165. |
Թռչունների Նյու-Քասլ և ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդությունների նկատմամբ կենդանի Վիռ 220 ( Vir 220) պատվաստանյութ |
Իսրայել |
«Բիովակ» կազմակերպություն |
166. |
Կթու կովերի մաստիտի և էնդոմետրիտի բուժման համար Բինո ԷնդոՄաստիմ (Bino EndoMastim) պատվաստանյութ |
Բելառուսի Հանրապետություն |
Բինոմեդ ԳմբՀ, «Գոմելի անասնաբուժական դեղամիջոցների գործարան» ԱՈՒՁ կազմակերպություն |
167. |
Խոշոր եղջերավոր անասունների կճղակային դերմատիտի, միջկճղակային ճեղքի և մաշկային նեկրոբակտերիոզի կանխարգելման և բուժման համար Բինովակ ԻԴԴ (Binovac IDD) պատվաստանյութ |
Բելառուսի Հանրապետություն |
Բինոմեդ ԳմբՀ, «Գոմելի անասնաբուժական դեղամիջոցների գործարան» ԱՈՒՁ կազմակերպություն |
168. |
Կովերի հետծննդյան վերարտադրողականության համար Բինո Ռեպրոստիմ (Bino Reprostim) պատվաստանյութ |
Բելառուսի Հանրապետություն |
Բինոմեդ ԳմբՀ, «Գոմելի անասնաբուժական դեղամիջոցների գործարան» ԱՈՒՁ կազմակերպություն |
169. |
Խոզերի նեոնատալ դիարեայի նկատմամբ Լիտերգուարդ ԼՏ-Ս (Litterguard LT-C) պատվաստանյութ՝ լուծիչով |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
170. |
Խոշոր եղջերավոր անասունների ինֆեկցիոն ռինոտրախեիտ, պարագրիպ-3, շնչառական սինցիտիալ վարակ հիվանդությունների նկատմամբ կենդանի, չոր Ինֆորս 3 (Inforce 3) պատվաստանյութ՝ լուծիչով |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
171. |
Խոշոր եղջերավոր անասունների կլոստրիդիոզ և պաստերելեոզ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված ՎանՇոտՈւլտրա 8 (OneShotUltra8) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
172. |
Թռչունների ինֆեկցիոն բուրսալ հիվանդության նկատմամբ կենդանի, չոր Բուրսին Պլյուս (Bursine Plus) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
173. |
Թռչունների շնչառական միկոպլազմոզ հիվանդության նկատմամբ ՄԳ-Բակ (MG-Bac) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
174. |
Խոզերի ցիրկովիրուս հիվանդության նկատմամբ Սուվակցին ՊՍՎ2 (Suvaxyn PCV2) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
175. |
Խոշոր եղջերավոր անասունների կորոնավիրուս, ռոտավիրուս, կոլիբակտերիոզ և կլոստրիդիոզ հիվանդությունների նկատմամբ ՍկոուրԳուարդ 4ԿՍ (ScourGuard 4KC) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
176. |
Խոզերի այտուցային հիվանդության նկատմամբ Վերովեդ (VEROVED) պատվաստանյութ |
Իսպանիա |
«Լաբորատորիոս Հիպրա, Ս.Ա.» կազմակերպություն |
177. |
Խոզերի դաբաղ հիվանդության նկատմամբ Սվին Ֆուտ ընդ Մաուֆ Դիսայս (ՖՄԴ) Օ տեսակի սինթետիկ պեպտիդ (Swine Foot and Mouth Disease (FMD) Type O Synthetic Peptide vaccine (Peptides 2600+2700+2800)) պատվաստանյութ |
Չինաստան |
«Շեն Լիան Բիօտեքնոլոգու» կազմակերպություն |
178. |
Խոզերի գրիպի նկատմամբ ՖլյուՇուր ԽՊ (FluSure XP) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
179. |
Շների ժանտախտի, ինֆեկցիոն հեպատիտի, ադենովիրուսի, կորոնավիրուսի, պարագրիպի, պարվովիրուսային էնտերիտի և լեպտոսպիրոզ հիվանդությունների նկատմամբ Վանգուարդ Պլյուս 5 Լ4 ՍՎ (Vanguard Plus 5 L4 CV) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
180. |
Շների ժանտախտի, ինֆեկցիոն հեպատիտի, ադենովիրուսի, պարագրիպի, պարվովիրուսային էնտերիտի և լեպտոսպիրոզ հիվանդությունների նկատմամբ Վանգուարդ Պլյուս 5 Լ4 (Vanguard Plus 5 L4) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
181. |
Խոզերի համաճարակային դիարեայի նկատմամբ ակտիվազրկված Սուվակցին ՊԵԴՎ (Suvaxyn PEDV) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
182. |
Խոզերի կոլիբակտերիոզ և կլոստրիդիոզ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Պորցիլիս ԿոլիԿլոս (Porcilis ColiClos) պատվաստանյութ |
Նիդերլանդներ |
«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն |
183. |
Ընտանի թռչունների Նյու-Քասլ, ինֆեկցիոն բրոնխիտ և ձվատվության նվազեցման համախտանիշ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Օրնիվակ ՆԴ+ԻԲ2+ԵԴՍ (ORNIVAC ND+IB2+EDS) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն |
184. |
Խոշոր եղջերավոր անասունների ռեսպիրատոր սինտիցիալ վարակի և պարագրիպ-3 նկատմամբ ԲիոԲոս Ռեսպի 2 (BioBos Respi 2 intranasal) պատվաստանյութ` լուծիչով |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն |
185. |
Խոշոր եղջերավոր անասունների ռեսպիրատոր սինտիցիալ վարակի, պարագրիպ-3 և Մանհեյմիա (Պաստեուրելիա) հեմոլիտիկ վիրուսի նկատմամբ ԲիոԲոս Ռեսպի 3 (BioBos Respi 3) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն |
186. |
Խոշոր եղջերավոր անասունների ռեսպիրատոր սինտիցիալ վարակի, պարագրիպ-3, վիրուսային դիարեայի և Մանհեյմիա (Պաստեուրելիա) հեմոլիտիկ վիրուսի նկատմամբ ԲիոԲոս Ռեսպի 4 (BioBos Respi 4) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն |
187. |
Ընտանի թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ Օրնիպրիմ Կլոն Բ1 (ORNIPRIM CLONE B1) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն |
188. |
Խոզերի վերարտադրողական-շնչառական համախտանիշի նկատմամբ ակտիվազրկված Բիոսվիս ՊՌՌՍ ինակտ Eu+Am (BioSuis PRRS inact Eu+Am) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն |
189. |
Խոշոր եղջերավոր կենդանիների ինֆեկցիոն ռինոտրախեիտ հիվանդության նկատմամբ ԲիոԲոս ԻԲՌ մարկեր ինակտ. (BioBos IBR marker inact.) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն |
190. |
Ոչխարների և այծերի բրուցելյոզ հիվանդության նկատմամբ Brucella melintesis REV-1 շտամից կենդանի, չոր ԿՈՆՐԵՎ (CONREV) պատվաստանյութ` լուծիչով |
Ռուսաստանի Դաշնություն |
«Ստավրոպոլի բիոֆաբրիկա» դաշնային բյուջետային ձեռնարկություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Ի. Առաքելյան |